TIME
Ամսաթիվ
05 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+15.09 oC

Քրդեր

Սիրիայի քրդերը ԻՊ-ի խոշոր հենակետ են ոչնչացրել

15:45 18.06.2018

«Սիրիայի դեմոկրատական ուժերը» ահաբեկիչների հետ մարտերի արդյունքում կարողացել են ԻՊ-ի զինյալներից ազատագրել Էդ-Դաշիշա քաղաքը և մոտակա գյուղերը:

̰
Ֆրանսիայի առաջարկն անլուրջ է Թուրքիայի համար

13:23 30.03.2018

Հենց Սիրիայի քրդական խմբերը կազմաքանդելու պատճառաբանությամբ է Անկարան հիմնավորում այն, որ թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի հյուսիսային տարածքներ։

̰
Քրդերը քրդերի դեմ. Թուրքիան Աֆրին է ուղարկում իր հավատարիմ զինյալներին

20:04 26.02.2018

Քրդերին քրդերի դեմ օգտագործելով Թուրքիան մի քանի նպատակ է հետապնդում:

̰
Եթե քրդերը չլինեին, ԻՊ-ը գրաված կլիներ աշխարհը. «Քուրդիստան» կոմիտեի ղեկավար

18:51 02.02.2018

«Քուրդիստան» կոմիտեի ղեկավարի խոսքով, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը անկանխատեսելի մարդ է. Ասում է մի բան, 2 ժամ հետո՝ ուրիշ, հետևաբար պետք է պաշտպանել քրդերին, քանի որ նրանք զոհ են դարձել թուրքական հարձակումներին:

̰
ԱՄՆ-ն այլևս զենք չի մատակարարի քրդական PYD / YPG զինյալներին

20:01 27.01.2018

ԱՄՆ և Թուրքիայի ներկայացուցիչները պայմանավորվել են փոխանակվել տեղեկատվությամբ

̰
Թուրքիայի ԶՈՒ-ն հայտարարել է 260 քրդերի ոչնչացման մասին

08:45 24.01.2018

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ շաբաթ օրը սկսված «Ձիթենու պտուղ» օպերացիայի ընթացքում Սիրիայի Աֆրինի շրջանում «ոչնչացվել է ավելի քան 260 ահաբեկիչ»:

̰
Թուրքիան չի անցնի կարմիր գիծը. արաբագետ

12:53 23.01.2018

Սիրիայի հյուսիսային շրջաններ ներխուժումը Թուրքիան նախօրոք համաձայնեցրել է ոչ միայն տարածաշրջանի այլ երկրների, այլև գերտերությունների հետ՝ լռության տեսքով ստանալով համաձայնություն: Այլ հարց է ԱՄՆ-ն, որը զինում էր քրդերին, և երկար ժամանակ թուրքերը փորձում էին ԱՄՆ-ին հետ պահել այդ քայլից:

̰
Ռուսաստանն է կանաչ լույս վառել Սիրիա ներխուժման համար. արաբագետ

12:33 23.01.2018

Սիրիայի հյուսիսային շրջաններ ներխուժելով՝ Թուրքիան հակամարտությունների նոր օջախներ է ստեղծում և փորձում հրահրել հատկապես քուրդ-արաբական հակասություններ, որպեսզի տարածաշրջանն ավելի անկառավարելի դարձնի՝ միաժամանակ ապահովելով իր սահմանները քրդական վտանգից:

̰
Թուրքիան մտադիր չէ սահմանափակվել Աֆրինով

09:23 23.01.2018

Թուրքիան որևէ խոստում չի տվել Ռուսաստանին կամ որևէ այլ երկրին, որ իր զինուժի օպերացիան սահամափակվելու է միայն սիրիկան Աֆրինի շրջանի տարածքով

̰
Ինչու է Թուրքիան հարձակվել Աֆրինի վրա

18:13 22.01.2018

Անկարան այս տարածքը փորձում է յուրացնել, որպեսզի ունենա կայուն ու կանխատեսելի սահման։ Սա պաշտոնական մեկնաբանությամբ։

̰
Թուրքիան շարունակում է Աֆրինում ցամաքային գործողությունները

09:46 22.01.2018

Սիրիայի հյուսիսում քրդերի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելուց հետո Թուրքիայի զինուժը հայտարարել է ցամաքային գործողություններ սկսելու մասին:

̰
Քրդերը հայտնում են, որ ոչնչացրել են թուրքական 5 տանկ

18:27 21.01.2018

Համացանցում տեսագրություն է հայտնվել, թե ինչպես են քրդերը Աֆրին քաղաքում կառավարվող հրթիռ արձակում թուրքական «լեոպարդ» տանկի ուղղությամբ:

̰
Էրդողանը որոշել է «վերացնել ահաբեկչական գարշահոտությունը»

16:50 20.01.2018

Աֆրինում հակաահաբեկչական գործողությունները փաստացիորեն սկսվել են: «Հաջորդը Մյունբիչի հերթն է», – հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքիայի նախագահի խոսքով՝ Արևմուտքը պետք է գիտակցի, որ Թուրքիան այնպիսի գործընկեր է, որի հետ տարածաշրջանում հարկավոր է հաշվի նստել և համագործակցել:

