22:00 27.12.2020
Նոր տարվա տոներին ալերգիա չունեցող երեխային թույլատրվում է օրական երեք կոնֆետ ուտել, բայց գերադասելի է հիմնական կերակուրից հետո. անհրաժեշտ է չափավորել նաև միրգը և գազավորված ըմպելիքները, իսկ մայոնեզով և ապուխտով աղցաններ ընդհանրապես չպետք է մատուցվեն, РИА Новости-ի փոխանցմամբ, նշել են հարցված սննդաբանները:
Քաղցրավենիքի օրական թույլատրելի չափը, առաջին հերթին, կախված է երեխայի մոտ ալերգիայի առկայությունից, մարմնի քաշի ավելցուկից, բժշկի կողմից նշանակված սննդակարգից, ասել է սննդաբան Յուլիա Բաչուրինան:
«Ամեն ինչ անհատական է, բայց եթե ամեն ինչ կարգին է առողջության հետ, ապա լիարժեք կերակուրից հետո կերած երեք կոնֆետից վատ չի լինի», – նշել է նա:
Փորձագետը խորհուրդ է տվել նաև ուշադրություն դարձնել քաղցրավենիքի բաղադրությանը: «Կա բնական ձեռքով սարքած քաղցրավենիք, որը բաղկացած է հիմնականում չոր մրգերից, և կա քաղցրավենիք, որը բաղկացած է տրանս ճարպերից. նման քաղցրավենիք տալը, ընդհանուր առմամբ, անցանկալի է, բայց որակյալ, լավ, քաղցրավենիքով ինչո՞ւ երես չտալ», -ասել է սննդաբանը:
Ըստ նրա՝ գլխավորն այն է, որ երեխան կոնֆետն ուտի ոչ թե լիարժեք կերակուրի փոխարեն, այլ՝ դրանից հետո: Բացի այդ, ըստ մասնագետների, երեխաների տոնական ճաշացանկը չպետք է պարունակի ապուխտ, կծու կերակուրներ, տապակած սնունդ՝ շատ հավելանյութերով և համեմունքներով, շաքարավազով և տրանս ճարպերով: Ամանորին երեխային կարելի է առաջարկել ցածր յուղայնությամբ աղցաններ՝ առանց մայոնեզի:
Բացի այդ, ավելի լավ է զգույշ լինել ավանդական մանդարինի և այլ մրգերի նկատմամբ, զգուշացնում է ալերգոլոգ-իմունոլոգ, սննդաբան Լարիսա Դավլետովան:
«Մանդարինը և բոլոր ցիտրուսային մրգերը, հատապտուղները պետք է սահմանափակվեն. յուրաքանչյուր երեխա պետք է ունենա անհատական չափաբաժին, քանի որ դրանք մեծ քանակությամբ ուտելը կարող է երեխայի մոտ ալերգիկ ռեակցիաներ առաջացնել` մաշկի չորություն, քոր, կարմրածություն», – ասել է նա:
Սննդաբանները նաև խորհուրդ են տալիս սահմանափակել քաղցր և գազավորված ըմպելիքների հասանելիությունը:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...
20:54 30.06.2025
Կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացում վերադարձ թղթային տարբերակի չի լինելուՔաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը շարունակվելու է իրականացվել բացառապես urban.e-gov.am միասնական թվային հարթակի միջոցով. քաղաքաշինության ոլորտի թվայնացման գործում հետքայլ չի լինելու։ Հարթակի բարեհաջող աշխատանքի մասին են փաստում ցուցանիշները. 6 ամիսների ընթացքում ներկայացվել է ավելի քան 30 800 դիմում, որից շուրջ 6400-ը միայն Երևանում։ 2025 թվականի հունվարի 1-ից urban.e-gov.am հարթակը գործարկվել է […] ...