Ըստ Բաքվի՝ հայկական ուժերը պետք է դուրս բերվեն ԼՂ ողջ տարածքից․ Коммерсант – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+31.09 oC

Ըստ Բաքվի՝ հայկական ուժերը պետք է դուրս բերվեն ԼՂ ողջ տարածքից․ Коммерсант

12:10 17.12.2020

Հադրութի շրջանում իրավիճակի սրման պատճառներից մեկն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր կերպ են մեկնաբանում նոյեմբերի 10-ին ուժի մեջ մտած եռակողմ հայտարարության դրույթները։ Այս մասին գրում է ռուսական Коммерсант թերթը։

Պարբերականը հիշեցնում է դեկտեմբերի 11-12-ին Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում ռազմական գործողությունների վերսկսման մասին և նշում է, որ մարտերը հնարավոր է եղել դադարեցնել միայն ռուս խաղաղապահների միջնորդությամբ, որից հետո ՌԴ Պաշտպանության նախարարությունը թարմացրել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության քարտեզը. եթե նախկինում նշված երկու գյուղերը մտնում էին խաղաղապահների վերահսկողության գոտու մեջ, դեկտեմբերի 13-ի քարտեզում դրանք արդեն նշվում են որպես ադրբեջանական տարածքներ։ Վեճը լուծվել է՝ ի օգուտ ադրբեջանական կողմի։

«Խաղաղապահների նոր քարտեզում այդ տարածքները ներկայացված են որպես ադրբեջանական, ավելին, «պայմանական նշումներ» բաժնում նոր գիծ է ավելացել, որով տարանջատվում է ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտին։ Այս նորամուծությունը կարող է նշանակել, որ ռուս խաղաղապահներն իրավունք չունեն իրենց ազդեցությունը տարածել այդ գոտուց դուրս ընկած տարածքներում», – գրում է պարբերականը։

Ըստ Комерсант-ի՝ Բաքուն պնդում է, թե հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքից։ Որպես հիմնավորում Ադրբեջանում մեջբերում են եռակողմ հայտարարության չորրորդ կետը, ըստ որի՝ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը տեղակայվում է հայկական ուժերի դուրսբերմանը զուգահեռ»։

«Հիմա մենք տեսնում ենք, որ խաղաղապահները ողջ ծավալով արդեն տեղակայվել են, բացվել է հիվանդանոց և միջկառավարական մարդասիրական կենտրոն, բայց զինված անձինք՝ հայերը, դեռ մնում են։ Մեր կարծիքով, նրանք սպառնալիք են ստեղծում ոչ միայն ադրբեջանցիների, այլ, առաջին հերթին, ռուս խաղաղապահների համար», – թերթին ասել է ադրբեջանցի քաղաքագետ, «Վալդայ» միջազգային ակումբի փորձագետ Ֆարհադ Մամադովը։

Ըստ լրատվամիջոցի՝ Երևանում և Ստեփանակերտում այլ կերպ են մեկնաբանում համաձայնության տեքստը։

«Հայ պաշտոնյաները հրաժարվում են այս թեմայով բաց խոսել, սակայն զրույցներում՝ անանուն մնալու պայմանով, ակնարկում են, որ, իրենց կարծիքով, հայտարարության չորրորդ կետը վերաբերում է միայն Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջաններին, որոնք հանձնվել են Ադրբեջանին մինչև դեկտեմբերի 1-ը։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի մնացած տարածքին, որը Խորհրդային ժամանակաշրջանում մտել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմի մեջ, ապա, ըստ Коммерсант-ի զրուցակիցների, այս տարածքում պետք է գործի հայտարարության մեկ այլ դրույթ՝ առաջինը։ Դրանում ասվում է, որ հրադադարի հաստատումից հետո՝ նոյեմբերի 10-ի կեսգիշերից, «Հայաստանն ու Ադրբեջանը կանգնում են իրենց զբաղեցրած դիրքերում», ուստի, Հադրութի շրջանում ընկած այդ գյուղերը պետք է մնան հայկական ուժերի և կամավորների վերահսկողության տակ», – գրում է Коммерсант-ը՝ հղում անելով իր հայկական աղբյուրներին։

