ՌԴ առողջապահության նախարարությունը հայտարարել է բոլոր շրջաններում կորոնավիրուսի դեմ պատվաստումների մեկնարկի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

ՌԴ առողջապահության նախարարությունը հայտարարել է բոլոր շրջաններում կորոնավիրուսի դեմ պատվաստումների մեկնարկի մասին

19:05 15.12.2020

Ռուսաստանի բոլոր մարզերում սկսվել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները։ Այս մասին, «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, ասել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն COVID-19-ի դեմ պայքարի խորհրդի նիստում։
ՌԴ առողջապահության նախարարն հայտնել է, որ լոգիստիկ շղթաները մշակելու համար, խոշոր չափաքանակներով պատվաստանյութ տրամադրելուց առաջ, փորձնական չափաքանակներ են հատկացվել։
Մուրաշկոն ասել է, որ բոլոր մարզերը պատրաստ են ընդունել պատվաստանյութը, կազմակերպել տեղափոխումը, պահպանությունը և պատվաստումների բուն գործընթացը։
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հանձնարարել է ապահովել պատվաստանյութի անխափան տրամադրումը բոլոր շրջաններին։
«Առողջապահության նախարարությունը առաջիկա երեք ամիսների համար կազմել է պատվաստանյութի տրամադրման ծրագիր։ Կարևոր է, որպեսզի այս գործընթացն ընթանա առանց խոչընդոտների»,- ասել է ՌԴ վարչապետը։
Նա հավելել է, որ արտադրողներն ամեն ամիս պետք է ՌԴ առողջապահության նախարարություն պատվաստանյութի տրամադրման մասին տեղեկություն ներկայացնեն, իսկ նախարարությունը երկու օրվա ընթացքում այդ չափաքանակները, ըստ անհրաժեշտության, պետք է բաշխի շրջանների միջև։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր մասսայական պատվաստումներ սկսել և  առաջին հերթին պատվաստել ռիսկի խմբում գտնվող մարդկանց։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.07.2025

SHANTNEWS

Լոռու Սարատովկա գյուղում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ծառերի ու թփերի մեջ

21:37 19.07.2025

Լոռու Սարատովկա գյուղում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ծառերի ու թփերի մեջ

Հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սարատովկա գյուղի վարչական տարածքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել թփերի ու ծառերի մեջ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում […] ...

ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:26 19.07.2025

ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հուլիսի 19-ին, ժամը 13։30-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Honda» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի […] ...

Վիետնամում զբոսանավի խորտակման զոհերի թիվը հասել է 34-ի

21:17 19.07.2025

Վիետնամում զբոսանավի խորտակման զոհերի թիվը հասել է 34-ի

Վիետնամի հյուսիսում, Հարավչինական ծովում, Հալոնգի ծոցում զբոսաշրջային նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի, հաղորդել  է Վիետնամի լրատվական գործակալությունը (VNA): Նշվում է, որ փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 34 մարմին, 10 մարդ փրկվել է: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հալոնգի ծոցում զբոսանավ է շրջվել ուժեղ անձրևի և քամիների հետևանքով: Զբոսանավում եղել է 53 մարդ՝ […] ...

Մուրմանսկում երեխան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից

21:00 19.07.2025

Մուրմանսկում երեխան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից

Մուրմանսկի մարզում երեք տարեկան տղան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն տարածաշրջանի համար։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին Գորկի փողոցի մի տանը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ երեք տարեկան երեխան, մանկական հեծանիվը որպես հենարան օգտագործելով, բարձրացել է սեղանի վրա, ապա՝ պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից: Այդ […] ...

Իտալիան հայտնել է, որ Թրամփի մաքսատուրքերը վնասում են տնտեսությունը

20:50 19.07.2025

Իտալիան հայտնել է, որ Թրամփի մաքսատուրքերը վնասում են տնտեսությունը

ԱՄՆ-ի կողմից օգոստոսի 1-ից 30% մաքսատուրքերի սահմանումը կարող է հանգեցնել Իտալիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ընդհանուր կրճատման 1.4%-ով, ինչը գրեթե ամբողջությամբ կփոխհատուցի երկրի կանխատեսվող տնտեսական աճը՝ այս տարի 0.6% և 2026 թվականին 0.8%, հաղորդում է իտալական Il Sole 24 Ore բիզնես թերթը։ Թերթի տրամադրած տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերը կարող են մոտ 30 միլիարդ […] ...

BACK_TO_TOP