14:57 14.12.2020
Իրանի Մեջլիսի պատգամավոր Ահմադի Բիղաշը խորհրդարանական նիստին ունեցած ելույթում անդրադարձել է արցախյան պատերազմին, Թուրքիայի քաղաքականությանը, ինչպես նաև քննադատել և վիրավորանքներ հնչեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։
Բիգեշը նշել է, որ իրանցի միջուկային գիտնականների դեմ իրականացված մահափորձերը Թուրքիայի նախագահի վարած քաղաքականության արդյունք են և հավելել․
«Մեր գիտնականների սպանություններում Նեթանյահուից (Իսրայելի վարչապետ) պակաս չէ նաև Էրդողանի դերը»։
Նրա խոսքերով՝ Էրդողանը ցանկանում է պառակտել Իրանը, իսկ Թուրքիան տարածաշրջանում Արևմուտքի ենթակապալառուն է։
Իրանցի պատգամավորն անհրաժեշտություն է հայտնել աջակցելու ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ ծրագրվող պատժամիջոցների որոշումները։
Անդրադառնալով արցախյան պատերազմին՝ նա ընդգծել է, որ ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար Իրանը պետք է Հայաստանին աջակցեր՝ միաժամանակ անսալով Հոգևոր առաջնորդի խոսքերին առ այն, որ «օկուպացված տարածքները պետք է ազատվեն»։
«Էրդողանին ուղղված մեր արտգործնախարարության արձագանքը լավ էր, բայց բավարար չէ։ Մեր մահացու անփութության, խորհրդարանի ազերիախոս պատգամավորների լռության, ղեկավար կազմի անխոհեմության պատճառով Թուրքիայի հիվանդ նախագահը Իրանը մասնատելու վարքագիծ է դրսևորում։ Էրդողանը տարածաշրջանում Արևմուտքի կեղտոտ քաղաքականությունն իրականացնողներից է և նրա ձեռքերը թաթախված են Իրաքի, Սիրիայի ժողովրդի, քրդերի, հայերի արյունով և իր պապերի նման, որոնց ձեռքերն էլ թաթախված են միլիոնավոր ասորիների, հույների, հայերի արյունով (որոնց ցեղասպանությունը պատմությանը հայտնի է), նախորդ շաբաթ պաշտոնապես հայտարարեց Օսմանյան կայսեր հաջորդ դերի մասին։
Վերջերս նա Բաքվի զորահանդեսում Արաքս գետի մասին բանաստեղծություն կարդաց, և դիմելով Իրանի Ադրբեջանի ժողովրդին՝ հայտարարեց․ «Մենք ձեզանից չենք բաժանվել, մեզ բռնությամբ բաժանել են ձեզանից» և ասաց, որ Արաքսը շուտով ուժ կառնի։ Իրանի խորհրդարանի ազարի պատգամավորներ, ու՞ր եք։ Խորհրդարանի հարգարժան նախագահ և որոշ պատգամավորներ, որ այժմ օրուգիշեր նախագահական ընտրություններով եք տարված, գիտե՞ք, որ Էրդողանը նախորդ շաբաթ Բաքվի զորահանդեսում «Արազ» երգից մի հատված է արտասանել, որը մի խումբ պատեհապաշտների համար Արաքսի երկու ափերի բաժանության խորհրդանիշն է, Իրանի մասնատման գաղտնիքը։ Ժամանակն է եկել, որ մեր արտաքին քաղաքականությունը վերադարձնենք իր գծերին»,- ասել նա։
16:38 16.08.2025
Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Երևանի որոշ հասցեներում«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 18-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խանջյան, Խորենացու, Զաքյան, Բյուզանդի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...
16:16 16.08.2025
Հնդկաստանը ողջունել է Պուտինի և Թրամփի հանդիպումըՀնդկաստանը ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Ալյասկայում, հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը։ «Հնդկաստանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպումը։ Խաղաղության ձգտելու գործում նրանց առաջնորդությունը արժանի է բարձր գնահատանքի», – ասել է բարձրաստիճան դիվանագետը։ ...
16:00 16.08.2025
Մակրոնը հայտարարություն է արել Պուտին-Թրամփ հանդիպումից հետոԱլյասկայում կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի հարցով «կամավորների կոալիցիայի» ներկայացուցիչների անհապաղ հանդիպման մասին։ «Ցանկացած երկարատև խաղաղություն պետք է ուղեկցվի անխախտ անվտանգության երաշխիքներով։ Ես ողջունում եմ ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ նպաստելու դրան այս հարցում։ Մենք կաշխատենք այս ուղղությամբ նրանց և կամավորների կոալիցիայի մեր բոլոր գործընկերների հետ, որոնց հետ մենք շուտով կրկին կհավաքվենք՝ […] ...
15:46 16.08.2025
Երևանում «Mercedes»-ը բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը. կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ռուբինյանց փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: ...
15:27 16.08.2025
Իրանը և Հայաստանը՝ ընդհանուր պատմության և ապագայի արտացոլում. Աբբաս Արաղչիի հոդվածըԻրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստանի Հանրապետություն այցին ընդառաջ, հոդված է պատրաստել՝ անդրադառնալով երկու երկրների ժողովուրդների մշակութային ընդհանրություններին և պատմական անցյալին: Հոդվածում ընդգծվում է, որ համաշխարհային անորոշության և տարածաշրջանային զարգացումների պայմաններում Իրանի և Հայաստանի շահերը ավելի ու ավելի են միահյուսվում: «Արմենպրես»-ը հոդվածն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. «Մինչ […] ...
15:14 16.08.2025
Կողմերի պնդմամբ՝ «միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից և փոխարինվել է Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո տարանցիկ ճանապարհով. Ֆաթիմա ՄոհաջերանիԻրանն աջակցում է ցանկացած գործընթացի, որը բերում է բախումների դադարեցման, լարվածության նվազեցման և անխախտ կայունության ստեղծման: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության մամուլի քարտուղար Ֆաթիմա Մոհաջերանին: «Իհարկե, այս աջակցությունը պայմանական է և հիմնված է տարածաշրջանային երկրների կողմից համաձայնեցված սկզբունքների վրա»,-ասել է Մոհաջերանին։ Նա ընդգծել է, որ հիմնական տեղաշարժերից մեկը վիճահարույց այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի […] ...