Պարոն Դեմոյանն արդեն տևական ժամանակ է՝ որևէ պաշտոն չունի այդ ինստիտուտում. ԿԳ նախարարն արձագանքել է Հայկ Դեմոյանի գրառմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+18.09 oC

Պարոն Դեմոյանն արդեն տևական ժամանակ է՝ որևէ պաշտոն չունի այդ ինստիտուտում. ԿԳ նախարարն արձագանքել է Հայկ Դեմոյանի գրառմանը

17:02 27.06.2018

«Պարոն Դեմոյանն արդեն տևական ժամանակ է՝ որևէ պաշտոն չունի այդ ինստիտուտում, և կրթության և գիտության նախարարը գնացել էր հանդիպելու ինստիտուտի ղեկավարության, անձնակազմի հետ, որովհետև տարբեր հրապարակումներ կային դրա հետ կապված»,- լրագրողների հետ զրույցում նշել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի գրառմանը:

Նախարարը նշել է, որ ինքն ու փոխնախարարը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ են գնացել՝ որպես լիազոր մարմին: Հարությունյանը «լրջանալու, սթավելու» կոչ է արել Հայկ Դեմոյանին:

«Այն, ինչ-որ ինքը գրել է, չի համապատասխանում իրականությանը: Ինքն այնտեղ աշխատասենյակ չունի, որովհետև տևական ժամանակ է՝ արդեն որևէ պաշտոն չունի»,- ասել է Հարությունյանը:

Նախարարի խոսքերով՝ Հայկ Դեմոյանն է «ներխուժել» թանգարան-ինստիտուտ՝ ստիպելով տնօրենի պաշտոնակատարին ազատման դիմում գրել:

«Ըստ էության, եկել է և տնօրենի բազմոցին է բազմել: Հաշվի առնելով այն իրավիճակը, որ կա երկրի ներսում և ընդհանուր ինստիտուտի շուրջ հանգստություն պահելու համար մենք դրան արձագանքել ենք ընդամենը զգուշացնելով պարոն Դեմոյանին, որ որևէ հակաօրինական քայլ չանի:

Այդ ներխուժումն ինքնին հակաօրինական է, ինստիտուտի մեքենան օգտագործելը հակաօրինական է, և մենք այդ ընթացքում իրեն զգուշացրել էինք, որ այդպես շարունակելու դեպքում մենք կդիմենք ոստիկանություն»,- նշել է նախարարը:

Նախարարն ասել է, որ ինքը պատրաստվում է դիմել ոստիկանություն՝ Հայկ Դեմոյանին կարգի հրավիրելու համար:

SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը, որը գտնվում է ԱՄՆ-ում, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ մեղադրելով կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին և փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին իր առանձնասենյակ մուտք գործելու և աշխատակիցների շրջանում կեղծ լուրեր տարածելու մեջ:

https://www.facebook.com/azatutyun/videos/2001945589850808/

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը շնորհավորում է հիմնադրամի և ճանապարհաշինության ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին

11:30 01.05.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը շնորհավորում է հիմնադրամի և ճանապարհաշինության ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը շնորհավորում է հիմնադրամի և ճանապարհաշինության ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առթիվ։ «Մաղթում ենք մեր գործընկերներին աշխատանքային հաջողություններ ու ձեռքբերումներ։ Վստահ ենք, որ ճանապարհաշինության ոլորտի մասնագետները պատվով շարունակելու են իրենց շնորհակալ աշխատանքն ու մեր երկրի շենացման և բարեկարգման վերընթաց ուղին»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...

Լյուքսեմբուրգը Ուկրաինային կտրամադրի 10 միլիոն եվրոյի էներգետիկ աջակցություն

11:13 01.05.2025

Լյուքսեմբուրգը Ուկրաինային կտրամադրի 10 միլիոն եվրոյի էներգետիկ աջակցություն

Լյուքսեմբուրգը 10 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամին։ Համապատասխան հուշագիրը ստորագրել են Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բեթելը և Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ «Այս միջոցները կօգտագործվեն էներգետիկայի ոլորտում նախագծերի աջակցման համար, մասնավորապես՝ էներգետիկ անվտանգության վերականգնման և ամրապնդման համար», – իր Telegram ալիքում նշել է Շմիգալը։ Նաև, ըստ նրա, 2025 թվականին […] ...

Ուկրաինան համաձայնել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու պայմաններին

10:58 01.05.2025

Ուկրաինան համաձայնել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու պայմաններին

ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Լոնդոնում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ կայացած բանակցություններում Վաշինգտոնը և Կիևը համաձայնության են եկել ուկրաինական հակամարտության կարգավորման 22 կոնկրետ պայմանների շուրջ։ «Մենք ուկրաինացիների հետ անկեղծ և դժվարին քննարկումների ընթացքում առաջարկել ենք 22 շատ կոնկրետ պայմաններ, և մենք կարծում ենք, որ գտնվում […] ...

Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին․ ԱԺ նախագահ

10:47 01.05.2025

Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին․ ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ. «Սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին։ Հենց աշխատող քաղաքացու տքնաջան ու հուսալի ձեռքերով է ձևավորվում իր իսկ ընտանիքի բարեկեցությունը, ինչպես նաև ամրանում մեր պետությունն ու անվտանգությունը։ Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ձեզ՝ […] ...

Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն ծանրամարտի աշխարհի առաջնությունում

10:34 01.05.2025

Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։ Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս կգան 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյանն ու 67 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը: Մեր մարզիկների ելույթները կմեկնարկեն մայիսի 2-ին` Երևանի ժամանակով գիշերը` 03:30-ին: ...

Այնթապ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:25 01.05.2025

Այնթապ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 2-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի «Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

BACK_TO_TOP