18:55 09.12.2020
Տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում ներդրված են տեղեկատվական ու տեխնոլոգիական ժամանակակից մոտեցումներ, իսկ Հայաստանի կրթության ոլորտում, բուհական համակարգում գործող ծրագրերը մի քանի քայլ հետ են մնացել միջազգային չափորոշիչներից։
Այսօր, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախաձեռնությամբ, այս հարցերն են քննարկել Շիրակի մարզում գործող ՏՏ ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչները, որին մասնակցել է նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
«Գյումրիում, որը համարվում է Երևանից դուրս ամենամեծ կրթական միջավայրը Հայաստանում, իմ կարծիքով՝ կան իդեալական պայմաններ տարբեր մոդելներ փորձելու և զարգացնելու համար։ Այդ մոդելը հետագայում նաև կարող է դառնալ էն մեծ բուհի գաղափարը, որը սովորաբար «քաղաք-բուհերի» գաղափարն է, որի շանսը էսօր Գյումրին ունի, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների առումով։ Պիտի ֆիքսենք, որ Շիրակի մարզը միշտ սպեցիֆիկ աչքի է ընկել տեխնիկական կրթության և տեխնիկական առարկաների նկատմամբ ունեցած առաջընթացով»,- նշեց Շիրակի մարզպետը։
Քննարկվել են մարզում առկա մարդկային ներուժը նպատակային օգտագործելու, ուսումնական հաստատություններում հաջորդ տարի նոր կրթական ծրագրեր ներդնելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու հեռանկարները։
«10 ավագ դպրոցներում իրականացնում ենք պարտադիր ուսումնական պրոցես, և 10 դպրոցներում ներդրված են տեղեկատվական տեխնոլոգիաներ, միկրոէլեկտրոնիկա և հեռահաղորդակցության հիմունքներ առարկաները։ Մեծ ուրախությամբ ուզում եմ ասել, որ հաջորդ տարվանից այդ երեք առարկաներին ավելանալու է նաև արհեստական բանականություն առարկան։ Շիրակի մարզից ծրագրում ներառված են երկու դպրոցներ»,- այս մասին հայտնեց տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։
Ըստ մասնագետների՝ աշխատաշուկայում պահանջարկ ունեցող ու բարձր վարձատրվող մասնագետներ պատրաստելու համար անհրաժեշտ են կրթական ծրագրերում արմատական փոփոխություններ կատարել ու հատկապես ավագ դպրոցներում ընդլայնել արհեստական բանականություն, կիբերանվտանգություն և միկրոէլեկտրոնիկա առարկաների ուսուցման հնարավորությունները։
20:35 04.08.2025
Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոնԱմերիկուհի լողորդ Քեթի Լեդեկին 23-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Լեդեկին Սինգապուրում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության 800 մետր ազատ ոճի լողում 8 րոպե 5.62 վայրկյան արդյունքով աշխարհի ռեկորդ է սահմանել և ոսկե մեդալ նվաճել: 28-ամյա ամերիկուհին այս մրցաոճում 7-րդ անգամ է դարձել լավագույնն աշխարհում: Լեդեկին նաև 9-ակի Օլիմպիական չեմպիոն է: ...
20:20 04.08.2025
Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ վերջին ժամերին անկլավ է ուղարկվել 120 սննդամթերքի փաթեթ պաղեստինյան անկլավի բնակիչների համար։ Այս անգամ օգնությունը ստացվել է վեց երկրներից՝ Բելգիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Հորդանանից, ԱՄԷ-ից և Կանադայից, որը, ըստ զինվորականների, առաջին անգամ մասնակցում է Գազայի հատված սննդի օդային […] ...
19:54 04.08.2025
Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենաՕգոստոսի 17-ին Չիկագոյում (ԱՄՆ) կայանալիք UFC 319 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը Դրիկուս Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կստանա։ Այս մասին հաղորդում է Sportskeeda-ն: Եթե Խամզաթը հաղթի, կվաստակի 1.8 միլիոն դոլար։ Մինչև այժմ Չիմաևը հաղթանակի համար առավելագույնը ստացել է 1 միլիոն դոլար։ Այդքան գումար նա ստացել էր նախորդ հոկտեմբերին ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերին հաղթելու համար։ […] ...
19:45 04.08.2025
Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնումՖիլիպիննների և Հնդկաստանի ռազմածովային ուժերն առաջին անգամ համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովի վիճելի տարածքում, ինչն առաջացրել է Պեկինի դժգոհությունը, որը հավակնում է այդ վիճելի ջրերին։ Երկօրյա զորավարժությունները սկսվել են օգոստոսի 3-ին: Ֆիլիպինների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոմեո Բրաուներ կրտսերը հայտնել է, որ զորավարժությունները հաջող են անցել և հույս է հայտնել, որ […] ...
19:36 04.08.2025
Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Mazda-ն և Nissan-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 16։00-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է, մեկ հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի ինքնությունը։ ...