18:25 28.06.2018
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հանդիպում է տեղի ունեցել Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչների ու միջազգային բնապահպանական կառույցների ներկայացուցիչների միջև: Օրակարգում բնապահպանությանը, հատկապես անտառպահպանման ու անտառային լանդշաֆտների վերականգնման խնդիրներն են եղել, որոնց վերաբերող հարցերի քննարկմանը մասնակցել է նաև Հայաստանի բնապահպանության փոխնախարարը:
«Ընդգրկված է եղել Միջին Ասիա տարածաշրջանը՝ իր 5 պետություններով՝ Ղազախստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ղրղըզստան և Թուրքմենստան և Հարավային Կովկասը՝ ի դեմս Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի: Երկրները ներկայացնում էին այս ժամանակահատվածում իրենց մոտ կատարված անտառվերականգնման աշխատանքները, այն խոչընդոտները, որոնց հանդիպում են, դրանց հաղթահարման, լուծման ուղղությունները, և թե հիմնականում ինչ է իրենց առաջ դրվում»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԲՆ փոխնախարար Գնել Սանոսյանը:
Միջպետական համաժողովից վերադարձած փոխնախարար Գնել Սանոսյանի գնահատմամբ՝ համաժողովի մասնակից երկրների շարքում Հայաստանը անհամեմատ բերանպաստ վիճակում է: Համեմատության համար նա ներկայացնում է համաժողովի մասնակից երկրների տարածքում անտառածածկ տարածքների թվային ցուցանիշները՝ արձանագրելով, որ այս առումով մեր տարածաշրջանում առաջատարը Վրաստանն է, որտեղ անտառները կազմում են երկրի մոտ 15 տոկոսը: Ըստ Սանոսյանի ներկայացրած տվյալների՝ անհամեմատ ցածր ցուցանիշ ունի համաժողովը հյուրընկալած երկիրը՝ Ղազախստանը, այստեղ անտառները 5 տոկոսից էլ պակաս տարածք են զբաղեցնում՝ մոտ 4.6 տոկոս:
«Իսկապես, անտառների հետ կապված մեր երկրում տարբեր թվեր են նշվում՝ 7-8-ից սկսած մինչև 12-13 տոկոսչ: Իսկապես խնդիր կա, հատումներ կան և այլն, բայց տեսեք, թե խնդիրն ինչ է: 11 տոկոսն այն տարածքն է, որտեղ կա անտառ: Այստեղ ուրիշ հարց է այդ անտառի խտությունը, ներսում տեղի ունեցած հատումները, որոնց մի մասն օրինական, թույլատրելի ու սանիտարական հատումներ են, անտառմաքրման աշխատանքներ են, և մյուս մասն անօրինական կերպով անտառահատումներ են: Դա ուրիշ հարց է»,- ասաց փոխնախարարը:
Վերջին շրջանում գրանցված անտառահատումների դեպքերի ֆոնին, մեր երկրում անտառների ծառերի քանակի շարունակական կրճատում է գրանցվում: Սրան զուգահեռ մեկ այլ խնդիր է Հայաստանի անտառները կազմող ծառատեսակների քանակը: Վիճակագրության համաձայն՝ մեր անտառների միայն 90 տոկոսից ավելին 4 ծառատեսակ է կազմում. դրանք են՝ հաճարենին, կաղնին, բոխին և սոճին: Փոխնախարարը հայտնեց, որ մեր անտառներում գոյություն ունեցող որևէ ծառատեսակ թեև չի վերացել, սակայն եղել են այնպիսի դեպքեր, երբ ծառահատումների հետևանքով մի քանի տեսակի ծառեր դարձել են հազվագյուտ հանդիպող: Իսկ դրանք վերականգնելու համար, հայտնի է, որ անհամեմատ ավելի երկար ժամանակ է պահանջվում, քան դրանք հատելու համար:
