Հիմա ունենք երկու վարկանիշ և պետք է պայքարենք մյուս 4 ուղեգրերի համար. հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչը հարցազրույց է տվել armsport.am-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+13.09 oC

Հիմա ունենք երկու վարկանիշ և պետք է պայքարենք մյուս 4 ուղեգրերի համար. հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչը հարցազրույց է տվել armsport.am-ին

18:50 23.01.2021

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը շարունակում է հավաքը Ծաղկաձորում: Մեծահասակների թիմի հետ հավաքին մասնակցում են նաև երիտասարդական հավաքականի անդամները:

Հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը ArmSport -ի հետ զրույցում խոսել է կորոնավիրուսի   հետևանքների, ընթացիկ հավաքի և այս տարվա սպասելիքների մասին:

«Նախորդ տարին մենք նույնպես սկսեցինք հավաքներով և մասնակցեցինք Եվրոպայի առաջնությանը, որտեղ երկու ոսկե և երկու բրոնզե մեդալ նվաճեցինք: Այնուհետև ստիպված էինք ընդհատել մարզումները կորոնավիրուսի պատճառով, որն իհարկե ցանկալի չէր, բայց դրանից հետո հավաքներ անցկացրեցինք և կամաց-կամաց հունի մեջ ընկանք: Տարեվերջին մասնակցեցինք նաև Աշխարհի Գավաթի անհատական խաղարկությանն ու անցկացրեցինք Հայաստանի առաջնություն:  Հիմա տարվա առաջին հավաքն ենք անցկացնում Ծաղկաձորում, որին մասնակցում է նաև երիտասարդական հավաքականը: Այս հավաքից հետո էլի հավաքներ կանցկացնենք , որից հետո պլանավորում ենք մասնակցել փետրվարի վերջին Ուկրաինայում կայանալիք՝ Կիևի միջազգային մրցաշարին: Այնուհետև արդեն կսկսենք նախապատրաստվել վարկանիշային մրցումներին, որոնք տեղի կունենան մարտին և մայիսին: Հիմա ունենք երկու վարկանիշ և պետք է պայքարենք մյուս 4 ուղեգրերի համար: Մենք երբեք չենք դադարեցրել մեր մարզումները: Թեկուզ բացօթյա, բայց մարզվել ենք, միշտ էլ մարզավիճակը պահել ենք: Իհարկե գորգի վրա չմարզվելը իր ազդեցությունն ունեցել է, բայց ամեն դեպքում կամաց-կամաց գալիս ենք մեր լավ մարզավիճակին: Արթուր Ալեքսանյանը, ինչպես ամբողջ թիմը լավ տրամադրությամբ շարունակում են մարզումները ու պատրաստվում են առաջիկա մրցումներին: Խանգարող բան չկա, պարզապես հարկավոր է ճիշտ մոտենալ»,-ասել է հավաքականի մարզիչը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.06.2025

SHANTNEWS

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիսի 5-ին ծառայություններ կմատուցեն Տավուշի և Գեղարքունիքի մարզերում

21:55 04.06.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիսի 5-ին ծառայություններ կմատուցեն Տավուշի և Գեղարքունիքի մարզերում

ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 5-ին ծառայություններ կմատուցվեն Տավուշի և Գեղարքունիքի մարզերի հետևյալ բնակավայրերում․ ժամը 11:30-13:30-ը, Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրում՝ գյուղապետարանի հարևանությամբ, ժամը 14:00-16:00-ը, Տավուշի մարզի Սևքար բնակավայրում՝ գյուղապետարանի հարևանությամբ, ժամը 11։30-15։30-ը, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Հունիսի առաջին շաբաթվա գրաֆիկի համաձայն՝ շրջիկ ձևաչափով կարող եք սպասարկվել ձեր համայնքներում՝ տեղում ստանալով հանրային ծառայություններ։ Յուրաքանչյուր […] ...

Երևանի քաղաքապետի տեղակալը մասնակցել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին

21:53 04.06.2025

Երևանի քաղաքապետի տեղակալը մասնակցել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովն այս տարի անցկացվեց Գորիսում: Համաժողովին մասնակցում էր Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ելույթի իր խոսքում ողջունելով ներկաներին՝ վերջինս առանձնակի կարևորել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության խորացումը գործընկեր քաղաքների և շրջանների հետ տարբեր ուղղություններում ու ոլորտներում: Մասնավորապես՝ Երևանը գործակցում է Փարիզի, Լիոնի, Մարսելի, Նիսի (Նիցա) և Իլ […] ...

Հայտնի է՝ ինչ թեմաներ են քննարկել Պուտինն ու Թրամփը

21:46 04.06.2025

Հայտնի է՝ ինչ թեմաներ են քննարկել Պուտինն ու Թրամփը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես հենց նոր ավարտեցի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցը տևել է մոտավորապես 1 ժամ 15 րոպե: Քննարկեցինք Ուկրաինայի կողմից օդանավակայանում ռուսական ինքնաթիռների վրա հարձակումը, ինչպես նաև երկուստեք իրականացված այլ հարձակումները», – գրել է Թրամփը իր Truth Social էջում։ Սպիտակ տան ղեկավարը […] ...

Նախարար Մկրտչյանը և պատգամավորներ Տիգրանյանն ու Բաթոյանը եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցերին

21:41 04.06.2025

Նախարար Մկրտչյանը և պատգամավորներ Տիգրանյանն ու Բաթոյանը եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցերին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը և Զարուհի Բաթոյանը, հունիսի 25-ին՝ ժամը 18։00-ից, եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների՝ աշխատանքային իրավունքի, զբաղվածության և սոցիալական ոլորտի վերաբերյալ տեսահարցերին: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ «Խնդրում ենք հարցերը տեսագրված հաղորդագրությունների տեսքով նախապես ուղարկել WhatsApp հավելվածի +374 44 900-800 հեռախոսահամարին՝ […] ...

Արարատի մարզի Այգավան գյուղում բախվել են «Toyota»-ն և 2 «ՎԱԶ 2106»-երը

21:34 04.06.2025

Արարատի մարզի Այգավան գյուղում բախվել են «Toyota»-ն և 2 «ՎԱԶ 2106»-երը

Հունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Այգավան գյուղում բախվել են Երևանի բնակիչ 40-ամյա Գևորգ Չ.-ի վարած «Toyota» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 37-ամյա Նորայր Գ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 60-ամյա Գեղամ Ա.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...

BACK_TO_TOP