Գործադուլ Գյումրիի թիվ 25 դպրոցում. մանկավարժները բողոքում են տնօրենի ընտրության արդյունքներից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Գործադուլ Գյումրիի թիվ 25 դպրոցում. մանկավարժները բողոքում են տնօրենի ընտրության արդյունքներից

18:40 23.12.2020

Գյումրիի թիվ 25 դպրոցի մանկավարժներն այսօր կարճատև գործադուլ են հայտարարել: Երկրորդ հերթի վերջին դասաժամերը չեն պարապել: Այս կերպ իրենց բողոքն են արտահայտել փոխվարչապետի որոշման դեմ:

Հիշեցնենք, սեպտեմբերին դպրոցում տնօրենի մրցույթ է կայացել: Մրցութային փուլը հաղթահարել են երկու թեկնածուներ՝ Գյումրիի թիվ 25 դպրոցի պատմության ուսուցիչը և թիվ 9 դպրոցի փոխտնօրենը: Նրանցից ոչ մեկը առավելագույն ձայներ չի ստացել: Թիվ 25 դպրոցի ուսուցչի օգտին կառավարման խորհրդի 4 անդամ է քվեարկել, թիվ 9 դպրոցի փոխտնօրենի օգտին՝ 2-ը: Իսկ փոխվարչապետի որոշմամբ՝ տնօրեն է նշանակվել ավելի քիչ ձայներ ստացած թեկնածուն: Որոշման հետ դպրոցի մանկավարժներն ու ծնողները համաձայն չեն:

Ըստ գործող կարգի՝ թեկնածուներից մեկը ընտրություններում հաղթող ճանաչվելու համար կառավարման խորհրդի առնվազն 5 անդամի ձայն պետք է ստանա, ինչն այս պարագայում տեղի չի ունեցել, 4 ձայնն էլ 2-ի դիմաց մեծամասնություն չի համարվել: Մերուժան Մինասյանն է այն թեկնածուն, որի օգտին կառավարման խորհրդի 4 անդամներ են քվեարկել: Դպրոցի երկարամյա ուսուցիչ է, բայց վարչական աշխատանքի փորձ չունի: Սա մրցույթի մասնակցության պարտադիր պայման չէ, բայց, ըստ նրա, փոխվարչապետի կատարած ընտրության միակ բացատրությունն է, որ մինչ այս իրենց տրվել է:

«Եթե այդպես էր՝ թող նշեին, որ վարչական փորձը պարտադիր է և թույլ չտային ինձ մասնակցել, ես էլ չէի մասնակցի: Հիմա ինչքան էլ փորձում եմ հասկանալ՝ 4-ը 2-ից գոնե 2 անգամ մեծ է: Չհաշված այն փաստը, որ հարցազրույցի անցկացում օրենքով նախատեսված չէր, բայց կատարվել է օնլայն և չեմ կարծում, որ 15 րոպե տևող հարցազրույցի ընթացքում կարելի էր որոշել թեկնածուի ունակություններն ու հմտությունները»,- Shantnews-ին ասել է Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցի ուսուցիչ Մերուժան Մինասյանը:

Մերուժան Մինասյանը պատրաստվում է բողոքարկել ընտրության արդյունքները դատարանում, եթե որոշումը փոփոխության չենթարկվի: Իսկ որ ընտրության արդյունքները չեն չեղարկվի, այս մասին նշված է եղել փոխվարչապետի աշխատակազմի գրության մեջ, որը մանկավարժները ստացել են՝ ի պատասխան իրենց դիմում-բողոքի:

Մանկավարժները պահանջում են վերանայել փոխվարչապետի որոշումը ու տնօրենի պաշտոնում նշանակել իրենց դպրոցի ուսուցչին, կամ էլ ընդհանրապես չեղարկել ընտրությունները և նորն անցկացնել: Այս պահանջով գործադուլը շարունակելու են, այսօրվանը նախազգուշական բնորոշեցին:

«Սա նախազգուշական է: Մենք կսպասենք այսօր, վաղը, եթե մեզ հետ կապ չհաստատեցին կառավարությունից, նախարարությունից կամ այլ կառույցներից, որոնք պատասխանատու են այս ամեն ինչի համար, կդիմենք անժամկետ գործադուլի: Դա կշարունակվի, ըստ երևույթին, հունվար ամսից սկսած»,- նշել են դպրոցի ուսուցիչները։