«Թվային առումով ես չեմ կարող ասել, թե որքան տարածք է վնասվել վերջին տարիների ընթացքում, մյուս կողմից պետք է նկատել, որ դա շարունակական գործընթաց է, անտառատնկման, անտառվերականգնման աշխատանքներ նույնպես ընթանում են, մյուս կողմից՝ անընդհատ հատվելու դեպքեր կան: Այժմ բավական մեծ թվով գործեր կան, որոնց պետք է ընթացք տրվեն՝ ծառահատումների հետ կապված, մի մասն ընթացքի մեջ է: Դրանք անընդհատ գործընթացներ են և անտառվերականգնման գործընթացի արդյունք տեսնելու համար տրամաբանական ժամանակ է հարկավոր»,- ասաց փոխնախարար Գնել Սանոսյանը:
Անտառային տարածքների ծավալների գնահատման հարցում խնդիր է առաջացնում նաև այն հարցը, որ մեր երկրում անտառները տեղաբաշխված են անհամաչափորեն, ինչն էլ որոշակի անհավասարակշռության պատկեր է ստեղծում:
«Մեր անտառների 62 տոկոսը հյուսիս-արևելքում են տեղակայված՝ Լոռիում և Տավուշում, 36 տոկոսը հարավային մասում են՝ հիմնականում Սյունիքում ու մեր անտառների միայն 2 տոկոսն է, որ Հայաստանի կենտրոնական հատվածում է»,- նկատեց Սանոսյանը:
Հայաստանի տարածքում անտառային տնտեսությունները զգալի վնասներ կրեցին հատկապես նախորդ տարում գրանցված անտառային՝ համեմատաբար խոշոր 2 հրդեհների հետևանքով: Առաջին հրդեհը օգոստոսի 10-ին բռնկվեց Տավուշի մարզի Արտավան համայնքի մոտակա տարածքում: Այստեղ ավելի քան 300 հա անտառածածկ տարածք այրվեց: Երկու օր անց արդեն Խոսրովի անտառում բռնկված ու գրեթե մեկ շաբաթ շարունակվող երկրորդ հրդեհն ավելի քան 16 կմ պարագծով բուսածածկ տարածք վնասեց, որից 360 հեկտարը՝ անտառածածկ:
«Խոսրովի անտառի հետ կապված՝ հրդեհված տարածքը բավական մեծ էր, բայց այդ տարածքի ոչ ամբողջ տարածքն էր անտառապատ: Այսինքն, մի մասն ուղղակի կանաչ էր, խոտածածկ տարածք էր: Մյուս կողմից, կարող եմ ի ուրախություն մեզ ասել, որ վերջերս Խոսրովի արգելոց այցելելու ընթացքում մենք արձանագրեցինք, որ վնասված անտառների 80 տոկոսը գրեթե ամբողջությամբ ինքնավերականգնվել է, բացառությամբ գիհիների: Սա ամենաշատ վնասված ծառատեսակն է, և նրանց վերականգնում էլ է շատ բարդ և երկարատև: Հաշվի առնելով, որ արգելոցը վայրի տարածք է, այստեղ մարդկային միջամտություն գրեթե չկա»,- ասաց Սանոսյանը:
Պաշտոնյայի խոսքերով՝ նախարարության կողմից մշակված ծրագրի համաձայն, նախատեսվում է մինչև 2050 թվականը Հայաստանի անտառածածկ տարածքը հասցնել 20.1 տոկոսի: Այսինքն, դրա համար անհրաժեշտ կլինի առաջիկա տարիների ընթացքում ևս 260 հազ. հա տարածք անտառապատել:
«Դրա մի մասը հեշտ է իրականացնել այն առումով, որ դրանք նախկին անտառապատ տարածքներ են, այսինքն՝ անտառային ֆոնդում գտնվող հողեր են: Բայց մեզ այս չափը չի բավականացնի, և 20 տոկոսին հասնելու համար լրացուցիչ հողեր ընդգրկելու կարիք կլինի: Այնտեղ կարող են նաև իրավաբանական հարցեր առաջանալ, այսինքն՝ լինեն տարածքներ, որտեղ մենք նպատակադրվենք անտառ տնկել, բայց այդ տարածքները սեփականաշնորհված լինեն, այդ հարցերը նույնպես պետք է կարգավորել»,- մանրամասնեց նա:
Այս ծրագրերը նախարարությունը նախատեսում է իրականացնել միջազգային կազմակերպությունների աջակցության արդյունքում:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...