ԱԺ-ն կարող է ինքնալուծարման հնարավորություն ստանալ. ՀԺ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+36.09 oC

ԱԺ-ն կարող է ինքնալուծարման հնարավորություն ստանալ. ՀԺ

00:17 26.01.2021

ՀԺ-ի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում շրջանառվում է Սահմանադրության փոփոխությունների մի նախագիծ, որի ընդունվելու պարագայում Ազգային ժողովը կարող է ինքնալուծարվել:

Փոփոխության բնույթը Սահմանադրության 92-րդ հոդվածում այնպիսի լրացում կատարելն է, որի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է նաև Ազգային ժողովի առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ Ազգային ժողովի արձակվելու դեպքում:

Առաջարկվում է նաև ամրագրել, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան հիսունհինգ օր հետո  (գործող կարգավորման մեջ ընտրությունն անցկացվում է ոչ շուտ, քան երեսուն, եւ ոչ ուշ քան քառասունհինգ օր հետո):

Գործող Սահմանադրությամբ խորհրդարանական արտահերթ ընտրություն նշանակվում է միայն այն դեպքում, երբ վարչապետի հրաժարականից հետո 2 անգամ 7-օրյա ժամկետում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ չի ընտրում նոր վարչապետ:

Ընդդիմադիր խմբակցությունները չեն համաձայնում Փաշինյանի հրաժարականի պարագայում նոր թեկնածու չառաջադրել, ինչը տեսականորեն նշանակում է, որ Փաշինյանի հրաժարականից հետո ԱԺ-ն այլ վարչապետ կարող է ընտրել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դրամաշնորհային ծրագրեր արվեստի ոլորտում

17:15 20.08.2025

Դրամաշնորհային ծրագրեր արվեստի ոլորտում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է արվեստի ոլորտում 2026 թվականին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթները: Դրանք կիրականացվեն հետևյալ չորս անվանակարգերում. «Արվեստի ոլորտի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր» Անվանակարգում իրականացվող դրամաշնորհային մրցույթի նպատակն է խթանել Հայաստանում իրականացվող ժամանակակից արվեստի ստեղծագործական նախաձեռնությունների իրականացմանը, նպաստել արվեստի մատչելիությանը տարբեր սոցիալական խմբերի համար՝ խթանելով ժամանակակից արվեստի տարածումը և հանրահռչակումը: Մրցույթի հայտերն անհրաժեշտ […] ...

ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Լի Սինվեյնը հյուրընկալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում

17:07 20.08.2025

ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Լի Սինվեյնը հյուրընկալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյնի գլխավորած պատվիրակությանը: Կոմիտեի նախագահը դեսպանին ներկայացրել է իր ղեկավարած հակակոռուպցիոն մարմնի գործառույթներն ու առաջնահերթությունները՝ նշելով, որ կառույցի կողմից արվում է հնարավոր ամեն ինչ հակակոռուպցիոն արդյունավետ պայքար տանելու ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կոռուպցիայի դեմ պայքարում արդի տեխնոլոգիաների և […] ...

Որոշվել է 4 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը

17:00 20.08.2025

Որոշվել է 4 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը

Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները՝ ապահովելով թափանցիկ գործելաոճ։ Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը ՆԳ նախարարության որդեգրած սկզբունքներից է: Կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին: Այն վարել է ՆԳ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Դավիթ Աղաբալյանը: Մասնակցել են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության […] ...

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձերբակալել են ավտոմեքենայից գողություն արած երիտասարդին

16:52 20.08.2025

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձերբակալել են ավտոմեքենայից գողություն արած երիտասարդին

Օգոստոսի 12-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Երևանի Պուշկինի փողոցի հասցեներից մեկում կայանված իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի պահեստային անվադողի պաշտպանիչ հատվածը։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մեքենայից գողությունը կատարել է Նորագավիթի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ։ Վերջինս Նորագավիթի փողոցներից մեկում […] ...

Սալահը՝ Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

16:46 20.08.2025

Սալահը՝ Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի վարկածով ճանաչվել է Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Եգիպտացին առաջին ֆուտբոլիստն է, ով այս մրցանակը նվաճել է 3 անգամ (2017/18, 2021/22): «Ես եկել եմ այստեղ Եգիպտոսից ու պատմություն եմ գրել ամենաբարձր մակարդակում։ Դա ապշեցուցիչ է: Ես շատ հպարտ եմ իմ հաջողություններով»,- ասել է 33-ամյա հարձակվողը։ Նախորդ […] ...

Օգոստոսի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

16:38 20.08.2025

Օգոստոսի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Օգոստոսի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Մասնավորապես՝ Պարոնյան փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկում Պարոնյան փողոցի կողմից երթևեկությունը կկազմակերպվի 4 գոտիներով: Կառանձնացվի 4-րդ երթևեկելի գոտին՝ դեպի Մաշտոցի պողոտա ձախ շրջադարձ կատարող մեքենաների համար: Ձախ շրջադարձը կկարգավորվի առանձին լուսացույցով: Նշված խաչմերուկում կկատարավի նաև լուսացույցի աշխատանքային ռեժիմի փոփոխություն: Միաժամանակ կարգելվի կանգառը Պարոնյան […] ...

BACK_TO_TOP