18:13 22.01.2018
Աֆրինը Սիրիայի հյուսիսարևմտյան մասում գտնվող շրջան է, որն առայժմ Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության ներքո է։ Ուղիղ գծով այն Երևանից հեռու է 700 կիլոմետրով։
Սիրիայի տարածքն այժմ բաժանված է մի քանի վերահսկողության գոտիների։ Կարմիրով նշված հատվածները վերահսկում են նախագահ Բաշար Ասադին հավատարիմ ուժերը՝ ռուսական բանակի ու իրանցի զինվորականների աջակցությամբ։ Կանաչով նշված են տարբեր զինյալ խմբեր։ Կապույտ հատվածը թուրքական բանակի նախկինում գրաված տարածքն է։ Իսկ ահա դեղինով ներկված երկու կտորները տեղի քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներն են։ Դեռ:
Թուրքական բանակը այս օրերին ներխուժեց այդ հատվածներից մեկը՝ Աֆրինը։ Անկարան այս տարածքը փորձում է յուրացնել, որպեսզի ունենա կայուն ու կանխատեսելի սահման։ Սա պաշտոնական մեկնաբանությամբ։ Իսկ իրականում թուրքերն ուզում են տարածքը բնակեցնել արաբներով ու ազատվել տեղի քրդերից, որոնց հետ հին հաշիվներ ունեն։
«Մենք սպասեցինք, մենք համբերեցին ու մի գիշեր հանկարծակի հարված հասցրինք նրանց … Այժմ մեր հիմնական նպատակն է Աֆրինը հանձնել իրական տերերին: Ո՞րն է մեր նպատակը: Մենք ունե՞նք մեր հողում ապրող 3.5 մլն սիրիացի փախստական: Այո՛, ունենք: Մեր նպատակն է հնարավորինս շուտ այդ սիրիացի քույրերին ու եղբայրներին վերադարձնել հայրենիք … Մենք մեր երկրից կվերացնենք PKK-ն, PYD-ն, YPG-ն, բոլո՛ր քրդական տարրերը: Բոլոր նրանք, ովքեր ուզում են Սիրիայից ներխուժել, դրա համար շատ թանկ գին կվճարեն: Վստահ եղեք, որ այս գործողություններից հետո նրանք քաջություն չեն ունենա կանգնել մեր առջև: Դուք պետք է սա իմանաք, միայն աղմուկ-աղաղակով, ոռնալով, թե ձեր թիկունքին կանգնած է Միացյալ Նահանգները, դուք չե՛ք կարող դեմ կանգնել Թուրքիային և թուրք ժողովրդին», — գործողության մեկնարկի կապակցությամբ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Սակայն թուրքական բանակի երկրորդ ներխուժումը միանշանակ չընդունվեց գերտերությունների կողմից։ Ռուսաստանը, որ Ասադի դաշնակիցն է, հակասական մեկնաբանություններ է ասում, բայցևայնպես, հանել է իր զորքերն այս տարածքից։ Քրդերի դեմ արշավներին դեմ են Միացյալ Նահանգներում, քանի որ դաշնակից են համարում ու զինում են նրանց։ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռախոսով զրուցել է Թուրքիայի ու Ռուսաստանի պաշտոնակիցների հետ, սակայն պաշտոնական հայտարարություն չի արել։
Անկարայի այս գործողություններին բուռն արձագանքել է Ֆրանսիան։ Երկրի ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ Փարիզը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անհապաղ նիստ է հրավիրել Սիրիայի հարցով։
#Syrie : Ghouta, Idlib, Afrin – la France demande une réunion urgente du Conseil de Sécurité des Nations Unies. Entretien ce matin avec mon homologue Turc.
— Jean-Yves Le Drian (@JY_LeDrian) January 21, 2018
Le Conseil de Sécurité des Nations Unies tiendra demain des consultations sur la situation en #Syrie. La France soulignera notamment l’urgence d’assurer l’accès humanitaire.
— Jean-Yves Le Drian (@JY_LeDrian) January 21, 2018
Բուռն արձագանք է եղել նաև Իրանից։ Երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հեռախոսով զրուցել է Թուրքիայի պաշտոնակցի հետ և հավաստիացել, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունը չի խախտվի։ Գործողության վերաբերյալ հայտարարություն է արել նաև Իրանի ԱԳՆ խոսնակը․
«Իրանը հուսով է, որ այս գործողությունը անմիջապես կավարտվի Թուրքիայի և Սիրիայի սահմանամերձ տարածքներում ճգնաժամի խորացում թույլ չտալու համար։ Թեհրանը հատուկ շեշտում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահպանելու, ազգային ինքնիշխանությունը հարգելու և մարդկային ողբերգությունը կանխելու անհրաժեշտությունը»։
Եթե քաղաքական հայտարարությունները չհաշվենք, քրդական ուժերը թուրքական ցասման դեմ մնացել են մեն-մենակ ու հենվելով սեփական ուժերի վրա՝ համառ դիմադրում են ասպատակությանը։ Երեք օրում թուրքական բանակը գրավել է մոտ մեկ տասնյակ գյուղ։ Բայց փորձը ցույց է տալիս, որ թուրքերը չեն շտապում։ Նրանց նախորդ գործողությունը տևել է 7 ամիս ու ավարտվել մոտ 2000 քառակուսի կիլոմետր տարածքի գրավմամբ։ Այդ տարածքում թուրքական իշխանություններն արդեն վարչական գործունեություն են ծավալել, օրինակ՝ դպրոցի ավարտական վկայական են տալիս։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...