17:01 29.06.2018
Զորահանդեսի ընթացքում Ադրբեջանի բանակը ներկայացրեց որոշ նոր ձեռքբերումներ ու զինատեսակներ, բայց չցուցադրեց այնպիսիները, որոնց մասին նախկինում հայտարարություններ էր անում, թե գնել է կամ գնելու է։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ադրբեջանի բանակի մասնագետ Տարոն Հովհաննիսյանը մանրամասնեց, թե ինչ «բլեֆների» վրա է բռնվել Բաքուն։
«Չտեսանք բազմաթիվ սպառազինություն, որոնց մասին իրենք տարիներ շարունակ հայտարարում էին, ենթադրենք՝ իսրայելական արտադրության «Երկաթե գմբեթը»… Երկու-երեք տարի առաջ նշում էին Պակիստանի հետ զենքի գնումների ոլորտում համագործակցությունն ընդլայնելու մասին։ Իրականում այս պահին գրեթե չկա համագործակցություն իրենց միջև։ Մամուլում խոսում էին անգամ բալիստիկ հրթիռների մասին, բայց Պակիստանից գնված որևիցե սպառազինություն չտեսանք, համենայնդեպս, այս զորահանդեսի ընթացքում»,- նշեց Հովհաննիսյանը։
Ադրբեջանի բանակի մասնագետը, սակայն, նշեց նաև այն զինատեսակները, որոնք ներկայացվեցին զորահանդեսի ժամանակ և սպառնալիք են պարունակում Հայաստանի, հայկական զինված ուժերի համար։ Այդ զինատեսակների մասին նախկինում էլ էր հայտնի, այնպես որ նոր բան չտեսանք։
«Կարծում եմ՝ նրանց ունեցած և մեզ համար վտանգ ներկայացնող սպառազինությունը… իսրայելական արտադրության օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներն են՝ «Լոռաները», ինչպես նաև բելառուսա-չինական արտադրության «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերն են»,- նշեց ադրբեջանագետը։
Հովհաննիսյանի խոսքերով՝ այս զինատեսակները, հատկապես իսրայելական «Լորաները», հավասարակշռում են Հայաստանի զինված ուժերի «Իսկանդեր» համակարգերին։ Սրանք երկուսն էլ զսպող զինատեսակներ են, և սրանց կիրառման հավանականությունը քիչ է։ Սակայն եթե Հայաստանի դեպքում դա իմաստ ունի, ապա Ադրբեջանի դեպքում այդ իմաստն ավելի փոքր է, քանի որ Հայաստանին զսպելու հարց չկա՝ հայկական կողմը ռազմատենչ քաղաքականություն չի վարում, չի սպառնում հարձակումներով։
17:17 03.08.2025
Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-իԳազայի հատվածում վերջին շրջանում սովից մահացել է առնվազն 175 մարդ, այդ թվում՝ 93 երեխա: Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում: «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է մահվան 6 դեպք՝ սովի և թերսնման պատճառով», – հայտնել է նախարարությունը։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 175-ի, այդ թվում՝ 93 անչափահաս։ Առողջապահության […] ...
17:00 03.08.2025
«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել էՍերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...
16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...
16:21 03.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ըԵրևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...
16:00 03.08.2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել ԳազանԻսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...