«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն արդեն 10 տարեկան է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+29.09 oC

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն արդեն 10 տարեկան է

22:30 18.12.2020

Այսօր տեղի է ունեցել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի 10-ամյա գործունեությանը նվիրված առցանց հանդիպում, որին մասնակցել են ՀՀ և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների, Պարենի համաշխարհային ծրագրի և ՌԴ «Սննդի ճյուղային ինստիտուտի» ներկայացուցիչներ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել ծրագրի շրջանակում ՀՀ և ՌԴ կառավարությունների ու Պարենի համաշխարհային ծրագրի 10-ամյա համագործակցության արդյունքները:

«Ուրախ եմ, որ 10 տարի անց կարող ենք խոսել ծրագրի նոր փուլի մասին, որը հնարավորություն կտա ընդլայնելու ՀՀ բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների առողջ սննդի տրամադրման գործընթացը՝ խթանելով համայնքային զարգացումը, առողջ սնվելու վարքականոնի արմատավորումը, նպաստելով նաև սննդամթերքի տեղական արտադրության աճին՝ դպրոցներին կից ջերմոցների հիմնման միջոցով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ ՀՀ կառավարության առաջնահերթությունն է ծրագրի շարունակականությունը և համագործակցության ընդլայնումը:

Փոխնախարարի խոսքով՝ ներկայում ներդրվում է ծրագրի էլեկտրոնային կառավարման համակարգ: Բացի դրանից՝ ինստիտուցիոնալ լուծում է մշակվում դպրոցում աշխատող խոհարարների հարցի վերաբերյալ։ Նախարարի տեղակալի հավաստմամբ՝ աշխատանքներ են տարվում, որպեսզի ներդրվի դպրոցական սննդի խոհարարական կարճաժամկետ մոդուլ, և բարձրացվեն մասնագիտական կրթության հաստատությունների կարողությունները: Այս առումով, ըստ Ժաննա Անդրեասյանի, անհրաժեշտ է լինելու գործընկերների աջակցությունը, որի շրջանակում ծրագրում ներգրավված խոհարարներին կտրամադրվի կրթաթոշակ, և վերջիններս կստանան կարճաժամկետ հավաստագրված մասնագիտական կրթություն` աստիճանաբար սահուն անցում ապահովելով դպրոցները մասնագիտացված խոհարարներով համալրելու ծրագրին:

Նախարարի տեղակալը նաև ասել է, որ հետազոտություն է իրականացվելու` հասկանալու Երևանում և խոշոր քաղաքներում դպրոցական սննդի կազմակերպման հնարավորությունները, այդ թվում՝ ծախսարդյունավետ մոդելի կիրառմամբ: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ անհրաժեշտ է հզորացնել նաև մարզպետարանների կառուցվածքային ստորաբաժանումների կարողությունները՝ ծրագիրը սպասարկելու և կառավարելու նպատակով: Նա նաև նշել է, որ այս կիսամյակի ընթացքում «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում ՀՀ մարզերի տարրական դասարանների շուրջ 100 հազար երեխա սննդային փաթեթներ է ստացել տանը՝ մինչև կորոնավիրուսի պատճառով դպրոցների խոհանոցների և ճաշարանների վերաբացումը ու սննդի ապահովման վերսկսումը:

Նախարարի տեղակալի խոսքով՝ Արցախի պատերազմը ցույց տվեց, թե ինչ խոցելի են երեխաների իրավունքները, և ինչքան կարևոր են երեխաների իրավունքների իրացման երաշխիքները, մասնավորապես՝ կրթության իրացման և առողջ սնունդ ստանալու իրավունքը: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ այս ընթացքում արվել է հնարավորը՝ ծրագրում փորձելով ընդգրկել նաև Արցախի երեխաներին, և պետք է այդ ուղղությամբ ջանքերը շարունակել:

Հանդիպման ժամանակ ելույթ են ունեցել և ծրագրի 10-ամյա գործունեությունը ներկայացրել Ռուսաստանի Դաշնության կառավարության, Պարենի համաշխարհային ծրագրի և ՌԴ «Սննդի ճյուղային ինստիտուտի» ներկայացուցիչները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 24.06.2025

SHANTNEWS

«Պորտուն» չկարողացավ դուրս գալ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱ

17:54 24.06.2025

«Պորտուն» չկարողացավ դուրս գալ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության A խմբում «Պորտուի» ու «Ալ Ահլիի» միջև գերլարված հանդիպում է կայացել, որն ավարտվել է 4-4 հաշվով: Խաղի ընթացքում Եգիպտոսի թիմը 4 անգամ հաշվի մեջ առաջ է եղել, բայց չի կարողացել հաղթել: «Ալ Ահլիի» կազմում հեթ-տրիկ է ձևակերպել Վեսամ Աբու Ալին: 89-րդ րոպեին պորտուգալական թիմին պարտությունից փրկել է Պեպեն: Երկու թիմերն էլ դուրս […] ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերում

17:50 24.06.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 26-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10:30-13:00 Շիրակի մարզի Մեծ Մանթաշ բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ, ժամը 13:30-16:00 Շիրակի մարզի Փոքր Մանթաշ բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ, ժամը 10:30-14:30 Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում` […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-24-ը

17:45 24.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-24-ը

Բացահայտվել է 112 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️19՝ դեպք տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️11 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️9 դեպք՝ խարդախության, ☑️6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️3 […] ...

Չեմ խաղա Հայաստանում, «Ինտերն» իմ վերջին ակումբն է. Մխիթարյան

17:35 24.06.2025

Չեմ խաղա Հայաստանում, «Ինտերն» իմ վերջին ակումբն է. Մխիթարյան

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ապագայի մասին, հաղորդում է La Repubblica-ն: «Սա իմ կարիերայի ամենահոգնեցուցիչ մրցաշրջանն է: Չգիտեմ՝ դեռ որքան եմ խաղալու: Ոչինչ չեմ բացառում, բայց գիտեմ, որ դեռ ուզում եմ խաղադաշտ դուրս գալ: Դեռ մեկ տարվա պայմանագիր ունեմ «Ինտերի» հետ: Չեմ ուզում կարիերաս ավարտել ափսոսանքով, որ ուշացել եմ: «Ինտերն» իմ վերջին թիմն […] ...

ՏԿԵ նախարարը դիտարկել է Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները

17:26 24.06.2025

ՏԿԵ նախարարը դիտարկել է Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի հետ դիտարկել է դեպի Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները։ Այս հատվածի շինարարական աշխատանքների մրցույթն արդեն կայացել է, առաջիկա օրերին շինարարական աշխատանքները կմեկնարկեն։ Այնուհետև նրանք այցելել են Տավուշի մարզ։ Նախարարը մարզպետ Հայկ Ղալումյանի […] ...

BACK_TO_TOP