Հանրակրթական դպրոցներն ամբողջությամբ անցան առկա ուսուցման․12-րդ դասարանցիները պատրաստվում են դեկտեմբերի ավարտական քննություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+33.09 oC

Հանրակրթական դպրոցներն ամբողջությամբ անցան առկա ուսուցման․12-րդ դասարանցիները պատրաստվում են դեկտեմբերի ավարտական քննություններին

19:40 09.12.2020

Դեկտեմբերի 7-ից  դպրոցների  5-12-րդ դասարանցիները ևս վերադարձան  առկա ուսուցման։ Մինչ այդ նոյեմբերի 2-ից դպրոցներում դասերը վերսկսվել էին 1-4-րդ դասարանների համար։Բոլոր դպրոցները դարձյալ առաջնորդվում և ենթարկվում են   սանիտարահիգիենիկ   նորմերի պահպանման կանոններին, որոնք կիրառում են ուսումնական տարվա սկզբից ,միայն թե պայմաններից մի քանիսը նոր շրջաբերականներով հանվել  կամ մեղմացվել են։

Աշակերտները թեկուզ այս պայմաններով, դժգոհ չեն։Դպրոց գալու, շփվելու պակասը զգում էին, հեռավար կրթությունն այդ ամենից զրկել էր։ Դասերի վերսկսման առաջին երկու  օրը դպրոցներում  բացակայություններ կան, բայց մանկավարժները կարծում են, որ  շաբաթվա ընթացքում ցուցանիշը կնվազի:Դպրոցներ կան, որտեղ   դասարանները  խմբերի չեն բաժանվում , արդյունքում՝ դպրոց են գալիս ոչ թե օրումեջ գրաֆիկով , այլ ամեն օր։

Դասասենյակներում  բավարար   ջերմության  պահպանմանը դպրոցներում  հետևում են բոլորը ։Ջեռուցման սեզոնը հիմնական դպրոցներում  սկսել  են տարրական օղակի հաճախելու օրվանից ։ Դասարաններում տաք է, իսկ միջանցքներում՝ համեմատաբար սառը ։
Ավագ դպրոցի ավարտական դասարանների աշակերտների վերադարձը առկա ուսուցման մանկավարժները խիստ անհրաժեշտ ու հրատապ են  համարում , պատրաստվում են տարեվերջյան ավարտական քննությունների:Առարկաների ընտրությունը կատարել են, հիմա առանց ժամանակ կորցնելու  լրացնում են բաց թողածն ու շտեմարաններով  լրացուցիչ պարապմունքներ են  անցկացնում:
12-րդ դասարանցիները երեք շաբաթ ունեն քննություններին պատրաստվելու համար,իսկ այսօր գնահատման և թեստավորման կենտրոն  աշակերտների  դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն էր,որից հետո օն-լայն համակարգում որևէ փոփոխություն կատարելու հնարավորություն չի տրվումւ: Հանրակրթական բոլոր դպրոցներում 12-րդցիները դեկտեմբերի 22-ին կհանձնեն առաջին ավարտական քննությունը  հայոց լեզու և գրականություն առարկայից ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոն

20:35 04.08.2025

Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոն

Ամերիկուհի լողորդ Քեթի Լեդեկին 23-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Լեդեկին Սինգապուրում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության 800 մետր ազատ ոճի լողում 8 րոպե 5.62 վայրկյան արդյունքով աշխարհի ռեկորդ է սահմանել և ոսկե մեդալ նվաճել: 28-ամյա ամերիկուհին այս մրցաոճում 7-րդ անգամ է դարձել լավագույնն աշխարհում: Լեդեկին նաև 9-ակի Օլիմպիական չեմպիոն է: ...

Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթ

20:20 04.08.2025

Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթ

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ վերջին ժամերին անկլավ է ուղարկվել 120 սննդամթերքի փաթեթ պաղեստինյան անկլավի բնակիչների համար։ Այս անգամ օգնությունը ստացվել է վեց երկրներից՝ Բելգիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Հորդանանից, ԱՄԷ-ից և Կանադայից, որը, ըստ զինվորականների, առաջին անգամ մասնակցում է Գազայի հատված սննդի օդային […] ...

SHANTNEWS

20:00 04.08.2025

SHANTNEWS

Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենա

19:54 04.08.2025

Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենա

Օգոստոսի 17-ին Չիկագոյում (ԱՄՆ) կայանալիք UFC 319 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը Դրիկուս Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կստանա։ Այս մասին հաղորդում է Sportskeeda-ն: Եթե Խամզաթը հաղթի, կվաստակի 1.8 միլիոն դոլար։ Մինչև այժմ Չիմաևը հաղթանակի համար առավելագույնը ստացել է 1 միլիոն դոլար։ Այդքան գումար նա ստացել էր նախորդ հոկտեմբերին ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերին հաղթելու համար։ […] ...

Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում

19:45 04.08.2025

Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում

Ֆիլիպիննների և Հնդկաստանի ռազմածովային ուժերն առաջին անգամ համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովի վիճելի տարածքում, ինչն առաջացրել է Պեկինի դժգոհությունը, որը հավակնում է այդ վիճելի ջրերին։ Երկօրյա զորավարժությունները սկսվել են օգոստոսի 3-ին: Ֆիլիպինների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոմեո Բրաուներ կրտսերը հայտնել է, որ զորավարժությունները հաջող են անցել և հույս է հայտնել, որ […] ...

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Mazda-ն և Nissan-ը․ կա տուժած

19:36 04.08.2025

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Mazda-ն և Nissan-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 16։00-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է, մեկ հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի ինքնությունը։ ...

BACK_TO_TOP