Չորս մարզում և Երևանում կխնայվի շուրջ 5 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա․ ՀՏԶՀ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+22.09 oC

Չորս մարզում և Երևանում կխնայվի շուրջ 5 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա․ ՀՏԶՀ

16:10 24.12.2020

ՏԿԵ նախարարության Ջրային կոմիտեի համակարգմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրն ակտիվ փուլում է, և արդեն կան ավարտված աշխատանքներ։ Այս մասին տեղեկացրին ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայությունից։

Ծրագրի հիմնական բաղադրիչներից մեկը ենթադրում էր մեխանիկական ոռոգման համակարգերը փոխարինել ինքնահոս համակարգերով։ Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերում վեց և Երևանում մեկ կառույցների աշխատանքներն արդեն ավարտվել են։ Արդյունքում տարեկան կխնայվի շուրջ 5 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա։

Ծրագրի երկրորդ բաղադրիչով նախատեսված է կառուցել Կոտայքի մայր ջրանցքի գլխամասային թունելի շրջանցող ջրատարը և վերականգնել Արզնի Շամիրամի մայր ջրանցքի առավել վթարային հատվածներ։ Նախատեսված ժամկետից շուտ ավարտվել են Կոտայքի մայր ջրանցքի գլխամասային թունելի շրջանցող ջրատարի աշխատանքները, իսկ Արզնի Շամիրամի մայր ջրանցքի առավել վթարային հատվածների նորոգման աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև 2021 թվականի ոռոգման շրջանի մեկնարկը։ Նույն բաղադրիչով նախատեսված է նաև վերականգնել թվով 22 միջտնտեսային նշանակության ջրանցքների մոտ 56 կմ երկարությամբ հատվածներ։

Այսօրվա դրությամբ աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են` 4 ջրանցքների վերականգնման ուղղությամբ։

Երրորդ բաղադրիչով նախատեսվել է 100-ից ավելի բնակավայրերում վերականգնել շուրջ 258 կմ երկարությամբ ներտնտեսային նշանակության ջրանցքներ։ Աշխատանքները մեկնարկել են 44 բնակավայրերում և մինչ օրս կառուցվել է 59 կիլոմետր երկարությամբ ներտնտեսային ցանց։ Աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են Դվին, Նոր ՈՒղի, Զանգակատուն, Տեղեր, Կոշ և Թալին համայնքներում, իսկ Վանանդ Երվանդաշատ, Նորավան, Նորապատ և Դաշտաքար համայնքներում աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։

Նշենք նաև, որ Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի ընդհանուր արժեքը 50 միլիոն դոլար է և իրականացվում է ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի միջոցներով և համայնքների համաֆինանսավորմամբ։

Ծրագրի հիմնական նպատակներն են՝ փոխարինել մեխանիկական ոռոգումն ինքնահոսով, վերականգնել մայր և միջտնտեսային ջրանցքների առավել վատթար վիճակում գտնվող ջրանցքների հատվածներ, վերականգնել և կառուցել ներտնտեսային ոռոգման համակարգեր, արդիականացնել և հզորացնել ջրօգտագործողների ընկերությունները:

Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրն իրականացվում է Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, ինչպես նաև՝ Երևանում։ Շահառուների թիվը գերազանցում է 115 հազարը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանի և Պակիստանի սահմանին պայթյուններ են տեղի ունեցել․ Reuters

11:44 10.05.2025

Հնդկաստանի և Պակիստանի սահմանին պայթյուններ են տեղի ունեցել․ Reuters

Ջամմու և Քաշմիրի Սրինագար և Բարամուլա քաղաքներում մոտ չորս պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Սրինագարում պայթյունները տեղի են ունեցել օդանավակայանի և հնդկական բանակի տեղական շտաբի մոտակայքում։ Զոհերի մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան․ Փաշինյան

11:32 10.05.2025

Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրառում կատարել. «Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան»: Կադրերում երևում է, որ վարչապետին ուղեկցում է նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը: ...

Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, քաղաքացի էր ընկել

11:26 10.05.2025

Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, քաղաքացի էր ընկել

Ապրիլի 10-ին, ժամը 08:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի նախկին Երիտասարդական պալատին հարակից ժայռոտ հատվածում ընկած քաղաքացի կա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, ընկած է եղել քաղաքացի։ Փրկարարները քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են […] ...

Մակրոնը, Մերցը․ Սթարմերը և Տուսկը ժամանել են Կիև

11:15 10.05.2025

Մակրոնը, Մերցը․ Սթարմերը և Տուսկը ժամանել են Կիև

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ այն տեղեկությունների ֆոնին, որ եվրոպական երկրները շուտով մտադիր են հանդես գալ հրադադարի նախաձեռնությամբ՝ ամերիկյան նախաձեռնությանը նման։ Այս մասին հաղորդում է ուկրաինական «Public. News» պարբերականը։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Կիևում բանակցությունները կանցկացվեն այսպես կոչված […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին

11:00 10.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 442 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․66 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․72 դրամ: ...

Պուտինն ամեն ինչ անում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար․ Պեսկով

10:30 10.05.2025

Պուտինն ամեն ինչ անում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անում է հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար, սակայն Կիևը փորձում է խուսափել բանակցություններից, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ABC News ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Նախագահ Պուտինը անում է հնարավոր ամեն ինչ՝ խնդիրը լուծելու, խաղաղ և դիվանագիտական ​​միջոցներով կարգավորման հասնելու համար, սակայն ձեռքի տակ չունենալով խաղաղ և […] ...

BACK_TO_TOP