ՀՖՖ-ն կոչ է անում իր բոլոր անդամներին չմասնակցել արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնման փորձին, այլապես կկիրառվեն պատժամիջոցներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+17.09 oC

ՀՖՖ-ն կոչ է անում իր բոլոր անդամներին չմասնակցել արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնման փորձին, այլապես կկիրառվեն պատժամիջոցներ

16:55 22.01.2021

2020 թ. դեկտեմբերի 30-ին՝ աշխատանքային օրվա ավարտից քիչ առաջ, ՀՖՖ 9 անդամներ՝ «Արարատ» ՖԱ ՀՁ ՓԲԸ, «Արարատ-Արմենիա» ՖԱ ԲԲԸ, ԴՖԱ ՓԲԸ, «Դովեղ» ՖԱ ՀԿ, «Էրեբունի» ՍԱ ՀԿ, «Էրեբունի-Դիլիջան» ՄԱ ՀԿ, «Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն» ՀԿ, «Սևան» ՖԱ ՍՊԸ, «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ, ՀՖՖ կանոնադրության 33-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն, դիմել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեին՝ պահանջելով 2021 թ. հունվարի 20-ին կազմակերպել արտահերթ ժողով՝ հետևյալ օրակարգով.

1. Հայտարարություն առ այն, որ արտահերթ ժողովը հրավիրվել և գումարվել է ՀՖՖ կանոնադրությանը համապատասխան, արտահերթ ժողովի պատվիրակների լիազորությունների ճանաչում։

2. Ժողովի արձանագրության հաստատման համար պատվիրակների ընտրություն։

3. Հաշվիչ հանձնաժողովի ընտրություն։

4. ՖԱ «Անի» ՀԿ, ՖԱ «Արագած» ՀԿ, «Լոկոմոտիվ» ՖԱ ՀԿ, ՖԱ «Տորպեդո» ՍՊԸ, ԴՖԱ ՓԲԸ և ՖԱ «Վեստ Արմենիա» ՀԿ անդամության կասեցում

5. «Շիրակ» ՖԱ ՀԿ անդամագրում

ՀՖՖ կանոնադրության նույն՝ 33-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն՝ նման պարագայում ՀՖՖ արտահերթ ժողովը պետք է անցկացվի դիմումը ստանալուց 2 ամսվա ընթացքում, և արտահերթ ժողովի անցկացման վայրի և ժամկետի որոշումը պետք է կայացնի ՀՖՖ գործադիր կոմիտեն: Այն պարագայում, երբ ՀՖՖ գործադիր կոմիտեն չի հրավիրում արտահերթ ժողով, դիմումը ստորագրած անդամներին ներկայացնող պատվիրակներն իրենց նախաձեռնությամբ հրավիրում են արտահերթ ժողով:

Այսօր ՀՖՖ-ին հայտնի է դարձել, որ վերոնշյալ 9 անդամները, չսպասելով ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստին և դրա ընթացքում կայացվելիք հնարավոր որոշմանը, նախաձեռնել են ՀՖՖ արտահերթ ժողովի կազմակերպում 2021 թ. փետրվարի 1-ին և ուղարկել են համապատասխան ծանուցումներ ՀՖՖ մնացած անդամներին:

Հայտնում ենք, որ արտահերթ ժողովի հրավիրման նախաձեռնությամբ հանդես եկած 9 անդամները սույն գործընթացի իրականացման շրջանակներում պարտավոր են հետևել ՀՖՖ կանոնադրությամբ սահմանված պահանջներին և պահպանել սահմանված երկամսյա ժամկետ:  Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կոպտորեն խախտվել է Կանոնադրությամբ սահմանված ընթացակարգը, նշված արտահերթ ժողովը չի կարող հրավիրվել, իսկ հրավիրվելու պարագայում կկրի ապօրինի բնույթ, և ժողովի ընթացքում ընդունված բոլոր որոշումները չեն ունենա իրավական ուժ:

