Շիրակի մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքերը նվազել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+18.09 oC

Շիրակի մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքերը նվազել են

19:42 26.12.2020

Շիրակի մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվի նվազում է նկատվում: Իսկ նվազումը փաստող թվերը համեմատության մեջ են հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների հետ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի  մարզային մասնաճյուղում նվազել է օրական կատարվող նմուշառումների, դրանց մեջ հաստատվող դեպքերի և հոսպիտալացվողների թիվը: Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում 100 մահճակալից 70-ն է այժմ զբաղված: Անփոփոխ է միայն  ծանր դեպքերի պատկերը: Կորոնավիրուսը առավել ծանր են տանում 60-ից բարձր տարիք և քրոնիկական հիվանդություններ ունեցողները։

Կորոնավիրուսի երկրորդ ալիքն , ըստ բժիշկների, ավելի ուժեղ է ու վտանգավոր ռիսկի խմբում գտնվողների համար:

«Վիրուսը դարձել է ավելի ագրեսիվ, ավելի դժվար կառավարելի: Հիմա հոսպիտալացված են հիմնականում 60-ից բարձր տարիքի անձինք, որոնք ունեն ուղեկցող հիվանդություններ և բնականաբար ավելի ծանր են տանում: Հիվանդներն էլ նպաստում են իրենց սխալ վարքագծով։Սկսում են ինքնաբուժությամբ զբաղվել: Գալիս են ամենաքիչը 2-3 հակաբիոտիկ օգտագործած, որը վիրուսային վարակի դեպքում բացարձակ չի օգնում: Դրա համար ավելի դժվար է ենթարկվում մեր մոտ բուժման»,- shantnews-ին ասել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան Հեղինե Հունանյանը:

 

Կորոնավիրուսի թվերը Շիրակի մարզում սկսեցին աճել հոկտեմբերին, ինչով էլ պայմանավորված էր վերապրոֆիլավորման որոշումը: Իսկ հաստատված դեպքերի աճի հանգեցրեց նաև պատերազմական իրավիճակը , որը թուլացրել էր ուշադրությունը հակահամաճարակային սահմանափակումների և կանոններրի նկատմամբ:

Վերջին 10 օրերին նվազել է և՛ օրական նմուշառումների, և՛ դրանց մեջ հաստատված դեպքերի թիվը: Ընդհանուր առմամբ թվերը փոքր չեն, բայց մասնագետները իրավիճակը նվազման միտումով են գնահատում՝համեմատ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների։ Շիրակի մարզում կատարված նմուշառումների, դրական դեպքերի մեջ տոկոսային հարաբերությամբ մասնագետները մեծ չեն համարում նաև մահացության ցուցանիշը:

«Մահացության ցուցանիշը 200-ը չի գերազանցում: Սա շատ փոքր թիվ է, եթե հաշվի առնենք, մահերի տարեկան վիճակագրությունը: Մեր ուսումնասիրություններով մահացածների մեջ հիմնական տոկոսը կազմում են  65-ից բարձր տարիք ունեցողները, քրոնիկական հիվանդները և նրանք, որոնք ուշ են դիմում բուժօգնության:Հիմա օրական կատարում ենք 120-150 թեստավորում, հաստատված դեպքերը կազմում են 17-22%»,- նշում է ՀՎԿԱԿ «Շիրակ» մասնաճյուղի տնօրեն Վարդան Ուռուտյանը:

Մարտի 1-ից մինչ օրս հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղում 26 հազար նմուշառում է կատարվել: Դրանցից հաստատված դեպքերի թիվը 6000-ն է: Նմուշառումները ամռան ու աշնան ամիսներին են շատ եղել, պայմանավորված դպրոցներում մանկավարժների պարտադիր թեստավորմամբ: Շիրակի մարզում 5200 ուսուցիչ է թեստավորվել, բայց ուսումնական պրոցեսի ընթացքում կորոնավիրուսի հաստատված բազմաթիվ դեպքեր հայտնաբերվել են:

Ըստ մասնագետի, Շիրակի մարզի ոչ մի դպրոցում համաճարակային վիճակն այնպիսին չի եղել, որը կարող էր դասապրոցեսը դադարեցնելու պատճառ դառնալ:

Այժմ պոլիկլինիկաներում գրիպի դեմ են պատվաստում: Սա,ըստ բժիշկների, չի օգնում կորոնավիրուսին, բայց բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: Ամանորը նշելու հայկական սովորույթը հաշվի առնելով, բժիշկները խորհուրդ են տալիս՝ խիստ սահմանափակել շփումները: Սա կօգնի COVID-19-ի հաստատված դեպքերի նվազման միտումը պահպանել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP