Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայողը դատական նիստին մասնակցում է հեռավար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայողը դատական նիստին մասնակցում է հեռավար

18:40 14.01.2021

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Ջուլիետա Ղուկասյանին  ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը:

Հիշեցնենք, դեպքը տեղի է ունեցել 2018-ի դեկտեմբերի 2-ին, Գյումրիի Սլաբոտկա թաղամասում։ 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը ռուս զինծառայողի կողմից ծեծի էր ենթարկվել, ինչի հետևանքով հիվանդանոցում մահացել էր:

Ռազգիլդեևին մեղադրանք է առաջադրված՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ։ Նախորդ դատական նիստին ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևը գրավոր միջնորդություն էր ներկայացրել դատարան, որտեղ խնդրել  էր դատարանին նիստն անցկացնել ռազմաբազայի տարածքում, կամ իր ներկայությունն ապահովել տեսակապի միջոցով։

Իսկ որպես հիմնավորում ներկայացվել է կորոնավիրուսի համավարակը: Նույն պատճառով այսօր լրագրողների մուտքը դատարանի դահլիճ արգելվեց:

Ռազգիլդեևը և նրա պաշտպանը դատական նիստին մասնակցել են տեսակապի միջոցով: Իսկ բուն դատավարությունը, ըստ էության, նոր է սկսվում։ Ամբաստանյալին բացատրվել են իր իրավունքներն ու պարտականությունները:

Տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչը նշել են, որ ամբաստանյալների դատական նիստին հեռավար  մասնակցելու կարգ, որպես այդպիսին, սահմանված չէ և հնարավոր է իրենք բողոքարկեն որոշումը:

«Հեռավար դատավարության հետ կապված ասեմ, որ քրեական դատավարությունը նման կարգ չի նախատեսում: Դատարանը հղում է կատարում Բարձրագույն դատական խորհրդի որոշմանը, որն, ըստ էության, չի կարող կապ ունենալ քրեական դատավարության հետ, և դատարանի մեկնաբանությունն այն է, որ օրենսդրությունը չի արգելում նման կարգ կիրառել: Հեռավար կարգ քրեական դատավարությունը ենթադրում է տուժողների, վկաների  համար, բայց ամբաստանյալի դեպքում նման կարգ գոյություն չունի»,- նշել  է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը:

Այսօրվա դատական նիստը հետաձգվել է այն պատճառով, որ ամբաստանյալը չի ստացել մեղադրական եզրակացության թարգմանված ու ստորագրված տարբերակը: Նրան ռազմաբազա է ուղարկվել միայն թարգմանված տարբերակը:

Մեղադրական եզրակացության ստորագրված օրինակը ներկայացնելու համար դատարանը ժամանակ է տվել մինչև փետրվարի 3-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

43-ամյա տղամարդը հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

22:14 19.07.2025

43-ամյա տղամարդը հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 17-ին Շնող գյուղի սկզբնամասում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել Արևածագ գյուղի բնակիչ 43-ամյա տղամարդը: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) պատժի կրումից խուսափելու համար. խափանման […] ...

SHANTNEWS

22:00 19.07.2025

SHANTNEWS

Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է անցկացնել բանակցությունների նոր փուլը հաջորդ շաբաթ

21:50 19.07.2025

Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է անցկացնել բանակցությունների նոր փուլը հաջորդ շաբաթ

Ուկրաինայի պատվիրակությունը ռուսական կողմին առաջարկել է հաջորդ շաբաթ անցկացնել բանակցությունների նոր փուլ, ասել է Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ համապատասխան առաջարկն արել է Ստամբուլում կայացած բանակցություններում Կիևի պատվիրակության ղեկավար, Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը։ «ԱԱԽ քարտուղար Ումերովը հայտարարել է, որ առաջարկել է ռուսական կողմին հաջորդ հանդիպումն անցկացնել հաջորդ շաբաթ։ Բանակցային դինամիկան […] ...

Լոռու Սարատովկա գյուղում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ծառերի ու թփերի մեջ

21:37 19.07.2025

Լոռու Սարատովկա գյուղում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ծառերի ու թփերի մեջ

Հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սարատովկա գյուղի վարչական տարածքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել թփերի ու ծառերի մեջ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում […] ...

ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:26 19.07.2025

ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հուլիսի 19-ին, ժամը 13։30-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Honda» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի […] ...

Վիետնամում զբոսանավի խորտակման զոհերի թիվը հասել է 34-ի

21:17 19.07.2025

Վիետնամում զբոսանավի խորտակման զոհերի թիվը հասել է 34-ի

Վիետնամի հյուսիսում, Հարավչինական ծովում, Հալոնգի ծոցում զբոսաշրջային նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի, հաղորդել  է Վիետնամի լրատվական գործակալությունը (VNA): Նշվում է, որ փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 34 մարմին, 10 մարդ փրկվել է: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հալոնգի ծոցում զբոսանավ է շրջվել ուժեղ անձրևի և քամիների հետևանքով: Զբոսանավում եղել է 53 մարդ՝ […] ...

BACK_TO_TOP