13:46 19.12.2020
Իտալիայում հեղինակավոր հետազոտական կենտրոնների կողմից կազմակերպված հարցումների համաձայն՝ իտալացիները կարծում են, որ Թուրքիան աշխարհի համար սպառնալիք հանդիսացող ամենավտանգավոր երկրներից մեկն է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է BBC գործակալության թուրքական բաժինը։
Միջազգային հարաբերությունների ոլորտում Իտալիայի ամենահեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկի՝ Միջազգային քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (ISPI) և Ipsos հետազոտական ընկերության կողմից անցկացված հարցումների միջոցով ուսումնասիրվել է իտալացիների տեսակետը արտաքին քաղաքականության վերաբերյալ: Ըստ հարցման արդյունքների, վերջին 5 տարիներին Թուրքիան բավականին մեծ «առաջընթաց» է գրանցել և առաջին անգամ մտել իտալացիների համար ամենամեծ սպառնալիք հանդիսացող 3 երկրների մեջ։
Ըստ BBC-ի՝ «Ո՞ր երկիրն է աշխարհի համար ամենամեծ սպառնալիքը հանդիսացող երկիրը» հարցին իտալացիների 27 տոկոսը պատասխանել է, որ Չինաստանը, 15 տոկոսը՝ Իրանը, իսկ 14 տոկոսը՝ Թուրքիան։ 2019 թվականին անցկացված նույն հարցման համաձայն իտալացիների միայն 8%-ներ Թուրքիային վտանգավոր համարում, իսկ 2018-ին՝ 3%-ը։
ISPI հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Պաոլո Մագրին , գնահատելով հարցման արդյունքները, նշում է, որ իտալացիների կողմից Թուրքիայի՝ որպես սպառնալիք հանդիսացող երկիր ընկալմանը նպաստել են վերջինիս էլ ավելի ագրեսիվ բնույթ ստացած արտաքին քաղաքականությունը, Արևելյան միջերկրական ծովում Հունաստանի և Կիպրոսի հետ լարվածության աճը, ինչպես նաև Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում ռազմական միջամտության դեպքերը։
22:25 16.06.2025
Պատերազմի մասշտաբները կմեծնա՞ն, ի՞նչ ազդեցություն կունենա Իրան-Իսրայել պատերազմը Հայաստանի վրաԻրան-Իսրայել հակամարտությունը շարունակվում և գնալով տարածքն ավելի ընդգրկուն է դառնում: Կողմերի միջև, սակայն, խնդրի կարգավորման որևէ հնարավորություն դեռևս գոնե թե հրապարակայնորեն չի նկատվում, փոխարենն ավելանում են ավերածությունները, զոհերն ու վիրավորները: Ի՞նչ իրավիճակ է այս փուլում և ի՞նչ ազդեցություն կարող է շարունակվող պատերազմն ունենալ Հայաստանի վրա. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է արևելագետ, պատմական […] ...
22:11 16.06.2025
Տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույսՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայանիստ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփի բույսեր: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս և մոտ 10 գրամ չորացված կանեփ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
21:49 16.06.2025
Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ«Միլանի», «Նապոլիի», «Վալենսիայի», «Մարսելի» և «Հայդուկի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը: Գատուզոյի պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Իտալացին այս պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին, որն օրեր առաջ հեռացվել էր հավաքականի ղեկից: ...
21:27 16.06.2025
Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՎերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այժմ ընթանում են մայթերի, հողային պաստառի կառուցման, երկաթբետոնե արհեստական կառուցվածքների նորոգման, և այլ աշխատանքներ։ Կառուցվում են նաև ջրահեռացման համակարգեր։ Ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս […] ...
21:18 16.06.2025
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններՀունիսի 10-ից 12-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Բելգիայի Թագավորությունում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նախարարը բրյուսելյան այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Եվրոպական Միության հանձնակատարների և Բելգիայի պաշտոնակիցների հետ՝ քննարկելով Ներքին գործերի նախարարության, ենթակա կառուցվածքային միավորների գործունեությանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել փորձագիտական պատվիրակության Հայաստան […] ...