20:56 18.01.2018
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին ուղղված ուղերձում, որը հրապարակվել է 2018թ. հունվարի 1-ից Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում Ռուսաստանի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ, ասվում է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Եվրասիական տնտեսական միությունում միասնական տնտեսական տիրույթի ձևավորման ճանապարհին առկա խոչընդոտների վերացման օգտին: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Կարևոր է շարունակել գործընկերների հետ միասին վերացնել առկա արգելքները, սահմանափակումները, որոնք խոչընդոտում են միասնական տնտեսական տիրույթի ձևավորմանը:
Պետք է ակտիվացնել ջանքերն ապրանքների և ծառայությունների միասնական շուկաների ստեղծման ուղղությամբ, պայմաններ ապահովել կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար»,- ասվում է Պուտինի ուղերձում:
ՌԴ նախագահը կոչ է արել ձգտել համաձայնեցված քաղաքականություն վարել արդյունաբերական և գյուղատնտեսական ոլորտներում, զարգացնել տեխնոլոգիական և արտադրական կոոպերացիաները, իրականացնել խոշոր նախագծեր՝ արդիականացնելու տրանսպորտային ենթակառուցվածքները, կառուցել արդյունավետ լոգիստիկ շղթաներ ու բարձրացնել Միության տարանցման պոտենցիալը:
«Կարևոր է շարունակել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ֆինանսաարժութային և դրամավարկային քաղաքականության սերտացման քաղաքականությունը և հեռանկարում ստեղծել միասնական ֆինանսական շուկա»,- ասել է Պուտինը՝ կոչ անելով առանձնահատուկ ուշադրություն հրավիրել «բանկային ոլորտում վստահության մակարդակի բարձրացման» վրա:
Ռուսաստանի նախագահը կարևորել է ԵԱՏՄ անդամ երկրների ստանձնած պարտավորությունների «համընդգրկուն և անխոս» կատարումը, անգամ եթե դա «ենթադրում է ազգային օրենսդրությունների փոփոխություն»:
Նրա խոսքով՝ միայն նորմատիվային-իրավական բազայի միասնականացմամբ է հնարավոր հասնել նրան, որ «միասնական շուկաները ճիշտ և արդյունավետ գործեն, երաշխավորվի ապրանքների, ծառայությունների և աշխատուժի տեղաշարժման ազատությունը»:
«Ռուսաստանը հանդես է գալիս Միության անդրազգային պոտենցիալի ամրապնդման, մասնավորապես, այդ համատեքստում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լիազորությունների ընդլայման օգտին: Չէ՞ որ դրանով մենք խթանում ենք Միության երկրների տնտեսությունների հետագա մերձեցումը և առավելագույնս գործի ենք դնում նրանց հնարավորությունները ընդհանուր ինտեգրացիոն խնդիրների լուծման համար»,- արձանագրել է ՌԴ նախագահը:
Պուտինը կարծում է, որ գոյության 3 տարում ԵԱՏՄ-ն ապացուցել է իր արդյունավետությունը՝ ավելանում են ներքին առևտրաշրջանառության և առևտրի ցուցանիշները, լավանում է արտահանման կառուցվածքը, ստեղծվում են նոր համատեղ ձեռնարկություններ, գործարկվում են հեռանկարային ներդրումային նախագծեր, ավելանում են Միության տարածքում արտադրվող ապրանքատեսակները, ինչը «սպառողներին հնարավորություն է ընձեռում ավելի որակյալ և էժան ապրանքներ և ծառայություններ ձեռք բերել»:
«Վստահ եմ, որ մենք կարող ենք ոչ միայն պահպանել աճի ներկայիս տեմպերը, այլև ապահովել Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացումը»,- հայտարարել է Պուտինը՝ նշելով, որ դրա համար անհրաժեշտ է իրականացնել հավակնոտ ինտեգրացիոն խնդիրներ, յուրացնել նոր ուղղություններ և համագործակցության ոլորտներ:
22:09 30.04.2025
Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը22:09 30.04.2025
Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափըՆիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...
21:54 30.04.2025
Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին: «Նախ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին անկեղծ ու կառուցողական մոտեցման և պատրաստակամության համար: Այս ծրագրի նպատակը մարդկանց ընտրության հնարավորություն տալն է, որ ոչ թե մենք մի տեսակի դեղ գնենք մրցույթով և […] ...
21:37 30.04.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՃանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնել են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 1-ին՝ ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ ...
21:25 30.04.2025
Կայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունըԵրևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը կանցկացվի վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունը, որին Հայաստանի ու ևս 15 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն: Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները: Կայացել է առաջնության վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականի ենթախմբում ընդգրկվել են […] ...
21:09 30.04.2025
Պեսկովը հաստատել է Սի Ծինփինի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններինՉինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք սպասում ենք Չինաստանի առաջնորդին։ Նախագահ Սի Ծինփինը առանձին այց կունենա։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այցին և պատրաստվում ենք դրան», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը […] ...