13:16 15.01.2021
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի», «ՀՀ Քրեական օրենսգրքում» և «Հանրային ծառայողի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթները: Դրանք վերաբերում են 27 տարին լրացած և չծառայած անձանց: Մինչ այժմ նրանք որոշակի գումար էին մուծում և խուսափում քրեական պատասխանատվությունից:
«Այժմ նման մոտեցումը դադարեցվում է և տրվում է ֆունդամենտալ լուծում: Նախաձեռնել են փոփոխությունների փաթեթ, որը կավելացնի բանակի կարողությունները, Հայաստան վերադարձողների թիվը կմեծանա, և այդ վերադարձողները կկարողանան մասնակցել երկրի կառավարմանը»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա նշեց, որ փոփոխությունների փաթեթը պատրաստ էր մինչ պատերազմը, սակայն օբյեկտիվ հանգամանքները խոչընդոտեցին դրա քննարկմանը: Քոչարյանը ժամանակ խնդրեց փաթեթը համալրելու և լրամշակելու համար, այդուհանդերձ, նշեց, որ օրենսդրական փաթեթը խստացումներ է նախատեսում զինվորական ծառայությունից խուսափողների համար: Քրեական օրենսգրքի 327 հոդվածը կշարադրվի նոր խմբագրմամբ՝ զինվորական վարժանքներից խուսափելու դեպքում՝ 3 ամիս կալանք, զորակոչից խուսափելը պատժվում է ազատազրկմամբ 2-6 տարի, չծառայածների նկատմամբ հայտարարվում է միջազգային հետախուզում:
«Շատերը, որ գնում են, հետախուզում չի հայտարարվում, իրենք ասում են՝ 27 տարին լրանա, կգամ փողը կմուծեմ, կգնամ: Հիմա էդ իրավիճակը փոխվում է ու խստացվում»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 06.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստՄայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...
23:49 06.05.2025
Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանինԱմեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...
23:44 06.05.2025
ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններինՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...