09:46 21.01.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Տաշիրի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Գավառի, Դիլիջանի, Թալինի, Մարալիկի, Աշոցքի, Արարատի, Ջերմուկի, Կապանի տարածաշրջաններում, Մարտունի-Վարդենիս, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
?Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
?Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
?Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
?Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
11:20 26.06.2025
Լուլա դա Սիլվան խորհուրդ է տվել Թրամփին ավելի քիչ ժամանակ անցկացնել ինտերնետումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է կենտրոնանա իր լիազորությունների իրականացման վրա որպես պետության ղեկավար, այլ ոչ թե ժամանակ անցկացնի ինտերնետում և սոցիալական ցանցերում, կարծում է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան։ «Այս անհանգիստ աշխարհում, որտեղ կա Միացյալ Նահանգների նման մեծ երկրի նախագահ, նա պետք է մտածի իր ասածների մասին, ավելի քիչ ժամանակ անցկացնի ինտերնետում […] ...
11:15 26.06.2025
Մինսկում մեկնարկել են Եվրասիական տնտեսական ֆորումը և ԵԱՏՄ գագաթնաժողովըՄինսկում բացվում է IV Եվրասիական տնտեսական ֆորումը, որը համընկնում է ԵԱՏՄ պետությունների ղեկավարների մասնակցությամբ կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի հետ։ Միջոցառումը կանցկացվի Եվրասիական տնտեսական միությունում Բելառուսի 2025 թվականի նախագահության շրջանակներում։ Ֆորումի գլխավոր թեման է «Եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարությունը. արդյունքներ և հեռանկարներ»։ Ֆորումին արդեն գրանցվել է 2,7 հազար մասնակից 33 երկրներից։ Այս անգամ միջոցառումը կանցկացվի […] ...
11:08 26.06.2025
Նեյմարը երկարաձգել է պայմանագիրը «Սանտոսի» հետ«Սանտոսը» պաշտոնապես հայտարարել է Նեյմարի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: 33-ամյա հարձակվողի նոր պայմանագիրն ուժի մեջ է լինելու 1 տարի: Բրազիլացու ամսական աշխատավարձը կազմելու է 700 հազար եվրո: Նա «Սանտոս» վերադարձավ 2025-ին հունվարին ու մասնակցեց 12 խաղի, դարձավ 3 գոլի հեղինակ: «Ես սրտիս ձայնը լսելով կայացրի այս որոշումը: «Սանտոսը» միայն իմ թիմը չէ, այն իմ տունն […] ...
11:02 26.06.2025
Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի հերթական նիստըԿառավարության 2025 թվականի հունիսի 26-ի հերթական նիստը: ...
10:50 26.06.2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Կարևորելով միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության աջակցությունը Կոմիտեի կայացման և կարողությունների զարգացման գործընթացում՝ Արթուր Նահապետյանը նշել է, որ կոռուպցիան այսօր ոչ միայն առանձին երկրների խնդիր է, այլև անդրազգային երևույթ, որի դեմ պայքարի գործում շատ կարևոր է միջազգային համագործակցությունը, […] ...
10:45 26.06.2025
«Ալ Նասրը» հեռացրել է Ստեֆանո ՊիոլիինՍաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը» հայտարարել է գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին հեռացնելու մասին: Ակումբն X սոցիալական ցանցում տեղեկացրել է, որ Պիոլիի հետ հեռացել են նաև նրա մարզչական շտաբի անդամները: «Ալ Նասրը» շնորհակալություն է հայտնել իտալացի մասնագետին կատարած աշխատանքի համար: Պիոլին 2024 թվականի աշնանն էր գլխավորել «Ալ Նասրը» և տիտղոս չէր նվաճել: ...