22:44 05.01.2021
Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները, Մայր Աթոռի բարերարներ և ուխտավոր բազում հայորդիներ։ Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Մինչ սրբազան պատարագը կատարվեց Երեկոյան ժամերգություն, ընթերցվեցին սուրբգրային տարբեր հատվածներ, այնուհետև Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիելի մարգարեությունը:
Ս. Պատարագի ընթացքում Մուշեղ Սրբազանն իր քարոզում անդրադարձ կատարեց Քրիստոսի Սուրբ Ծննդյան խորհրդին՝ նշելով, որ ամենքը կրկին իրենց քայլերն ուղղել են եկեղեցիներ՝ զորանալու և խաղաղվելու փափագով, որ բոլորը 2021 նոր թվականի առաջին օրերին մեկտեղվել են աղոթքով միանալու և ապրող, կենդանի ու զինվորյալ Եկեղեցի լինելու կենսունակությունը պատարագյալ Հիսուսով սնելու։
«Խաղաղությունն է միացնում մեզ։ Խաղաղության փնտրտուքով է ազգը հայոց փարվել Քրիստոսին, ընդունել Նրա իշխանությունը և ապավինել Նրա անսահման խաղաղությանը։ Խաղաղաբեր այդ հզոր Իշխանի շուրջն ենք համախմբվել միշտ՝ զորանալու Նրանով և հույսով լցվելու։ Եւ այս պահին, սիրելի հավատացյալներ, այդ հզոր Իշխանի ծննդյան ավետիսն է, որ հրեշտակների կողմից փողահարվում է ի լուր աշխարհի. «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցավ, Ձեզ եւ մեզ մեծ աւետիս»։
Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության այս օրը Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ մեր եկեղեցիներում համախումբ աղոթք ենք բարձրացնում առ Աստված և ուրախությամբ փառաբանում Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշալի ծնունդը: Այո՛, հրաշալի, որովհետև ամեն նոր ծնունդ բարի է և հրաշալի:
Սիրելիներ, արդեն ամիսներ է, ինչ մեր ազգը չի ուրախանում, երբ մեր ազգի գրեթե յուրաքանչյուր զավակի դեմքին ուրախությունը կիսատ է, ժպիտը ցավով լեցուն։ Կարծես դատարկվել է մարդը՝ զրկվել ինքնության արժեհամակարգից և պարզապես ապրում է օրը՝ ֆիզիկական գոյությամբ։
… Հայրենազրկության և պարտության իրականությունն է յուրաքանչյուրիս աչքի առաջ, որ հանդարտություն չի տալիս ո´չ մտքին, ո´չ սրտին, ո´չ հոգուն, և ո´չ էլ մարմնին։ Կորստի անսահման զգացողություն և սպասումի անհաղթահարելի դող հայրերի, մայրերի, քույրերի, կանաց և զավակների դեմքին։
Սիրելի հավատացյալներ, ծննդյան ավետիսի ժամանակ հրեշտակապետը Մարիամին բացահայտեց նաև այն ամենը, ինչ լինելու էր նրա զավակին. չարչարանք, տառապանք, խաչ և մահ։ Աստվածամայրը քաջ իմանալով, սակայն այդ «բոլոր ասվածները պահում էր իր մեջ և իր սրտում խորհում» (Ղուկ. Բ 19)։
Դո՛ւք, հայուհիներ, որ Աստվածամորն ունեք ձեզ օրինակ և հայ ընտանիքի տիպարը Հովսեփ արդարի և Մարիամ Աստվածածնի խոնարհ ընտանիքն է, դո՛ւք, հայ մայրեր, երբ արու զավակ եք լույս աշխարհ բերում, արդեն իսկ ձեր սրտերում գիտեք, որ մի օր կանգնելու են մեր հայրենիքի պաշտպանության համար։ Եվ գիտեք նաև, որ այդ սուրբ գործը երբեմն պսակվում է նահատակությամբ։
