19:30 07.12.2020
Դեկտեմբերի 7-ին հաջորդած օրերին ավերակ քաղաքում կազմակերպվեցին անհետ կորած մարդկանց փնտրելու, գտնելու աշխատանքներ, բացվեցին որոնումների շտաբներ, որոնք փորձում էին կանոնակարգել հազարավոր զոհերի հուղարկավորության ու ողջ մնացածներին օգնելու հարցերը։
Այդ օրերին էր, որ նաև Լենինականի միակ թերթի խմբագրությունը դարձավ ընտանիք, երեխա ու ծնող կորցրած գյումրեցիների համար օգնության օղակ։ «Հիշողություն» թերթը տեղեկություն ստանալու և փոխանցելու հուսալի միջոց էր։ «Հիշողության» էջերում լույս էին տեսնում մարդկային ճակատագրերի մասին պատմությունները։
Քաղաքային գրադարանում պահվող «Հիշողություն» հավելվածի հավաքածուն 32 տարի անց դարձել է աղետի թողած ծանր ժառանգության պատմագիրը: Թերթն այդ օրերին ամեն մի ընտանիքի համար օդ ու ջրի պես պահանջված էր։ Օր օրի տպաքանակն ավելանում էր, մարդկային պատմությունները՝ ևս։
«Մարդիկ գալիս էին խմբագրություն իրենց հարազատների լուսանկարներով, պատմում նրանց խեղված ճակատագրերի, խորտակված երազանքների մասին։ Լրագրողների հետ հոգեհարազատ զրույցները, իրենց ապրածն ու տեսածը թերթի էջերին հանձնելը մի փոքրիկ սփոփանք ու մխիթարություն էր շատ-շատերի համար»,- հիշում է «Կումայրի» թերթի նախկին լրագրող Անահիտ Նորիկյանը:
Հիշողությունները լրագրողին թերթի ստեղծման օրեր տարան։ Մարդկային ամենատարբեր պատմություններն ընդհատված կյանքերի ու ճակատագրերի մասին էին: Անահիտ Նորիկյանը մինչև հիմա չի մոռացել փլատակների տակ մնացած 14 տարեկան տղայի կյանքի ու մահվան պայքարի պատմությունը։
«14 տարեկան տղան մնալով փլատակների տակ 12 օր, կյանքի ու մահու պայքար էր մղել և 12 օրից հետո ողջ ու առողջ կարողացել էին հանել այդ փլատակներից: Դա իսկական հրաշք էր, և այդ հրաշքը երբեք չեմ մոռանա»,- ասում է Անահիտ Նորիկյանը:
12 օր փլատակների տակ մնացած 14 տարեկան պատանին Արթուր Հարությունյանն է, որի պատմությունը 32 տարի առաջ հուզել էր բոլորին։ Նա ապրում է Գյումրիում։ 32 տարի անց հիշում է, թե ինչպես ցնցումներից հետո մի քանի վայրկյանում հայտնվեց բետոնե սալերի արանքում:
«Ամեն անգամ էդ պահերը կհիշեմ, էդ ապրումները նորից կունենամ, կինոյի պես աչքիս դեմը կուգան ու կերթան»,- այդ օրերի ծանր հիշողություններն անջնջելի են հրաշքով փրկված Արթուրի համար:
Օր օրի փլատակների տակ շարժումները սահմանափակվել են, պատմում է՝ երբեմն կորցրել է գիտակցությունը, գիշերն ու ցերեկը տարբերել փլատակների վրա աշխատող տեխնիկայից ու մարդկանց ձայներից։ Իսկ ծարավն ու քաղցը Արթուրն հագեցրել է պարանոցին եղած կախազարդով։
«Փոշուց արդեն բերանս չորացել էր, մեդալիոնը գցած էր պարանոցիցս, ներժից մեդալիոն էր, պաղ էր ինքը: Էդ մեդալիոնը կդնեի բերանս, որ սառնությունը զգայի, ծարավս հագենար: Հետո մոտս ծամոն կար, էդ ծամոնը կծամեի»։
Տեխնիկան, երբ դադարել է աշխատել, հավաքել է ուժերն ու ձայն տվել․
«Իմ կարծիքով՝ բարձր կգոռայի հոպարիս տղայի անունը, բայց իրականում ձայնս շատ ցածր է եղել ու անլսելի: Հոպարիս տղան լսեց ձայնս ու սկսեցին ձեռքերով ու փոքր բահերով քանդել փլատակներն ու ինձ հանեցին: Էսօրվա պես կհիշեմ՝ շատ մեծ փաթիլներով ձյուն էր, բերանս բացեցի, որ մի հատ փաթիլ ընկներ, որ ծարավս հագենար»։
12 օր փլատակների տակ ողջ մնացած Արթուրի ոտքերը փրկելու համար տեղացի բժիշկների հետ պայքարել են այդ օրերին Հայաստան ժամանած ամերիկացի մասնագետները։ Արթուրն իր ոտքերի վրա ամուր կանգնած է, ամեն մի դժվար ու ծանր աշխատանք կատարում է։ 88-ի օրերի պատմությունն անջնջելի հիշողություն է, որը երբեք չի լքում իրեն։ Հենց «Հիշողություն» թերթում իր մասին տպագրված հոդվածի միջոցով տարիներ անց Արթուրին փնտրում ու գտնում է այն բժիշկը, որը քայլելու կարողությունը վերադարձրեց նրան։
16:55 04.08.2025
Գերագուսյանը կարող է տեղափոխվել ՊՍՎ16:49 04.08.2025
Շիրակի քրեական ոստիկանները մարիխուանա և կանեփի թփեր են հայտնաբերելՀուլիսի 29-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ 71-ամյա գյումրեցի տղամարդը աճեցնում է կանեփ ու պահում դրանից պատրաստված թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվել ու հաստատվել է։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 71-ամյա գյումրեցու տանը կից խորդանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է շուրջ 38 գրամ մարիխուանա, իսկ կիսաքանդ շինության տարածքում՝ կանեփի 79 թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են […] ...
16:43 04.08.2025
Շրջակա միջավայրի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական հարցերըՇրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ, քննարկման առանցքում COP17-ի կազմակերպչական հարցերն էին: Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերը։ Անդրադարձ է կատարվել կազմակերպչական ողջ գործընթացին՝ ներառյալ ֆինանսական, տեխնիկական և գործընկերային […] ...
16:37 04.08.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 7-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00-Շիրակի մարզի Անի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:30-16:00-Արագածոտնի մարզի Արագած բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...
16:31 04.08.2025
Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի աղյուսակումՇախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Տղամարդկանց դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա, 2839 վարկանիշ)։ Լավագույն հնգյակում են նաև Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2807), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2784), Ռամեշբաբու Պրագանանդհան (Հնդկաստան, 2779) և Արջուն Էրգիասին (Հնդկաստան, 2776)։ Աշխարհի գործող չեմպիոն Դոմարաջու Գուկեշը (Հնդկաստան) 2776 վարկանիշով 6-րդն է։ […] ...
16:25 04.08.2025
Ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքներըԱրթուր Պողոսյանի նախագահությամբ 2025 թվականի օգոստոսի 1-ին ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Ներքին անվտանգության վարչության […] ...
16:18 04.08.2025
Շոգ օրեր, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացրելՀուլիսին դիտված եղանակային, կլիմայական պայմանների վերլուծության, օգոստոս ամսվա ու առաջիկա օրերի եղանակային կանխատեսման և հանրապետության բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին մանրամասներ է հայտնել Գագիկ Սուրենյանը: Ավելին՝ տեսանյութում: ...