14:20 11.12.2020
Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Կայուն զարգացման հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանն այցելել են Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր (ԼԽՈՒԵ), որը «Սպորտային սերունդ» ծրագրի շրջանակում անցկացված մրցույթի արդյունքում համալրվել է 1 մլն դրամ արժողությամբ նոր մարզագույքով: Ծրագիրը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ և ՈւԵՖԱ-ի «Երեխաների համար» հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացնում է Կայուն զարգացման հայկական հիմնադրամը:
Կրթահամալիրի սաները հյուրերին ողջունել են երգ ու պարով, ապա մարզադահլիճում ցուցադրել են իրենց սպորտային ունակությունները՝ միաժամանակ փորձարկելով նոր մարզագույքը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, խոսել է «Սպորտային սերունդ» ծրագրի կարևորության մասին:
«Շատ ուրախ եմ, որ նոր մարզագույքով համալրվող ուսումնական հաստատություններից մեկը հենց ԼԽՈՒԵ-ն է:
Վստահաբար, ֆիզկուլտուրան երեխաների սիրելի առարկաներից է և, ցավոք, կորոնավիրուսի համավարակի շրջանում նաև շատ տուժած առարկաներից մեկը: Համավարակի պայմաններում երեխաներն իրենց ֆիզիկական կարողությունները զարգացնելու շատ հնարավորություններ չեն ունեցել, հետևաբար այժմ կարևոր է ժամանակակից պայմանների ստեղծումը, ինչը թույլ կտա հնարավորինս լրացնել բացը: Խաղաղությունը և բարելավված պայմանները պետք է ստեղծեն այն միջավայրը, որտեղ մեր երեխաները կլինեն առողջ, ֆիզիկապես ուժեղ և կկառուցեն այն երկիրը, որի մասին բոլորս երազում ենք, և որը բոլորիս նպատակն է»,- ասել է Ժ. Անդրեասյանը և համագործակցության ու նախաձեռնության համար շնորհակալություն հայտնել Կայուն զարգացման հայկական հիմնադրամին:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանի խոսքերով՝ երեխաների ոգևորությունը փաստում է ծրագրի հաջողված լինելու մասին: Ա. Տուհադյանը հույս է հայտնել, որ նոր մարզագույքը կնպաստի, որ ԼԽՈՒԵ-ի սաները հասնեն մարզական հաջողությունների և առողջ լինեն:
Կրթահամալիրի տնօրեն Լուսինե Բաբայանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար և ընդգծել՝ այն կնպաստի իսկապես առողջ և սպորտային սերունդ ունենալուն: Կրթահամալիրի տնօրենը Ժ. Անդրեասյանին և Ա. Տուհադյանին նաև ներկայացրել է հաստատության գործունեությունը և պայմանները, ծանոթացրել գորգագործության, կար ու ձևի խմբակների սաների աշխատանքներին:
Հավելենք, որ «Սպորտային սերունդ» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի հանրակրթական դպրոցներին նոր մարզագույքի տրամադրման մրցույթ, որին մասնակցել է 69 դպրոց՝ հանրապետության բոլոր մարզերից (աշակերտները պատրաստել են 10 րոպեն չգերազանցող տեսահոլովակներ՝ պատմելով դպրոցական կյանքի, սպորտի կարևորության, իրենց մարզական նվաճումների, ինչպես նաև համայնքում և շրջակա միջավայրի պահպանման գործում ներգրավվածության մասին)։ Կայուն զարգացման հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներից կազմված մրցութային հանձնաժողովի որոշմամբ հաղթող է ճանաչվել 16 դպրոց:
16:36 27.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 27-ին17:46 27.07.2025
Այրվել է ավտոմեքենաՀուլիսի 27-ին, ժամը 15:31-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Mazda» մակնիշի ավտոմեքենայում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել՝ 16:19-ին: Այրվել […] ...
17:30 27.07.2025
Լեգենդար Կլյույվերտի որդին տեղափոխվել է «Լիոն»«Լիոնը» պորտուգալական «Կասա Պիայից» ձեռք է բերել կենտրոնական պաշտպան Ռուբեն Կլյույվերտին։ Այս մասին հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը 5 տարվա պայմանագիր են ստորագրել։ Transfermarkt-ի տվյալներով` «Լիոնը» 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 3,78 միլիոն եվրո։ Կլյույվերտը «Կասա Պիայում» էր 2024թ. հուլիսից։ Նա նիդերլանդցի լեգենդար հարձակվող Պատրիկ Կլյույվերտի որդին է, իսկ նրա եղբայր Ջասթին […] ...
17:00 27.07.2025
Հուլիսի 28-ին կդադարեցվի Երևան մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի և Արտաշատի խճուղու առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության ձեռնարկությունների գազամատակարարումը։ ...
16:51 27.07.2025
Եվրո-2032-ի խաղերն ընդունելու համար «Նապոլին» նոր մարզադաշտ կկառուցիԻտալիայի չեմպիոն «Նապոլին» հայտարարել է, որ ակումբը նոր մարզադաշտ կկառուցի` Եվրո-2032-ի հանդիպումներն ընդունելու համար: Առաջարկվել է վերակառուցել «Նապոլիի» տնային ստադիոնը, այս հարցը քննարկվել է ՈՒԵՖԱ-ի, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի, տեղական իշխանությունների և «Նապոլիի» ղեկավարության միջև հանդիպման ժամանակ: Որևէ որոշում չի կայացվել, նշվում է սակայն, որ «Դիեգո Մարադոնա» ստադիոնը վերակառուցման համար հարմար չէ: «Երկու տարվա ուսումնասիրություններից հետո […] ...
16:43 27.07.2025
LCI. Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհներն ընդգրկել է ավելի քան 680 հեկտար տարածքՖրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել, որը ընդգրկում է ավելի քան 680 հեկտար տարածք։ Այս մասին հայտնել է LCI հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ շաբաթ երեկոյան Պորտ-Լա-Նուվել կոմունայի տարածքում գտնվող երկու ճամբարների և մի քանի բնակելի շենքերի բնակիչները տարհանվել են որպես նախազգուշական միջոց: Ընդհանուր առմամբ, տարհանվել է հազար մարդ: Բացի այդ, հրդեհաշիջման աշխատանքների […] ...
16:36 27.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 27-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.80 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.88 դրամ: ...