12:45 22.12.2020
Այս տարի ամենամյա «Էլեկտրոնային սիգարետների գագաթնաժողովը» տեղի ունեցավ առցանց տարբերակով դեկտեմբերի 3-ից 4-ը: Գագաթնաժողովը իրենից ներկայացնում է չեզոք հարթակ գիտնականների, քաղաքականություն մշակողների, բժշկական և հանրային առողջապահության ոլորտի մասնագետների համար` միավորվելու և քննարկելու առանց այրման աշխատող նիկոտինի մատակարարման համակարգերի շուրջ վերջին զարգացումները։ Այս տարի միջոցառումը կենտրոնանում էր ոչ միայն էլեկտրոնային սիգարետների, այլև ծխախոտի տաքացման համակարգերի վրա։
Ըստ միջոցառման գլխավոր կազմակերպիչ Ամանդա Սթրենջի՝ «Գագաթնաժողովի նպատակն է ստեղծել անկախ հարթակ, որը կարող է նպաստել արդյունավետ երկխոսությանը գիտության, ծխելու դեմ պայքարի և հանրային առողջության բաժանարար ոլորտներում»։
Միջոցառմանը մասնակցում էին հեղինակավոր մասնագետներ և գիտնականներ Անգլիայից, Շոտլանդիայից, Նորվեգիայից, Շվեյցարիայից և այլն։ Խոսնակներից էր նաև հանրային առողջության պրոֆեսոր Քենեթ Ուորները, ով իր ելույթում նշեց․ «Այն մարդկանց մոտ, ովքեր անցնում են էլեկտրոնային սիգարետի կամ առանց այրման աշխատող ուրիշ այլընտրանքների, միջին հաշվով, կյանքի տևողությունը մոտ 1․2-ից 2 տարով երկարում է»։ Ըստ գիտնականի՝ էլեկտրոնային սիգարետները դրական ազդեցություն ունեն առողջության ռիսկերը նվազեցնելու վրա: Այնուամենայնիվ, բժիշկը շեշտեց, որ այս արդյունքները հաստատելու համար անհրաժեշտ են հետագա հետազոտություններ և դինամիկայի ամրագրում:
Գագաթնաժողովի ժամանակ մասնագետները վերահաստատեցին սիգարետ ծխելու դեմ պայքարի կարևորությունը՝ միաժամանակ քննարկելով առանց այրման աշխատող նիկոտինի մատակարարման համակարգերի կարևոր դերը այս հարցում։ Մինչ այսօր աշխարհում կատարվել են հարյուրավոր հետազոտություններ, որոնք փաստում են, որ էլեկտրոնային սիգարետները և ծխախոտի տաքացման համակարգերը ավելի քիչ վնասակար այլընտրանք են ծխողների համար։
Գործընկերական նյութ
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...