Կային խնդիրներ, որոնք չկարողացանք ճիշտ մատուցել. Արեն Մկրտչյանը՝ Տարոն Մարգարյանի ունեցվածքի հետաքննության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

Կային խնդիրներ, որոնք չկարողացանք ճիշտ մատուցել. Արեն Մկրտչյանը՝ Տարոն Մարգարյանի ունեցվածքի հետաքննության մասին

17:01 28.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Արեն Մկրտչյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի հետ կապված տեսանյութին: Նա, լինելով այդ հետաքննության համահեղինակ, արձագանքել է քննադատություններին, թե սեփական աշխատանք արված չէր, պարզապես մեկտեղված էին արդեն իսկ հրապարակված փաստեր:

Մկրտչյանը նշել է, որ կային մի շարք խնդիրներ՝ վիզուալի, ձայնի հետ կապված, նաև տեքստի կառուցվածքի մասով, այս ամենը հենց իր պատասխանատվության տակ է եղել: Վարչապետի օգնականի գնահատմամբ՝ դա հետաքննություն էր՝ իր բոլոր դրսևորումներով, իսկ նմանատիպ կարծիք է ստեղծվել, որովհետև թողարկման սկզբում դրվել էր այն առանձնատունը, որը բոլորին հայտնի էր:

«Դա նաև իմ մեղավորությունն էր: Ինչ վերաբերում է հայտարարագրված ունեցվածքին, այն ամենին, ինչ մարդիկ գիտեին, խնդիր էր ոչ թե դա ցույց տալ, այլ դրա չերևացող կողմը, այսինքն՝ օրինակ փողոցի կողմից համեստ առանձնատուն է, բայց հետնաբակից այն ոչ ոք չէր տեսել: Մենք նաև նրա՝ Ջերմուկում գտնվող առանձնատունը ներկայացրինք: Կային խնդիրներ, որոնք չկարողացանք ճիշտ մատուցել, եթե ես այստեղ բացատրում եմ, դա նշանակում է, որ չենք կարողացել ճիշտ ներկայացնել»,- ասել է նա:

Մկրտչյանը խոստացել է՝ իր նախկին թիմը, արդեն առանց իրեն, հետագայում կշարունակի այդ աշխատանքը: Հարցին՝ արդյո՞ք վարչապետի օգնականն իրավունք ունի նման հետաքննություն անցկացնել, վերջինս պատասխանել է, որ հետաքննությունը մեկնարկել էր 2017-ի նոյեմբերի 1-ին, ավարտվել փետրվարի 21-ին՝ հեղափոխությունից զգալի առաջ, հետո եղավ հեղափոխությունը, ապա նաև իր նշանակումը ու ինքը հայտարարեց, որ այլևս հաղորդման հետ որևէ առնչություն չունի:

Տեսակետին, թե հետաքննող խումբը քաղաքապետի անձնական տարածք է մուտք գործել, Մկրտչյանը արձագանքել է, որ խոսքը Երևանի քաղաքապետի մասին է, որն աշխատավարձ է ստանում ՀՀ քաղաքացիների վճարած հարկերից: Դիտարկմանը, թե նա հորից ժառանգած բիզնես ունի, նա պատասխանել է.

«Հայտարարագրերում նշված չէ, որ նա ժառանգություն է ստացել այդ դղյակները, իսկ որպես բիզնես գրանցված է Z տաքսի ծառայությունը, որի 50 տոկոս բաժնեմասն է նրանը: Մենք տեսանյութում չենք ասում ուղիղ, որ այդ ամենը պատկանում է իրեն, մենք ձեռք ենք բերել սեփականության վկայականներ, անձնական տվյալները փակած ցույց ենք տվել, որ գրանցված է փոխկապակցված անձանց, ընտանիքների անդամների, մտերիմների անուններով»:

Մկրտչյանը տեղեկացրել է, որ փաստաթղթերը փոխանցված են ԱԱԾ-ին, իսկ ինքն ու հետաքննող թիմը պատրաստակամ են՝ գործում որպես վկա ներգրավվել և ցուցմունք տալ, երբ կգա դրա ժամանակը, իրենց, սակայն, դեռ չեն հրավիրել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 16.06.2025

SHANTNEWS

Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ

21:49 16.06.2025

Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ

«Միլանի», «Նապոլիի», «Վալենսիայի», «Մարսելի» և «Հայդուկի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը: Գատուզոյի պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Իտալացին այս պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին, որն օրեր առաջ հեռացվել էր հավաքականի ղեկից: ...

Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

21:27 16.06.2025

Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այժմ ընթանում են մայթերի, հողային պաստառի կառուցման, երկաթբետոնե արհեստական կառուցվածքների նորոգման, և այլ աշխատանքներ։ Կառուցվում են նաև ջրահեռացման համակարգեր։ Ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս […] ...

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ

21:18 16.06.2025

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ

Հունիսի 10-ից 12-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Բելգիայի Թագավորությունում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նախարարը բրյուսելյան այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Եվրոպական Միության հանձնակատարների և Բելգիայի պաշտոնակիցների հետ՝ քննարկելով Ներքին գործերի նախարարության, ենթակա կառուցվածքային միավորների գործունեությանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել փորձագիտական պատվիրակության Հայաստան […] ...

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնություններին

21:12 16.06.2025

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնություններին

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ին գումարած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնություններ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի […] ...

Հունիսի 17-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:04 16.06.2025

Հունիսի 17-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Գրիբոյեդովի փ. 21/5-60 շենքեր, Ադոնցի փ. 21/2-21/3 շենքեր, Արղության փ. 29-40 շենքեր, Քանաքեռ ՀԷԿ թաղ. «Արփա Սևան» ԲԲԸ, Շրջանցիկ Թունել՝ «Ջերմատնային տնտեսությունների վարչություն» ոչ բնակիչ-բաժանորդ, «Հայ արիներ» Հայկազունների ազգային […] ...

BACK_TO_TOP