10:20 20.08.2025
Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շեյբանին օգոստոսի 19-ին Փարիզում բանակցություններ է վարել իսրայելական պատվիրակության հետ, որոնք նվիրված էին Աս-Սուվեյդա հարավային նահանգում իրավիճակի լիցքաթափմանը, հաղորդում է SANA գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին: Նրանց տվյալներով՝ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ միջնորդական ջանքերի արդյունքում:
«Կողմերը քննարկել են Սիրիայի հարավում անվտանգության և կայունության ամրապնդմանն ուղղված համաձայնագրերը, ինչպես նաև Գոլանի բարձունքներում իսրայելական և սիրիական ուժերի դուրսբերման վերաբերյալ 1974 թվականի համաձայնագրի վերականգնման պայմանները», – հաղորդում է գործակալությունը։
Օգոստոսի 12-ին Սիրիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը Ամմանում հանդիպել է իր հորդանանցի գործընկեր Այման ալ-Սաֆադիի և ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքի հետ։ Բանակցությունները նվիրված էին երեք կողմերի միջև համակարգմանը «Սիրիայում կայունության, ինքնիշխանության և տարածաշրջանային անվտանգության պահպանման շահերից ելնելով»։
12:20 20.08.2025
18-ամյա տաղանդը կարող է հրավիրվել Պորտուգալիայի հավաքական և խաղալ Հայաստանի ընտրանու դեմՊորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչը լրջորեն դիտարկում է «Պորտուի» եզրային հարձակվող Ռոդրիգո Մորային ազգային ընտրանի հրավիրելու տարբերակը։ Այս մասին գրում է Bola Na Rede-ն: «Պորտուի» սանը ակումբի գլխավոր թիմում հիանալի նորամուտի մրցաշրջան է անցկացրել, այնուհետև լավ խաղ է ցուցադրել աշխարհի ակումբային առաջնությունում: Գլխաոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը պատրաստվում է ներկա լինել Պորտուգալիայի առաջնության 2-րդ տուրի «Պորտու» – […] ...
12:11 20.08.2025
Իրազեկում․ զենքով պարգևատրված անձանց համար սահմանված են պարտադիր պահանջներ«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ զենքով պարգևատրված անձինք պարտավոր են 2023 թ. հունիսի 1-ից երկու տարվա ընթացքում ՆԳՆ ոստիկանություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․ Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով նախատեսված՝ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր, զենքի հետ կապված և անվտանգության կանոնների […] ...
11:55 20.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 19-20-ըԲացահայտվել է 105 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 27 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 9 դեպք՝ խարդախության, 7 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, 4 դեպք՝ ծառերը, թփերը ապօրինի հատելու, 3 դեպք՝ […] ...
11:48 20.08.2025
Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ իրականացվելու են պայթեցման աշխատանքներԽոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ին՝ ժամը 16.00-ից 18.00-ի սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ «Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ Նշված ժամանակահատվածում ճանապարհը փակ կլինի երթևեկության համար»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...
11:41 20.08.2025
Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել նաև շրջիկ սպասարկման գրասենյակներՔաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով ՆԳՆ սպասարկման գրասենյակներն արդեն տևական ժամանակ իրականացնում են շրջիկ սպասարկում՝ ընդլայնված ցանկով, հարմարավետ և հատուկ կահավորված ավտոմեքենաներով։ ՆԳ նախարարությունը շարունակաբար լավարկում է հանրային ծառայությունների մատուցման գործընթացն ու որակը՝ այն դարձնելով առավել մատչելի և քաղաքացիակենտրոն։ Եթե նախկինում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում կարող էին ներկայացնել միայն […] ...