19:58 12.01.2021
Շիրակի մարզպետարանը հաշվառում է սկսել՝ հասկանալու համար, թե արցախցիներից ովքեր են մտադիր Գյումրիում և Շիրակի մարզում մշտական բնակություն հաստատել, ինչպես են լուծվելու նրանց բնակարանային ու զբաղվածության հարցերը: Արցախ վերադարձող, նորից Հայաստան տեղափոխվող և մարզից մարզ բնակություն հաստատողների թիվն անընդհատ փոփոխվում է:
Սեպտեմբերի 27-ից մինչ օրս Շիրակի մարզ է տեղափոխվել 2500 արցախցի, նրանցից մոտ 1000-ն է վերադարձել:
Շիրակի տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի՝ նախկին թիվ 3 հատուկ-օժանդակ դպրոցի կահավորված ննջասենյակները, խոհանոցը, հանգստի սենյակները 4 ամիս է օգտագործվում են Արցախից Գյումրի տեղափոխված բազմաթիվ ընտանիքների կարիքներն ապահովելու համար:
«Հիմա մեր առջև խնդիր է դրված`դարձյալ հասկանալ այդ մարդկանց տրամադրվածությունը, հնարավորությունները: Արդյո՞ք ունեն հնարավորություն ինչ-որ բան ինքնուրույն անելու, եթե չունեն՝ մենք ինչ միջոցներով և ինչպես կարող ենք նրանց աջակցել: Հիմա կապ ենք հաստատում այն ընտանիքների հետ, որոնք այս պահին բնակվում են Շիրակի մարզում՝ հասկանալու համար՝ նրանք հիմնավորապես որոշե՞լ են ապրել Գյումրիում, Շիրակի մարզում, թե՞ որոշել են գնալ այլ բնակավայրեր»,- Shantnews․am-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը:
Կենտրոնում ապաստանած ընտանիքների մեծ մասը ժամանակավոր Արցախ է վերադարձել, հաշվառում են անցնելու, աջակցության ծրագրերով իրենց հասանելիքն են ստանալու ու նորից Գյումրի են վերադառնալու, Արցախում ապրելու տեղ չունեն:
Շիրակի մարզ տեղափոխված արցախցիների մի խումբ էլ մարզի նախկին բնակիչներն են, որոնք 90-ականներին վերաբնակվել են Արցախի տարբեր բնակավայրերում, հիմա իրենց ծննդավայր են վերադարձել, բայց այստեղ արդեն տուն չունեն, կամ դրանք բնակության համար պիտանի չեն:
Եվս մեկ հաշվառում Արցախից Շիրակի մարզ տեղափոխված դպրոցահասակ երեխաներին է վերաբերում: Ծնողների տեղից տեղ տեղափոխվելու հետևանքով կան երեխաներ, որոնք հանրակրթությունից դուրս են մնացել:
«Դպրոցահասակ երեխաների և դպրոց ընդգրկված երեխաների թիվը չի համապատասխանում, այսինքն՝ մենք ունենք անելիք: Կան ընտանիքներ, որտեղ երեխաները դեռևս ընդգրկված չեն հանրակրթության մեջ, կամ ընդգրկվել են հանրակրթություն, բայց 1-2 շաբաթ դպրոց գնալուց հետո ծնողները պատճառաբանել են, որ տեղափոխվում են այլ մարզ և դուրս են եկել հանրակրթությունից»,- նշել է Լիլիթ Գորգինյանը:
Այլ մարզերից Շիրակ, այստեղից Արցախ տեղափոխվողների թիվն անընդհատ փոփոխվում է: Տոնական օրերին իրենց բնակավայրեր վերադարձել են հիմնականում իրենց տրանսպորտային միջոցներով: Շիրակի մարզպետարանը դեպի Արցախ վերջին ուղևորափոխադրումը Ամանորից առաջ է կատարել:
Այժմ վերադառնալու ցանկություն հայտնողների թիվը բավարար չէ՝ անգամ մեկ միկրոավտոբուս Արցախ ուղևորելու համար:
21:37 19.07.2025
Լոռու Սարատովկա գյուղում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ծառերի ու թփերի մեջՀուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սարատովկա գյուղի վարչական տարածքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել թփերի ու ծառերի մեջ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում […] ...
21:26 19.07.2025
ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներՀուլիսի 19-ին, ժամը 13։30-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Honda» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի […] ...
21:17 19.07.2025
Վիետնամում զբոսանավի խորտակման զոհերի թիվը հասել է 34-իՎիետնամի հյուսիսում, Հարավչինական ծովում, Հալոնգի ծոցում զբոսաշրջային նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի, հաղորդել է Վիետնամի լրատվական գործակալությունը (VNA): Նշվում է, որ փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 34 մարմին, 10 մարդ փրկվել է: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հալոնգի ծոցում զբոսանավ է շրջվել ուժեղ անձրևի և քամիների հետևանքով: Զբոսանավում եղել է 53 մարդ՝ […] ...
21:00 19.07.2025
Մուրմանսկում երեխան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանիցՄուրմանսկի մարզում երեք տարեկան տղան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն տարածաշրջանի համար։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին Գորկի փողոցի մի տանը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ երեք տարեկան երեխան, մանկական հեծանիվը որպես հենարան օգտագործելով, բարձրացել է սեղանի վրա, ապա՝ պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից: Այդ […] ...
20:50 19.07.2025
Իտալիան հայտնել է, որ Թրամփի մաքսատուրքերը վնասում են տնտեսությունըԱՄՆ-ի կողմից օգոստոսի 1-ից 30% մաքսատուրքերի սահմանումը կարող է հանգեցնել Իտալիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ընդհանուր կրճատման 1.4%-ով, ինչը գրեթե ամբողջությամբ կփոխհատուցի երկրի կանխատեսվող տնտեսական աճը՝ այս տարի 0.6% և 2026 թվականին 0.8%, հաղորդում է իտալական Il Sole 24 Ore բիզնես թերթը։ Թերթի տրամադրած տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերը կարող են մոտ 30 միլիարդ […] ...