Բռնարարը կարող է մինչև 3 ամսով կալանավորվել և մինչև 6 ամսով ազատազրկվել. Արշակ Գասպարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

Բռնարարը կարող է մինչև 3 ամսով կալանավորվել և մինչև 6 ամսով ազատազրկվել. Արշակ Գասպարյան

18:39 28.06.2018

Ոստիկանին այսուհետ սովորեցնելու են աշխատել ոչ միայն հանցագործություն կատարած անձի, այլև այն մարդկանց հետ, որոնց արարքը բռնությամբ է զուգորդվում, բայց արարքի մեջ հաճախ կարող են բացակայել հանցակազմի տարրեր: Այս մասին այսօր ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում խոսեց Քրեական արդարադատության ոլորտի Եվրոպայի խորհրդի փորձագետ Արշակ Գասպարյանը: Նրա խոսքերով՝ ոստիկանությունը նախ շարունակական բռնություն կիրառող անձին նախազգուշացնում է իրավական հետևանքների մասին: Իսկ դրանք հետևյալն են. հունիսի 30-ին ուժի մեջ են մտնելու վարչական իրավախախտումների վերաբերյալ և քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքները:

«Ոստիկանության կողմից անհետաձգելի միջամտության որոշումը կամ դատարանի որոշումը խախտելու դեպքում ընտանեկան բռնարարը կարող է տուգանվել նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, կարող է մինչև 3 ամսով կալանավորվել և մինչև 6 ամսով ազատազրկվել»,-ասաց Գասպարյանը:

Այսուհետ, եթե անգամ բռնության ենթարկված անձը բողոքը հետ վերցնի՝ պատճառաբանելով, թե հաշտվել են, միևնույն է, ոստիկանությունը մեկ տարվա հաշվառում է իրականացնելու:

«Այստեղ բացառություն է կազմում մեկ կետ: Օրենքի շրջանակում ստեղծվելու է աջակցության կենտրոն երևույթը, որի լիազոր մարմինը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է: Նրանց լիազորության մեջ է մտնում, եթե երկու կողմն էլ համաձայն են, իրականացնի հաշտեցման գործառույթ: Միակ դեպքը, որ ոստիկանությունը կարող է կասեցնել հաշվառումը, աջակցության կողմից միջնորդությունն է, որ պետք է հաշտեցնի»,-ասաց Գասպարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 16.06.2025

SHANTNEWS

Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ

21:49 16.06.2025

Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ

«Միլանի», «Նապոլիի», «Վալենսիայի», «Մարսելի» և «Հայդուկի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը: Գատուզոյի պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Իտալացին այս պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին, որն օրեր առաջ հեռացվել էր հավաքականի ղեկից: ...

Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

21:27 16.06.2025

Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այժմ ընթանում են մայթերի, հողային պաստառի կառուցման, երկաթբետոնե արհեստական կառուցվածքների նորոգման, և այլ աշխատանքներ։ Կառուցվում են նաև ջրահեռացման համակարգեր։ Ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս […] ...

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ

21:18 16.06.2025

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ

Հունիսի 10-ից 12-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Բելգիայի Թագավորությունում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նախարարը բրյուսելյան այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Եվրոպական Միության հանձնակատարների և Բելգիայի պաշտոնակիցների հետ՝ քննարկելով Ներքին գործերի նախարարության, ենթակա կառուցվածքային միավորների գործունեությանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել փորձագիտական պատվիրակության Հայաստան […] ...

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնություններին

21:12 16.06.2025

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնություններին

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ին գումարած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնություններ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի […] ...

Հունիսի 17-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:04 16.06.2025

Հունիսի 17-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Գրիբոյեդովի փ. 21/5-60 շենքեր, Ադոնցի փ. 21/2-21/3 շենքեր, Արղության փ. 29-40 շենքեր, Քանաքեռ ՀԷԿ թաղ. «Արփա Սևան» ԲԲԸ, Շրջանցիկ Թունել՝ «Ջերմատնային տնտեսությունների վարչություն» ոչ բնակիչ-բաժանորդ, «Հայ արիներ» Հայկազունների ազգային […] ...

BACK_TO_TOP