Լրագրողների մոտ առկա է արդարացի ընկալում, որ պետության կողմից լիարժեք պաշտպանված չեն. ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Լրագրողների մոտ առկա է արդարացի ընկալում, որ պետության կողմից լիարժեք պաշտպանված չեն. ՄԻՊ

15:55 27.06.2018

Լիարժեք չի գործում լրագրողների գործունեության խոչընդոտման համար պատասխանատվության ինստիտուտը: Այս մասին 2017 թվականի տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Եվ այդ պատասխանատվության միջոցների ոչ լիարժեք գործադրման պատճառով, իմ կարծիքով, լրագրողների մոտ առկա է արդարացի ընկալում այն մասին, որ պետության կողմից լիարժեք պաշտպանված չեն»,- ասել է Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 2017 թվականի զեկույցում անդարդարձել է նաև մի շարք այլ խնդիրների, մասնավորապես, որոնք առնչվում են կալանքներին: Արման Թաթոյանի խոսքերով՝ գրասենյակը բազմիցս նշել է, որ կալանքների կիրառման պրակտիկան իրենց համար անընդունելի է, այն պետք է լինի միայն խափանման բացառիկ միջոց:

«Անձը, երբ կալանավորվում է, խոսքը վերաբերում է նախնական կալանքին, մարդը հնարավորություն չունի քննիչի արգելքից հետո տեսակցել ընդհանրապես իր մերձավոր հարազատներին,  ընտանիքի անդամներին: Ավելին ասեմ՝ դատավարության ընթացքում մարդը կարող է 2-3 տարի իր ընտանիքի անդամին չտեսնել, սա անթույլատրելի է: Լրացուցիչ զրկանքի հետ գործ ունենք: Սրանք պատճառ են դառնում ինքնավնասումների, ինքնասպանությունների համար: Մենք նույնիսկ դեպք ունենք, փաստաբանը պատմում է, որ դատապարտյալը խնդրել էր, որ իր փաստաբանը հաճախ այցելի իրեն  և պատմի իր ընտանիքի անդամների մասին»,- ասել է մարդու իրավունքների պաշտպանը:

Նա նշել է, որ կալանավոր պետք է կիրառվի դատարանի կողմից, և առնվազն դատախազի միջնորդությամբ:

«Քննիչը չպետք է առնչություն ունենա այս ամենի հետ: Եթե նախաքննություն է գնում, չի նշանակում, որ մարդը ավտոմատ պետք է զրկվի ընտանիքի անդամին տեսակցելուց: Դրանից բացի՝ այդ որոշումը պետք է լինի ժամկետային, և պետք է պարբերաբար վերանայվի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP