19:57 08.12.2020
Գյումրիում տեղի է ունեցել գրող-արձակագիր Լիլիթ Մկրտչյանի «Մայլից մայլա» գրքի շնորհանդեսը։ Բոլոր պատմվածքները Լիլիթը գրել է Շուշիում ապրած տարիներին, բայց բոլորը Գյումրիի մասին են։ Հին քաղաքի նիստուկացն է, հայտնի թաղամասերում ընդունված ադաթները ու մականուն ունեցող գյումրեցիների հետաքրքիր պատմությունները:
«Գիրքս գյումրվա բարբառով է, գյումրվա պատմություններ են, գյումրվա հին ու նոր դեմքերը։ Հավաքական կերպար է ինքը, հատուկ առանձնացված կերպարներ չունեմ գրքի մեջ, բայց ընթերցողները միշտ ասում են, որ ես ճանաչում եմ էս մարդուն, բայց նման կոնկրետ մարդ ու կերպարներ գրքում գոյություն չունեն»,- ասում է գրող-արձակագիր Լիլիթ Մկրտչյանը։
7 տարի առաջ Լիլիթը Գյումրիից տեղափոխվել է Շուշի, ապրել ու աշխատել է Շուշիում, Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնում։ Բազմաթիվ ներկայացումների բեմադրիչն ու պրոդյուսերն է։
«Արցախում Լիլիթին շատ են սիրում և՛ որպես գրող, և՛ որպես թատրոնի աշխատակից։ Երկրաշարժն ու գյումրեցու կերպարը արցախցիները Լիլիթի գրքերով են բացահայտել։ Նրանցից շատերը Գյումրիում չեն եղել, բայց Լիլիթի պատմվածքներով մարդիկ սկսել են հասկանալ Գյումրիի գույները։ Այնքան բնական է Լիլիթն այս ամենը ներկայացնում, որ մարդկանց թվում է, թե ֆիլմի նման կադրերն իրենց աչքերի առջևով գնում են»,- Լիլիթի և նրա ստեղծագործական գործունեության մասին այսպես խոսեց Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանը։
Լիլիթը պատերազմի առաջին օրերին վերադարձել է հայրենի քաղաք, իր հետ Գյումրիում են նաև թատրոնի տնօրենն ու մի քանի աշխատակիցներ։ Այս ընթացքում Գյումրիում մի քանի տիկնիկային ներկայացումներ են ունեցել, որոնց հանդիսատեսն են եղել Արցախից ապաստանած ընտանիքների երեխաները։
Շուշին Լիլիթին ստեղծագործելու նոր շունչ ու էներգիա է փոխանցել։ Ասում է՝ Շուշին ու Գյումրին շատ ընդհանրություններ ունեն, որոնք բացահայտել է այնտեղ ապրած տարիների ընթացքում։
«Մակագրելիս գրում եմ՝ վերջինս՝ Շուշիից։ Ցավոք, այս գիրքը Շուշիում գրված իմ վերջին գիրքը դարձավ։ Ինձ անձամբ շատ է դուր գալիս, երբ արցախցիները կարդում են գյումրվա բարբառով։ Ունենք բառեր, որոնք միայն մեր գյումրվա բարբառում ենք օգտագործում, օրինակ՝ «սայլուգը»․ զարմացա, երբ բացահայտեցի, որ իրենք նույնպես խոսակցականում կիրառում են այդ բառը՝ նույն նշանակությամբ»,- ասում է Լիլիթը։
Գրքի շնորհանդեսը նախատեսված էր հոկտեմբերին անցկացնել Շուշիում, բայց պատերազմը փոխեց նպատակների և իրադարձությունների ընթացքը: Սա գյումրվա բարբառով գրված պատմվածքների երկրորդ ժողովածուն է, առաջինը նույնպես Շուշիում է գրվել, նաև տպագրվել։
19:08 04.08.2025
Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալՍարգիս Ադամյանը չի կարողանում գերմանական «Քյոլնի» հետ համաձայնության գալ պայմանագրի խզման հարցում, հաղորդում է Express.de-ն։ 32-ամյա ֆուտբոլիստն իր տեղափոխության համար նախնական համաձայնություն ունի երրորդ լիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» ակումբի հետ, սակայն «Քյոլնը» չի պատրաստվում փոխհատուցում վճարել Ադամյանին, եթե նրա պայմանագիրը խզի: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա, Ադամյանը ցանկանում է խզելուց հետո […] ...
18:54 04.08.2025
Աշնակ գյուղի բնակիչի ջերմատանը կանեփի թփեր են հայտնաբերվել․ Թալինի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացել, որ Աշնակ գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդը կանեփ է աճեցնում։ Հուլիսի 30-ին Աշնակ գյուղի Վրեժ Իսրայելյան փողոցում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ 50-ամյա տղամարդուն պատկանող ջերմատնից հայտնաբերվել է կանեփի 38 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...
18:43 04.08.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (հասկակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է աշնանացան ցորեն` 20-20,5 ց, գարնանացան գարի՝ 17-17,5 ց։ ...
18:36 04.08.2025
Հայտնի են Օհանյանի ու Ղազարյանի մրցակիցները Mix Fight 58 մրցաշարումԵրևանում կայանալիք խառը մենամարտերի Mix Fight 58 մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից Արմեն Օհանյանի ու Հովհաննես Ղազարյանի մրցակիցները հայտնի են։ Օհանյանը կմենամարտի կոլումբացի Կլեմենտե Սոտոյի, իսկ Ղազարյանը` բրազիլացի Ֆեռնանդո Կլեյտոնի դեմ։ Մրցաշարը կկայանա սեպտեմբերի 13-ին ու կհեռարձակվի ավելի քան 200 երկրում։ ...
18:26 04.08.2025
Գետաշեն գյուղում այրվել է անասնակերՕգոստոսի 4-ին՝ ժամը 13։24-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետաշեն գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:34-ին, մարվել՝ […] ...
18:16 04.08.2025
Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժ.00.00-ից մինչև 06.00) բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով։ Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։ Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային […] ...