13:17 09.12.2020
ԱԺ-ում քննարկվում է 2020-ի բյուջեն, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հակադարձել է կարծիքներին, որ հիմա դրա ժամանակը չէ, անդրադարձել է ցուցանիշներին:
Նշել է, որ ՀՀ տնտեսությունը 2019-ին աճել 7,6 տոկոսով: Օտարերկրյա ներդրումների ներհոսքը 2017-ին 220 մլն դոլար է եղել, 2018-ին՝ 247 մլն, 2019-ին՝ 397 մլն կամ 60 տոկոսով ավելի նախորդ տարվա համեմատ:
«Մշտապես ուշադրության արժանի է եղել հանգամանքը, թե ինչպիսի կառուցվածք պիտի ունենա տնտեսությունը, արդյոք միջավայրը հարմա՞ր է տնտեսական աճի միտված մոդելի տեսանկյունից, թե՞ ոչ, արտահանելի՞, թե՞ ոչ»,- նշել է նա:
Ներկայացնելով բյուջետային հատվածը՝ ասել է, որ 2017-ին 267 մլրդ դրամ պակասուրդ ենք ունեցել, ներդրել են հարկաբյուջետային կանոնները, որոնցով այդուհետ նախագծվել են բյուջեները:
Այդ վիճակագրությունը փոխվել է այսպես.
2018-ին՝ 105 մլրդ պակասորդ,
2019-ին՝ 64 մլրդ կամ ՀՆԱ-ի 1 տոկոսը,
Հարկային եկամուտները 2019-ին 18-ի համեմատ աճել են 16 տոկոսով, 1 տրիլիոն 464 մլրդ դրամ է կազմել,
Հարաբերական ցուցանիշը աճել է 1,4 կետով:
Առանձնացնելով ոլորտային հատկացումներն ու կենսամակարդակի աճը՝ շեշտել է, որ ԿԳՄՍ ոլորտի հատկացումներն ավելացել են 11,4 տոկոսով, աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում՝ 11 տոկոսով, բարձրացել են կենսաթոշակների միջին չափը, երեխայի ծննդյան նպաստի, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի չափերը, ուսուցիչների, փրկարարների, ուժայինների, անտառապահների, անտառապետների միջին աշխատավարձերը և այլն:
11:32 10.05.2025
Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրառում կատարել. «Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան»: Կադրերում երևում է, որ վարչապետին ուղեկցում է նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը: ...
11:26 10.05.2025
Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, քաղաքացի էր ընկելԱպրիլի 10-ին, ժամը 08:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի նախկին Երիտասարդական պալատին հարակից ժայռոտ հատվածում ընկած քաղաքացի կա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, ընկած է եղել քաղաքացի։ Փրկարարները քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են […] ...
11:15 10.05.2025
Մակրոնը, Մերցը․ Սթարմերը և Տուսկը ժամանել են ԿիևՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ այն տեղեկությունների ֆոնին, որ եվրոպական երկրները շուտով մտադիր են հանդես գալ հրադադարի նախաձեռնությամբ՝ ամերիկյան նախաձեռնությանը նման։ Այս մասին հաղորդում է ուկրաինական «Public. News» պարբերականը։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Կիևում բանակցությունները կանցկացվեն այսպես կոչված […] ...
11:00 10.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 442 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․66 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․72 դրամ: ...
10:30 10.05.2025
Պուտինն ամեն ինչ անում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար․ ՊեսկովՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անում է հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար, սակայն Կիևը փորձում է խուսափել բանակցություններից, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ABC News ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Նախագահ Պուտինը անում է հնարավոր ամեն ինչ՝ խնդիրը լուծելու, խաղաղ և դիվանագիտական միջոցներով կարգավորման հասնելու համար, սակայն ձեռքի տակ չունենալով խաղաղ և […] ...
10:10 10.05.2025
Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն կարող է արդար առևտրային համաձայնագիր կնքել Չինաստանի հետՄիացյալ Նահանգները կարող է Չինաստանի հետ բանակցել առևտրային համաձայնագրի շուրջ, որը արդար կլինի և՛ Պեկինի, և՛ Վաշինգտոնի համար։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարծում եմ՝ մենք կվերադառնանք արդար համաձայնագրով՝ թե՛ Չինաստանի, թե՛ մեզ համար», – ասել է նա, երբ հարցրին այս շաբաթ Շվեյցարիայում կայանալիք ԱՄՆ-Չինաստան խորհրդակցություններից իր […] ...