21:55 28.06.2018
Մարտական պատրաստականության վիճակում գտնվող միջուկային մարտագլխիկների քանակով աշխարհում առաջատարը Միացյալն Նահանգներն է։ Վաշինգտոնի տրամադրության տակ կա ընդհանուր` 6450 միջուկային մարտագլխիկ, որոնցից 1750 միավորը պատրաստ են արձակման։ 2018 թվականի հունվարի դրությամբ նման թվեր է ներկայացնում «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտ»-ը (SIPRI)։
Իսկ բոլոր, ներառյալ մարտի պատրաստ ու պահեստներում գտնվող, մարտագլխիկների հաշվարկով առաջատարը Ռուսաստանն է՝ 6850 մարտագլխիկ, որոնցից էլ մշտական մարտական պատրաստականության վիճակում են։ Աշխարհում միայն այս երկու երկրներն են, որ ունեն 1000-ից ավելի մարտագլխիկ։
Միջուկային սպառազինություն ունեցող մյուս պետությունների թվում են ՆԱՏՕ-ի անդամ Բրիտանիան ու Ֆրանսիան, իրար հետ սառը հակամարտություն ունեցող Հնդկաստանը, Չինաստանն ու Պակիստանը։
«Չթուլատրված» միջուկային զենք ունեցող պետությունների թվում են Իսրայելն ու Հյուսիսային Կորեան։ Վերջինների պաշարները զիջում են մյուսներին, սակայն պետք է հիշել, որ միջուկային սպառազինությունը զսպող գործոն է. այն ավելի արդյունավետ է (թշնամուն զսպում է) այնքան ժամանակ, քանի դեռ չի կիրառվել ռազմական գործողությունների ընթացքում։
Երկիրը | Պատրաստ կիրառման | Պահեստում | Ընդհանուր 2018 | Ընդհանուր 2017 |
ԱՄՆ | 1 750 | 4 700 | 6 450 | 6 800 |
Ռուսաստան | 1 600 | 5 250 | 6 850 | 7 000 |
Բրիտանիա | 120 | 95 | 215 | 215 |
Ֆրանսիա | 280 | 20 | 300 | 300 |
Չինաստան | ? | 280 | 280 | 270 |
Հնդկաստան | ? | 130-140 | 130-140 | 120-130 |
Պակիստան | ? | 140-150 | 140-150 | 130-140 |
Իսրայել | ? | 80 | 80 | 80 |
Հս Կորեա | ? | ? | (10-20) | (10-20) |
Ընդհանուր | 3 750 | 10 715 | 14 465 | 14 935 |
Նշենք, որ հարևան Ադրբեջանից հաճախ միջուկային սպառազինություն ունենալու կամ մշակելու մեղադրանքներ են հնչում նաև Հայաստանի հասցեին, բայց Հայաստանում նման սպառազինության առկայությունը հեռու է իրականությունից։
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...
19:52 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...
19:46 30.04.2025
Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...
19:39 30.04.2025
ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվելԼՂ-ից տեղահանված անձանց առաջնային կարիքների բավարարման, կեցության և այլ ծախսերի համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվել։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Հաշվի առնելով այն, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ ընթացիկ ծրագրերում իրականացվել են որոշակի […] ...
19:27 30.04.2025
«Care for children» կազմակերպության և ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել կլոր սեղան քննարկումԽնամատարության ինստիտուտի զարգացման ու կայացման հեռանկարի վերաբերյալ համաժողովի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հարակից կլոր սեղան քննարկում՝ «Care for children» կազմակերպության և ՀՀ-ում գործունեություն իրականացնող դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպման շրջանակում դեսպաններին ներկայացվել է պետության խնամքին ապրող երեխաների համար որպես խնամքի այլընտրանքային ինստիտուտի՝ խնամատարության վերաբերյալ ՀՀ-ում այս պահին առկա պատկերը, ոլորտային […] ...