Այսօր, երբ մեր հայրենիքը և մեր ժողովուրդը թշնամիներով է շրջապատված, երբ իր անկայուն խաղաղությունը պահում է իր որդիների արյան գնով, երբ պայքարում և մաքառում է իր իրավունքների համար առավել քան երբևէ, ուժեղ պետք է լինենք, համախումբ, միաբան և սիրով պետք է հավատանք վաղվա լուսավոր օրվան, պետք է չկորցնենք մեր հավատը Աստծո արդարության և ողորմածության հանդեպ: Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց մեր փրկության համար։ Այս խոսքերը բազմիցս արտասանվել են այս խորանից, բայց սրանք աստվածային անհուն սիրո ամենավառ խոսքերն են թերևս: Մեր Փրկչի ծնունդով և աշխարհ գալով մարդկության հանդեպ աստվածային սիրո, մեծագույն սիրո խորհուրդն ենք տեսնում: Աստծո հանդեպ և միմյանց հանդեպ անհուն սիրով պիտի հաղթահարենք դժվարությունները, զրկանքները և նեղությունները, որով անցնում է մեր հավատավոր ժողովուրդը»,- ասաց Սրբազան Հայրը՝ հավելելով, որ Քրիստոսի ծնունդն այն միակ հույսն է, որով պիտի փրկվենք և պիտի նորից կյանք առնենք այս հուսալքված, բարոյազրկված, ընկճված, ապագայի հանդեպ մեր հույսը կորցրած օրերում:
Մուշեղ եպիսկոպոսը նշեց նաև, որ Հիսուս Քրիստոսի ծնունդով աշխարհը փոխվեց, Հիսուս մուտք գործեց աշխարհ, որպեսզի մարդիկ փրկության շնորհին արժանանան և ժառանգեն երկնքի արքայությունը:
«Առավել ևս հիմա, մենք պիտի հավատանք և պիտի գրկաբաց ու սրտաբաց ընդունենք Մանուկ Քրիստոսին մեր մեջ, որպեսզի փրկության հույս ունենանք և այդ հույսով պիտի փոխվի այս ծանր վիճակը և պիտի փրկվի մեր հայրենիքը: Այո´, վստահաբար պիտի հավատանք, որ մեր Տիրոջ ծնունդով այլևս փոխվելու են մեր սրտերը, մեր հոգիները, մեր կյանքը և մեր ապագան: Աղոթակից լինենք Նարեկացուն, կրկնելով. «երբ ողորմությանդ փառքի անստվեր ճաճանչները ծագեն, կհալչեն մեղքերը, կխորտակվեն կապանքները… կկենդանանան մեռյալները, կբուժվեն զարկվածները և վերքերը կառողջանան: Տեղի կտան տխրությունները, կնահանջեն հեծությունները… կչքանան չարիքները, հուսահատությունները կհալածվեն և կթագավորի ձեռն Քո ամենակարող քավիչդ բոլորի»:
Սիրելիներ, հենց այս աստվածային անհուն ողորմությանը պիտի ձգտենք արժանանալ մեր աստվածահաճո և խոնարհ կյանքով, հավատքով ու աղոթքներով», – ընդգծեց պատարագիչ Սրբազանը՝ հորդորելով ամենքին ամուր պահել հավատքը և սիրել, սիրել հայրենիքը առավել քան երբևէ, առավել անպայմանական, քան երբևէ, առավել ուժեղ, քան երբևէ, սիրել Եկեղեցին, սիրել մերձավորներին, այդ սիրով, ոգով ու հավատով օգուտ բերել հայրենի երկրին, աղոթել հայրենիքի սահմանների անսասանության համար, աղոթել իրենց կյանքը հայրենիքի համար զոհած հերոս եղբայրների հոգիների հանգստության համար, գերության մեջ գտնվող և անհայտ կորած իրենց եղբայրների, որդեկորույս մայրերի` Սուրբ Հոգով մխիթարության և վիրավորների շուտափույթ բժշկության համար:
Վերջում Մուշեղ Սրբազանը կոչ արեց հավատավոր ժողովրդին սուրբ ծննդյան հրաշափառ ավետիսով զորացած ուխտել և խոստանալ, որ հաղթահարելու են ցավը հավատքով, ապրելու են ամեն մի օրը հույսով և էլ ավելի շատ են լցվելու սիրով, որպեսզի հաղթեն սիրով, քանզի Քրիստոս ծնվեց և հայտնվեց։
Հավարտ Սուրբ Պատարագի, նախատոնակի արարողության ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը բարձրացավ Ս. Խորան և վառեց կենսատու մոմը, որից Հիսուս Քրիստոսին խորհրդանշող լույսը բաշխվեց հավատացյալներին:
Այնուհետև Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվեց Վեհարանում, ուր, նախագահությամբ Վեհափառ Հայրապետի, կատարվեց տարվա առաջին Տնօրհնեքը:
15:28 27.07.2025