Այդ կապակցությամբ կոչ ենք անում ՀՖՖ բոլոր անդամներին չմասնակցել արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնման փորձին և հետևել ՀՖՖ կանոնադրությամբ սահմանված պահանջներին և ընթացակարգերին: Հակառակ պարագայում ՀՖՖ-ն ստիպված կլինի այդ ժողովին մասնակից բոլոր անդամների նկատմամբ կիրառել կարգապահական պատժամիջոցներ՝ ընդհուպ անդամության կասեցում և անդամությունից հեռացում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.06.2025

SHANTNEWS

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիսի 5-ին ծառայություններ կմատուցեն Տավուշի և Գեղարքունիքի մարզերում

21:55 04.06.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիսի 5-ին ծառայություններ կմատուցեն Տավուշի և Գեղարքունիքի մարզերում

ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 5-ին ծառայություններ կմատուցվեն Տավուշի և Գեղարքունիքի մարզերի հետևյալ բնակավայրերում․ ժամը 11:30-13:30-ը, Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրում՝ գյուղապետարանի հարևանությամբ, ժամը 14:00-16:00-ը, Տավուշի մարզի Սևքար բնակավայրում՝ գյուղապետարանի հարևանությամբ, ժամը 11։30-15։30-ը, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Հունիսի առաջին շաբաթվա գրաֆիկի համաձայն՝ շրջիկ ձևաչափով կարող եք սպասարկվել ձեր համայնքներում՝ տեղում ստանալով հանրային ծառայություններ։ Յուրաքանչյուր […] ...

Երևանի քաղաքապետի տեղակալը մասնակցել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին

21:53 04.06.2025

Երևանի քաղաքապետի տեղակալը մասնակցել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովն այս տարի անցկացվեց Գորիսում: Համաժողովին մասնակցում էր Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ելույթի իր խոսքում ողջունելով ներկաներին՝ վերջինս առանձնակի կարևորել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության խորացումը գործընկեր քաղաքների և շրջանների հետ տարբեր ուղղություններում ու ոլորտներում: Մասնավորապես՝ Երևանը գործակցում է Փարիզի, Լիոնի, Մարսելի, Նիսի (Նիցա) և Իլ […] ...

Հայտնի է՝ ինչ թեմաներ են քննարկել Պուտինն ու Թրամփը

21:46 04.06.2025

Հայտնի է՝ ինչ թեմաներ են քննարկել Պուտինն ու Թրամփը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես հենց նոր ավարտեցի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցը տևել է մոտավորապես 1 ժամ 15 րոպե: Քննարկեցինք Ուկրաինայի կողմից օդանավակայանում ռուսական ինքնաթիռների վրա հարձակումը, ինչպես նաև երկուստեք իրականացված այլ հարձակումները», – գրել է Թրամփը իր Truth Social էջում։ Սպիտակ տան ղեկավարը […] ...

Նախարար Մկրտչյանը և պատգամավորներ Տիգրանյանն ու Բաթոյանը եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցերին

21:41 04.06.2025

Նախարար Մկրտչյանը և պատգամավորներ Տիգրանյանն ու Բաթոյանը եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցերին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը և Զարուհի Բաթոյանը, հունիսի 25-ին՝ ժամը 18։00-ից, եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների՝ աշխատանքային իրավունքի, զբաղվածության և սոցիալական ոլորտի վերաբերյալ տեսահարցերին: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ «Խնդրում ենք հարցերը տեսագրված հաղորդագրությունների տեսքով նախապես ուղարկել WhatsApp հավելվածի +374 44 900-800 հեռախոսահամարին՝ […] ...

Արարատի մարզի Այգավան գյուղում բախվել են «Toyota»-ն և 2 «ՎԱԶ 2106»-երը

21:34 04.06.2025

Արարատի մարզի Այգավան գյուղում բախվել են «Toyota»-ն և 2 «ՎԱԶ 2106»-երը

Հունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Այգավան գյուղում բախվել են Երևանի բնակիչ 40-ամյա Գևորգ Չ.-ի վարած «Toyota» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 37-ամյա Նորայր Գ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 60-ամյա Գեղամ Ա.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...

BACK_TO_TOP