̰
Թուրքիան կրակ է բացել սիրիացի քրդերի բնակավայրերի ուղղությամբ

18:20 19.01.2018

Սիրիայի հյուսիսում` Հալեպից 65 կմ հեռավորության վրա գտնվող Աֆրինի շրջանի 7 քրդական գյուղեր ենթարկվել են Թուրքիայի հրետանային ռմբակոծության:

̰
Էրդողանը նոր զորք կմտցնի Սիրիա՝ զգուշացնելով ԱՄՆ-ին

19:38 13.01.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն կառավարող ԱԶԿ կուսակցության առաջ ելույթում հայտարարել է, որ պատրաստվում է Սիրիայում նոր գործողություններ սկսել քրդական ուժերի:

̰
Իրաքն ու Քրդստանը վերականգնում են հարաբերությունները

13:45 13.01.2018

Իրաքի վարչապետ Հայդար Ալ-Աբադին երկրի զինվորական պաշտոնյաներին հրամայել է վերսկսել բանակցությունները Իրաքյան Քրդստանի փեշմերգեյի (քրդական զինված ուժեր) հետ, որպեսզի կողմերը պայմանավորվեն սահմանագծի վերաբերյալ։

̰
Թուրքիայի ուժայինները քրդերին հալածում են Հայաստանի հետ սահմանամերձ գոտում

12:33 30.11.2017

Թուրքիայի ժանդարմերիայի հատուկ նշանակության ուժերը մարտեր են սկսել PKK-ի զինյալների դեմ Հայաստանին սահմանակից Աղրը (Արարատի) նահանգում և Թոնդրակ լեռան շրջանում։ Այս անգամ քրդերի դեմ մարտերին ներգրավվել են նաև ինքնագնաց հրետանային միջոցներ և հարվածային ուղղաթիռներ։

Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ՝ գործողությունների արդյունքում ոչնչացվել են քուրդ զինյալների թաքստոցներ ու ապաստարաններ։

Թուրքիայի իշխանությունները PKK-ն համարում են ահաբեկչական կառույց և երկու տարի տևած հրադադարից հետո՝ 2015 թվականի ամռանից սկսել են նրանց դեմ մարտական գործողությունները երկրի արևելքում և հարավ-արևելքում։ Այս գործողությունների հետևանքով մի շարք քրդաբնակ քաղաքներ ու գյուղեր ավերվել են։ ՄԱԿ-ի տվյալներով՝ տեղահանվածների թիվը կարող է հասնել մինչև կես միլիոնի։

̰
Թուրքիան Սիրիայի քրդերին մեղադրել է էթնիկ զտումներ անելու մեջ

12:37 29.11.2017

Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը, որ ղեկավարում է երկրի նախագահ Էրդողանը, երեկ կայացած նիստում հայտարարություն է հրապարակել, ըստ որի՝ Սիրիայի քրդական կառույցները (PYD/YPG) էթնիկ զտումներ են իրականացնում երկրի հյուսիսային, Թուրքիային սահմանակից հատվածներում:

̰
Էրդողանը չի բացառում քրդերի հարցում երկխոսությունը Բաշար Ասադի հետ

11:27 25.11.2017

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառում, որ Սիրիայի քրդերի զինված ջոկատների հարցում կարող է բանակցային երկխոսություն լինել նաև Սիրիայի ղեկավար Բաշար Ասադի հետ: Խոսքը մասնավորապես վերաբերում է Սիրիայի հյուսիսում հսկայական տարածք վերահսկող YPG քրդական ջոկատներին, որոնց Անկարան համարում է ահաբեկչական խմբեր, և որոնց հետ վառ արտահայտված տարաձայնություններ ունի նաև Ասադի կառավարությունը:

«Ինչ էլ վաղը լինի, ամեն ինչ կախված է հանգամանքներից … քաղաքականության դռները բաց են մինչև վերջին պահը», — հայտարարել է Էրդողանը Սոչիում Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ հանդիպումից հետո լրագրողների համար ճեպազրույցում:

Թուրքական ղեկավարությունը սրանով փորձում է Սիրիայի քրդական կառույցներին դուրս մղել սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով սպասվելիք բանակցություններից: Ինքը՝ Էրդողանը, գագաթաժողովից հետո հայտարարել է, թե երեք պետությունները (ՌԴ, Թուրքիա, Իրան) իրենք են որոշելու, թե որ կողմերն են ներգրավված լինելու այդ բանակցություններին: Թուրքիայի նախագահի խոսքով՝ քրդական YPG կառույցի ներկայացուցիչներին չհրավիրելուն կողմ են նաև Ռուսաստանն ու Սիրիայի նախագահ Ասադը:

Նշենք, որ Սիրիայի քրդերը ներկայում զբաղեցնում ու իրենց վերահսկողության տակ են պահում Սիրիայի հյուսիսային, Թուրքիայի հետ սահմանի լայնքով ընկած տարածքների մեծ մասը: Թուրքիան, ունենալով քրդական ներքին խնդիր, փորձում է բացառել սահմանի երկու կողմում գտնվող քրդական համայնքների միավորումը: Դրա համար ինչպես իր սեփական տարածքում, այնպես էլ Սիրիայի տարածքում գործող քրդական կառույցները թուրքական իշխանությունները կոչում են ահաբեկչական ու պայքարում են դրանց դեմ:

̰
BACK_TO_TOP