Ալկոհոլը բացասաբար է ազդում օրգանիզմի բնական պաշտպանության վրա. գիտնականներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+24.09 oC

Ալկոհոլը բացասաբար է ազդում օրգանիզմի բնական պաշտպանության վրա. գիտնականներ

20:55 03.01.2021

Դեկտեմբերի սկզբին «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան ասել էր, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումից առաջ առնվազն երկու շաբաթ ալկոհոլ չպետք է օգտագործել: Ավելի ուշ, Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը պարզաբանել է՝ երեք օրը բավական է:

Բազմաթիվ ուսումնասիրություններն ու ակնարկները վկայում են՝ ալկոհոլը բացասաբար է ազդում օրգանիզմի բնական պաշտպանության վրա:

Մերիլենդի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները փորձ են անցկացրել. առողջ երիտասարդ կամավորները (միջին տարիքը՝ 27) առանց ընդմիջման խմել են հինգ ՝50 գրամանոց բաժակով օղի, այնուհետև երեք անգամ արյուն են հանձնել 20 րոպե, երկու և հինգ ժամ անց:

Ինչպես պարզվում է, ալկոհոլը անմիջապես առաջացնում է ընդհանուր իմունային պատասխան: Այնուամենայնիվ, մի քանի ժամ անց լեյկոցիտների մակարդակը (դրանք հիմնական դեր են խաղում ներքին և արտաքին պաթոգեններից բնական պաշտպանության համար) զգալիորեն նվազում է: Հինգ ժամ անց բնական պաշտպանիչ բջիջների քանակը (իմունային բջիջներ, որոնք ոչնչացնում են վարակված բջիջներին) արյան մեջ ընկնում է, և մեծանում է ցիտոկինային սպիտակուցների կոնցենտրացիան: Սա, ամենայն հավանականությամբ, իմունային համակարգի թուլացման վկայությունն է:

Այնուամենայնիվ, մի քանի ավելի վաղ արված հրապարակումներ ցույց են տալիս, որ ալկոհոլը փոքր չափաբաժիններով կամ ընդհանրապես չի ազդում իմունիտետի վրա, կամ հակառակը, բարձրացնում է զգոնությունը՝ նվազեցնելով վարակի վտանգը: Այս արդյունքները ստացվել են առնետների վրա կատարված փորձերի արդյունքում:

Ըստ Ալեքսանդր Գինցբուրգի՝ պատվաստումից առաջ և անմիջապես հետո խմելը, նույնիսկ չափավոր, կարող է խանգարել նոր կորոնավիրուսի դեմ հակամարմինների ձևավորմանը:

COVID-19- ի նկատմամբ հետպատվաստումային իմունիտետի ձևավորման վրա ալկոհոլի ազդեցության վերաբերյալ հրապարակված  աշխատանքներ չկան, բայց կան էթանոլի և այլ պատվաստանյութերի փոխազդեցության ուսումնասիրություններ: Մասնավորապես, 2012-ին շվեդ գիտնականներն ապացուցել են, որ նույնիսկ չափավոր քանակությունը նվազեցնում է պնևմոկոկային պատվաստանյութի տված արդյունքը: Մասնագետները եկել են հետևյալ եզրակացության. ալկոհոլ օգտագործող մարդկանց համար պատվաստումը միշտ չէ, որ տալիս է սպասելի արդյունքը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ ալկոհոլի անվտանգ քանակություն չկա: Եվ համավարակի պայմաններում ավելի լավ է մի կողմ թողնել ալկոհոլը: Անգամ եթե անտեսենք իմունիտետի վրա ազդեցությունները, միևնույն է, էթանոլը կապված է քաղցկեղի մի քանի տեսակների առաջացման բարձր ռիսկի հետ, օրինակ՝ կրծքի, գլխի և պարանոցի:

Բացի դրանից, ալկոհոլը խտացնում է արյունը, և COVID-19- ի հաճախակի բարդությունների շարքում է թրոմբոէմբոլիան (արյան կարևոր անոթների խցանում): Սա խորացնում է հիվանդության ընթացքը և, ընդհանուր առմամբ, կյանքի համար վտանգավոր է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյունավետ քաղպաշտպանությունը՝ օրակարգային․ երկփուլ ուսումնավարժանք Լոռու մարզում

19:46 30.06.2025

Արդյունավետ քաղպաշտպանությունը՝ օրակարգային․ երկփուլ ուսումնավարժանք Լոռու մարզում

Հունիսի 27-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն այցելել է Լոռու մարզային փրկարարական վարչություն։ Այցի շրջանակում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին ներկա էին մարզային վարչությունների ղեկավար կազմն ու ստորաբաժանումների պատասխանատուները։ Նախարարի տեղակալը ներկայացրել է Փրկարար ծառայության առաջնահերթությունները, վեր է հանել առկա խնդիրները՝ դրանց արդյունավետ լուծման ուղղությամբ տալով կոնկրետ հանձնարարություններ։ Ծառայության որակի լավարկման նպատակով […] ...

Վարչապետը միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

19:42 30.06.2025

Վարչապետը միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում Հանրային հարցերի բարոյագիտական կենտրոնի միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: Երկրի ղեկավարը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են բանախոսությամբ ներկայացված թեզերին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց լուծման ուղղությամբ ՀՀ Կառավարության քայլերին ու տեսլականին: Գիտաժողովի ընթացքում քննարկվել են ժամանակակից աշխարհում ազգային ինքնության դերին, նշանակությանը և […] ...

Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս Խանդանյան

19:38 30.06.2025

Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս Խանդանյան

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ 32-րդ տարեկան նստաշրջանի քաղաքական եւ անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում: «Պարո՛ն նախագահ, կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ գերազանց աշխատանքի, զեկույցի պատրաստման եւ բանաձեւի նախագծման համար: Այն բավականին օբյեկտիվորեն է արտացոլում ԵԱՀԿ տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական եւ անվտանգային […] ...

Կրթության ոլորտի բարեփոխումներն այլընտրանք չունեն. Ժաննա Անդրեասյան

19:30 30.06.2025

Կրթության ոլորտի բարեփոխումներն այլընտրանք չունեն. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի մասնաճյուղում մասնակցել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) ամենամյա չորրորդ ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նմանօրինակ հարթակների ձևավորումը՝ կրթական համակարգում առկա խնդիրների բարձրաձայնման, տարբեր տեսակետների փոխանակման և համագործակցության խթանման առումով։ Նախարարը նշել է, որ Հայաստանի կրթական […] ...

Խաչանովն ու Ավանեսյանը նահանջել են․ ATP և WTA

19:26 30.06.2025

Խաչանովն ու Ավանեսյանը նահանջել են․ ATP և WTA

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի` հունիսի 30-ին թարմացված դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ տեղով և այժմ 2240 միավորով աշխարհի 20-րդ ռակետն է։ Տղամարդկանց մենախաղի տասնյակում փոփոխություններ չեն եղել։ Առաջատարն իտալացի Յանիկ Սիներն է (10430), որին հաջորդում են Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 9300), Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6500), Ջեք Դրեյփերը (Մեծ Բրիտանիա, 4650), Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, […] ...

Արագածոտնի պարեկները հայտնաբերել են մանկահասակ երեխան գրկին երթևեկող վարորդին

19:20 30.06.2025

Արագածոտնի պարեկները հայտնաբերել են մանկահասակ երեխան գրկին երթևեկող վարորդին

Օրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին։ Արագածոտնի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Հունիսի 29-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, պարեկները «Նիվան» հայտնաբերել ու տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 30-ամյա տղամարդու նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ «Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ […] ...

BACK_TO_TOP