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան թերթին հավաստիացրել է, որ հայկական կողմի այդ պնդումներն իրականությանը չեն համապատասխանում։

«Հայտարարության տեքստը ռուսերենով է, և այնտեղ ամեն ինչ հստակ գրված է։ Այն, ինչ Ձեզ ասում են հայերը, ընդամենը մեկնաբանություն է, իսկ մենք հղում ենք անում բուն տեքստին», – Коммерсант-ին ասել է Լեյլա Աբդուլաևան։

Լրատվամիջոցը մեջբերում է նաև հայ քաղաքագետ Վիգեն Հակոբյանի խոսքերը, ում կարծիքով՝ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքն այս որոշմանը կախված է նրանից, թե որքանով է դա անակնկալ եղել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել

11:40 05.08.2025

Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել

Երեքշաբթի օրը Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի (M) բռնկում, որն արդեն չորրորդն է օգոստոսի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 5-ին 4168 արևային բծերի խմբում (N04E03) գրանցվեց M1.2 ուժգնությամբ 30 րոպե տևողությամբ բռնկում», – հաղորդում է ինստիտուտը։ Գիտնականները նախկինում կանխատեսել էին խոշոր բռնկումների բարձր ռիսկեր օգոստոսի առաջին շաբաթավերջին: Երեքշաբթի […] ...

Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել էին գումար և հեռախոսը․ ավազակությունը բացահայտվել է

11:30 05.08.2025

Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել էին գումար և հեռախոսը․ ավազակությունը բացահայտվել է

Ավազակության վերաբերյալ հաղորդումը ստացվել էր դեռևս մայիսի 29-ին: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել են գումար և հեռախոսը։ Մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Տուժողից ընդունվել էր հաղորդում, և Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ` ավազակության հատկանիշներով։ Քրեական […] ...

Որքան ջուր է գոլորշիանում Սևանա լճից

11:22 05.08.2025

Որքան ջուր է գոլորշիանում Սևանա լճից

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է, թե որքան ջուր է գոլորշիանում Սևանա լճից․ Օրական միջին՝ 2.98 մլն մ³ Նվազագույնը մարտին՝ 0.89 մլն մ³/օր Առավելագույնը սեպտեմբերին՝ 5.26 մլն մ³/օր։ ...

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը խոսել է Ուկրաինային զենքի մատակարարման սահմանափակման մասին

11:15 05.08.2025

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը խոսել է Ուկրաինային զենքի մատակարարման սահմանափակման մասին

Զենքի քանակը, որը Ուկրաինան կարող է ստանալ Միացյալ Նահանգներից՝ Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցների միջոցով գնումների շրջանակներում, սահմանափակ է, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Այո, իհարկե, այն գոյություն ունի», – ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում, երբ հարցրել են, թե արդյոք կա սահմանափակում այն զենքի քանակի վերաբերյալ, որը Միացյալ Նահանգները պատրաստ է տրամադրել Կիևին։ […] ...

Անձինք բժշկական կենտրոնից հափշտակել են վճարային տերմինալը

11:08 05.08.2025

Անձինք բժշկական կենտրոնից հափշտակել են վճարային տերմինալը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հունիսի 21-ին երկու անձ խմբի կազմում ապօրինի մուտք գործելով Լոռու մարզում գտնվող բժշկական կենտրոն՝ վերցրել են վճարային տերմինալը՝ 447 հզր 700 ՀՀ դրամ գումարով և դուրս եկել հիվանդանոցից: Հերթապահ բուժքույրը նրանց հետևից […] ...

Փոքր Մանթաշ գյուղում հայտնաբերվել է կանեփի 211 թուփ

11:02 05.08.2025

Փոքր Մանթաշ գյուղում հայտնաբերվել է կանեփի 211 թուփ

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ 55-ամյա տղամարդը բակում աճեցրել է կանեփ: Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ ոստիկանների տեղեկությունը ստուգվեց հուլիսի 29-ին: Զննությամբ 55-ամյա տղամարդու բակում հայտնաբերվեց կանեփի 211 ցողուն: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...

BACK_TO_TOP