19:15 17.01.2021
Շանհայի հետազոտողների խումբը հայտնաբերել է կերատիտի (աչքի եղջերաթաղանթի բորբոքում) գենոմի խմբագրման վրա հիմնված բուժման նոր մեթոդ, հայտնում է Shanghai Daily-ն:
Կերատիտը կարող է հայտնվել 1-ին տիպի պարզ հերպեսով վարակվելուց հետո: Եղջերաթաղանթի վարակը կարող է առաջացնել հերպեսային կերատիտ, ինչը 85% դեպքերում հանգեցնում է կուրության: Հետազոտության գլխավոր հեղինակ, բժիշկ Հոնգ Ցզյասուն նշում է, որ այս տիպի հիվանդությունն է Չինաստանում կուրության դեպքերի մոտ կեսի պատճառը։
«Ժամանակակից դեղամիջոցները միայն օգնում են վերահսկել ախտանշանները, որոնք հնարավոր չէ վերացնել, քանի որ վիրուսը թաքնվում է նյարդային համակարգի ներսում։ Նույնիսկ այն ժամանակ, երբ մարդկանց եղջերաթաղանթի փոխպատվաստում են կատարում, կարող է տեղի ունենալ ռեցիդիվ: Միակ բուժումը վիրուսի գենոմի դեգրադացիան է»,- ասել է Հոնգը:
Գիտական ապացույցների համաձայն՝ գենոմի խմբագրումը ոչնչացնում է վիրուսը՝ ռեցիդիվի հնարավորություն չթողնելով: Հաղորդվում է, որ մկների վրա հաջող փորձարկումներից հետո իրականացվել են մի շարք փորձեր՝ օգտագործելով մարդկային դոնոր եղջերաթաղանթները: Նշվում է, որ փորձերը դրական արդյունքներ են տվել:
Պարզ հերպեսի վիրուսը (HSV) աշխարհում մարդու ամենատարածված պաթոգեններից մեկն է: Երկրագնդի բնակչության շուրջ 97% -ն այս վիրուսի կրողներն են, որը կարող է թաքնվել նյարդային համակարգի ներսում: Մինչ օրս դրա բուժման համար պատվաստանյութ կամ դեղամիջոց չկա:
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...