Վաղը թիվ 25 դպրոցում դասեր լինելու են: Եվս մեկ օր մանկավարժները սպասելու են իրենց բողոքի պատասխանին: Իսկ քանի դեռ մանկավարժներն ու ծնողները դիմում- բողոքներ են ուղարկել կառավարություն, փոխվարչապետի նշանակած տնօրենը  չի ստանձնում  իր պարտականությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լոռու Սարատովկա գյուղում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ծառերի ու թփերի մեջ

21:37 19.07.2025

Լոռու Սարատովկա գյուղում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ծառերի ու թփերի մեջ

Հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սարատովկա գյուղի վարչական տարածքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել թփերի ու ծառերի մեջ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում […] ...

Վիետնամում զբոսանավի խորտակման զոհերի թիվը հասել է 34-ի

21:17 19.07.2025

Վիետնամում զբոսանավի խորտակման զոհերի թիվը հասել է 34-ի

Վիետնամի հյուսիսում, Հարավչինական ծովում, Հալոնգի ծոցում զբոսաշրջային նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի, հաղորդել  է Վիետնամի լրատվական գործակալությունը (VNA): Նշվում է, որ փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 34 մարմին, 10 մարդ փրկվել է: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հալոնգի ծոցում զբոսանավ է շրջվել ուժեղ անձրևի և քամիների հետևանքով: Զբոսանավում եղել է 53 մարդ՝ […] ...

Իտալիան հայտնել է, որ Թրամփի մաքսատուրքերը վնասում են տնտեսությունը

20:50 19.07.2025

Իտալիան հայտնել է, որ Թրամփի մաքսատուրքերը վնասում են տնտեսությունը

ԱՄՆ-ի կողմից օգոստոսի 1-ից 30% մաքսատուրքերի սահմանումը կարող է հանգեցնել Իտալիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ընդհանուր կրճատման 1.4%-ով, ինչը գրեթե ամբողջությամբ կփոխհատուցի երկրի կանխատեսվող տնտեսական աճը՝ այս տարի 0.6% և 2026 թվականին 0.8%, հաղորդում է իտալական Il Sole 24 Ore բիզնես թերթը։ Թերթի տրամադրած տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերը կարող են մոտ 30 միլիարդ […] ...

Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում

20:40 19.07.2025

Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն Վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Հովտաշատ գյուղ մասնակի և […] ...

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ-ից անվտանգ հեռավորության վրա անտառում ծուխ են նկատել

20:28 19.07.2025

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ-ից անվտանգ հեռավորության վրա անտառում ծուխ են նկատել

Զապորոժիեի ԱԷԿ-ում գտնվող ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները հայտարարել են, որ ատոմակայանից անվտանգ հեռավորության վրա անտառային հրդեհից ծուխ են տեսել, և միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա, հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Զապորոժիեի ԱԷԿ-ի ԱԷՄԳ-ի թիմը հայտնում է, որ ատոմակայանից անվտանգ հեռավորության վրա անտառային հրդեհից ծուխ է նկատել։ Այս պահին միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա», – ասվում է ԱԷՄԳ-ի […] ...

Մոլդովայում ցուցարարները պահանջել են արդար ընտրություններ

20:18 19.07.2025

Մոլդովայում ցուցարարները պահանջել են արդար ընտրություններ

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց կազմակերպված հանրահավաքի մասնակիցները պահանջել են արդար ընտրություններ և բոլոր քաղաքական ուժերի համար ընտրական գործընթացին հավասար հասանելիություն՝ «Պոբեդա» դաշինքի գրանցումից հրաժարվելու համատեքստում։ Հանրահավաքը հեռարձակվել է առցանց Facebook սոցիալական ցանցում։ Շաբաթ օրը՝ ավելի վաղ, Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վեց կողմ և երեք ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, հրաժարվել է գրանցել ընդդիմադիր «Պոբեդա» դաշինքը […] ...

BACK_TO_TOP