«Բարսելոնան» չի տուգանվի Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքը չգնելու դեպքում«Բարսելոնան» տուգանք չի վճարի «Մանչեսթեր Յունայթեդին» Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքը ձեռք չբերելու համար: Այս մասին հայտնում է The Athtletic-ը։ Նախնական տեղեկություններով` «Բարսելոնան» վարձակալության ավարտին անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը չգնելու դեպքում անգլիական ակումբին ստիպված կլիներ վճարել 5 միլիոն եվրո տուգանք։ «Մանչեսթեր Յունայթեդը» նման պրակտիկա արդեն կիրառել է «Չելսիի» հետ պայմանագրով, երբ լոնդոնյան ակումբը հրաժարվեց Ջեյդոն Սանչոյի […] ...
15:16 27.07.2025
Ազատի ջրամբարում որոնվում է 16-ամյա տղայի մարմինըՀուլիսի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում երեխա է ջրահեղձ եղել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել փրկարարները: Այս պահին ՀՆՓԱԻԿ ջրասուզակը պատրաստվում է մտնել ջրամբար և կատարել որոնողական աշխատանքներ այն […] ...
15:03 27.07.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հուլիսի 27-31-ըՀանրապետության տարածքում հուլիսի 27-ի ցերեկը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-31-ը և օգոստոսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 27-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու […] ...
14:48 27.07.2025
Իսրայելի բանակը Գազայի հատվածում ամեն օր մարտավարական ժամանակավոր հրադադար է կհայտարարիԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածի որոշ շրջաններում մարդասիրական նպատակներով ռազմական գործողությունների ամենօրյա մարտավարական դադարի մասին: «Քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Գազայի հատված մտնող մարդասիրական օգնության ծավալը մեծացնելու շարունակական ջանքերի շրջանակներում, այսօրվանից (հուլիսի 27-ին) սկսած կհայտարարվի մարդասիրական նպատակներով ռազմական գործողությունների տեղական մարտավարական դադար», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության […] ...
14:38 27.07.2025
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի որոշ հասցեներում«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է ստորգետնյա միջին ճնշման գազատար, ինչի պատճառով հուլիսի 27-ին ժամը 11:10-ից դադարեցվել է Երևան քաղաքի Գր․Լուսավորչի փողոցի թիվ 3 բազմաբնակարան շենքի, Արշակունյաց 1-ին և 2-րդ նրբանցնքներով պարփակված փողոցների, «Բրյուսով» թաղամասի, Արշակունյաց պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Արշակունյաց թիվ 39/9 բազմաբնակարան շենքի […] ...
14:21 27.07.2025
Ռուբիոն կարծում է, որ Վենսը կարող է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում 2028 թվականինԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը կարող է դառնալ պետության ղեկավարի թեկնածու 2028 թվականի ընտրություններում: Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Կարծում եմ՝ Ջ.Դ.-ն հիանալի թեկնածու կլինի», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ Ռուբիոյին նաև հարցրել են, թե արդյոք նա պլանավորում է առաջադրվել 2028 թվականի նախագահական ընտրություններում: «Երբեք չգիտես, թե ինչ է սպասվում […] ...