Պատերազմում վիրավորում ստացած զինծառայողները վերականգնողական բուժում են ստանում Գյումրիի վերականգնողական կենտրոնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+28.09 oC

Պատերազմում վիրավորում ստացած զինծառայողները վերականգնողական բուժում են ստանում Գյումրիի վերականգնողական կենտրոնում

20:57 16.12.2020

Արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինծառայողները մի քանի  բարդ  վիրահատություններից հետո բուժումը շարունակում են Գյումրիի վերականգնողական կենտրոնում:Այս պահին վերականգնողական  բուժում են ստանում  50-ից ավելի  զինվորականներ:

Կենտրոնում մասնագիտական  խմբերը  մերսումների, թերապևտիկ վարժությունների ու մարզասարքերի միջոցով  հիմնականում վերականգնում  են  վերջույթների ֆունկցիոնալ խանգարումները, նյարդային համակարգի բնականոն գործունեությունն ու ողնաշարային  հատվածների ոսկրային խախտումները:

26 ամյա Տիգրանի  ձախ ոտքից  բեկորները դեռ  ամբողջությամբ հեռացված չեն: Քայլում է հենակներով :Առաջնագիծ  մեկնած  կամավորականներից է, Ջեբրայիլում ընթացող թեժ մարտերի ժամանակ   զինակից 30 ընկերների հետ վիրավորվել  է։Մի քանի կիլոմետր սողալով դուրս են եկել  կրակահերթի տակից , որից հետո նրանց օգնության են հասել զորամասի տղաները ։

«Այդ պահին մենակ ոտքիս  վերևի մասում եմ զգացել, որ մի բան մտավ,մեջքիս հատվածում չէի էլ զգացել,որ վիրավորում ունեմ։ Երբ փորձեցինք  սողալով դուրս գալ դեպի մեզ օգնության եկած տղաների կողմը, այդ պահին եմ նկատել,որ ոտքս արյունահոսում է»,-պատմում է կամավորական Տիգրան Գևորգյանը։

Վիրավոր զինվորին  բուժական  մերսումներով  առողջացնող  Ռուզվելտը  տարիներ առաջ ծանր վիրավորում է ստացել նույն Ջեբրայիլի դիրքերում: Ռուսաստանից ծառայության համար հայրենիք վերադարձած տղան  թշնամու դիվերսիոն հարձակման ժամանակ գլխի շրջանում  ստացած բեկորային վնասվածքներից  աչքի տեսողությունն է կորցրել, ծառայությունից վերադառնալուց հետո շարունակել է ուսումն ու զուգահեռ մասնագիտացել նաև վերականգնողական մերսման գործում:

«Երջանկություն եմ զգում,որ օգնում եմ տղաներին,որովհետև ես էլ եմ էդ  փուլերով անցել,ես զգում եմ իրենք ինչ հոգեկան ապրումներ ունեն։Անում եմ առավելագույնը, նույնիսկ ավելին ՝ մեր հերոս տղաներին օգնելու համար»,-ասում է Գյումրիի վերականգնողական կենտրոնի մերսող Ռուզվելտ Թորոսյանը։

Արմանը 18 տարեկան է ընդամենը 40 օրվա ծառայող է եղել ,երբ պատերազմը սկսվել է:Մարտակերտի դիրքերում  տղաների թիկունքն են պահել ,խրամատներ փորել։ Արկի պայթյունից բեկորային վնասվածքներ է ստացել :Մի քանի բարդ վիրահատություններից հետո հիմա վերականգնողական  բուժում է ստանում , վերջույթներն են թուլացած։

Լեյտենանտ Մուշեղ Մարտիրոսյանի մոտ ևս ոտքերի ֆունկցիայի ու մարմնի հավասարակշռության պահպանման խնդիրներ կան: 22 ամյա սպան  ծառայում է  հակաօդային պաշտպանությունում,անօդաչու թռչող սարքի հարվածներից  ու մեքենայի պայթյունից իր զինվորներից երկուսը զոհվել են, ինքը ծանր  վիրավորվել  է գլխի շրջանում ու 15 օր գտնվել է կոմայի մեջ:

Վերականգնողական կենտրոնում  բոլոր  զինվորների համար անցկացվում  է անհատական բուժման  կուրս: Ֆիզիկական վնասվածքներից բացի մասնագետներն աշխատում են զինվորների մոտ հաղթահարել հոգեբանական  ու խոսակցական ապարատի խնդիրները:

Իսկ անդամահատված զինվորների հետվիրահատական  բուժումներն ու   մերսումները մասնագետներն անցկացնում են տնային պայմաններում,որից հետո կատարվելու է  պրոթեզավորում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Sham TV. Արաբական ցեղային աշխարհազորայինները կրակ են բացել Աս-Սուվեյդայի ծայրամասերում

09:45 05.08.2025

Sham TV. Արաբական ցեղային աշխարհազորայինները կրակ են բացել Աս-Սուվեյդայի ծայրամասերում

Արաբական ցեղային ուժերը կրակ են բացել Սիրիայի հարավում գտնվող համանուն նահանգի վարչական կենտրոնի՝ Աս-Սուվեյդա քաղաքի ծայրամասերի ուղղությամբ՝ խախտելով հուլիսի 19-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը։ Sham TV-ի փոխանցմամբ՝ Աթիլ արվարձանում բնակելի շենքերի վրա կրակ են բացել ծանր գնդացիրներից և նռնականետերից: Տեղի դրուզ ինքնապաշտպանության ուժերը պատասխանել են՝ հարձակվելով տարածքում գտնվող աշխարհազորայինների դիրքերի վրա: Ավելի վաղ հաղորդվել էր, […] ...

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում նոր հարվածի մասին

09:35 05.08.2025

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում նոր հարվածի մասին

Իսրայելի բանակը նոր հարձակում է սկսել հարավային Լիբանանի վրա, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա հայտարարության համաձայն՝ հարձակման նպատակն էր վերացնել շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինված կազմավորումների անդամին։ Հարվածը հասցվել է հարավային Լիբանանի Էլ-Խիյամ քաղաքի ծայրամասում։ Լուծարված ռադիկալի անունը, մասնագիտությունը կամ պաշտոնը չեն նշվում։ ...

Կդադարեցվի Լենինգրադյանի որոշ շենքերի եւ տների ջրամատակարարումը

09:33 05.08.2025

Կդադարեցվի Լենինգրադյանի որոշ շենքերի եւ տների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 5-ին ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Լենինգրադյան 21/13-23/7, 31-31/9 շենքերի, 21/10-31/5 տների ջրամատակարարումը: ...

Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելայի տնտեսությունը զարգանում է

09:24 05.08.2025

Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելայի տնտեսությունը զարգանում է

Վենեսուելայի տնտեսությունը Հարավային Ամերիկայում ցուցաբերում է ամենաբարձր աճի տեմպը՝ 2025 թվականի առաջին վեց ամիսներին աճելով 7.71%-ով, հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ «Վենեսուելան շարունակում է առաջատար լինել Հարավային Ամերիկայում աճի տեմպերով։ Առաջին եռամսյակի արդյունքներով աճը կազմել է 9%, երկրորդ եռամսյակում՝ 6.65%։ Սա թույլ է տալիս գնահատել իրական ՀՆԱ-ի նախնական աճը տարվա առաջին կեսին 7.71%», – […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:15 05.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

NBC. Օվալաձև գրասենյակի ինտերիերում ավելի շատ ոսկի կհայտնվի

09:10 05.08.2025

NBC. Օվալաձև գրասենյակի ինտերիերում ավելի շատ ոսկի կհայտնվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մի քանի փոփոխություններ կատարել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի ինտերիերում, այդ թվում՝ ավելացնել ավելի շատ ոսկեգույն զարդարանք, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Մասնավորապես, Օվալաձև աշխատասենյակի առաստաղին կավելացվի լրացուցիչ ոսկեզօծ զարդարանք։ Ինչպես նշվում է, ամերիկացի առաջնորդի գրասենյակում ներկայումս ընթանում են տարեկան պլանային վերանորոգման աշխատանքներ, և սպասվում է, որ […] ...

BACK_TO_TOP