Նոր հեռանկարներ Հայաստան-Ֆրանսիա համագործակցությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+15.09 oC

Նոր հեռանկարներ Հայաստան-Ֆրանսիա համագործակցությունում

20:15 27.01.2021

Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրում այսօր հանդիսավորությամբ բացվել է նոր դասասենյակ, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Դասասենյակի բացման խորհրդանշական ժապավենը կտրել են նախարարն ու պետքարտուղարը, որից հետո հյուրերը շրջայց են կատարել դպրոցում, ծանոթացել ուսումնական հաստատությունում իրականացվող շինարարության ընթացքին, ինչպես նաև զրուցել ուսուցիչների, ծնողների և աշակերտների հետ:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ դասասենյակի բացումն իրապես խորհրդանշական է՝ որպես հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման վկայություն:

«Հանդիսանալով կրթամշակութային ուսումնական կենտրոն՝ այն լավագույնս կնպաստի Հայաստանում ֆրանսերենի զարգացմանը և հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը: Հաշվի առնելով ֆրանսերենի ուսուցման առանձնահատկությունը՝ լիահույս եմ, որ միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում կրթահամալիրը կիրականացնի նաև ծրագրային նոր նախաձեռնություններ՝ ուղղված Հայաստանի հանրակրթական դպրոցներում ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների կարողությունների զարգացմանը: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական և արդյունավետ, ինչպես նաև նոր նախաձեռնությունների հիմք կհանդիսանա՝ ի նպաստ մեր երկու պետությունների զարգացմանը»,- շեշտել է Վահրամ Դումանյանը:

«Խիստ տպավորված եմ և հուզված, քանի որ վկա եմ եղել, թե ինչպես է զարգանում այս դպրոցը: Ներկայում դպրոցում սովորում է 200-250 աշակերտ. առաջիկայում այն կարող է հասնել մինչև 400-450-ի: Սա խորհրդանշական ծրագիր է Հայաստանի և Ֆրանսիայի միջև, քանի որ ՀՀ կառավարության շնորհիվ է նաև, որ ունենք այս շինությունը»,- իր հերթին նշել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը:

Հյուրերի այն հարցին, թե ինչու են սովորողներն ընտրել հենց այդ կրթահամալիրը, աշակերտները պատասխանել են, որ իրենց հոգեհարազատ են դասավանդման մոտեցումները, ուսումնական միջավայրը: Աշակերտներից մեկի խոսքով՝ կրթահամալիրը համատեղում է հայկական և ֆրանսիական կրթական համակարգերը՝ չնայած ուսումնական ծրագրերի տարբերություններին և ընդհանրություններին: Ըստ աշակերտների՝ դպրոցում գործում են, օրինակ, հիգիենայի, անվտանգության խորհուրդներ, որոնց միջոցով իրենց կարծիքը լսելի է դառնում որոշումների կայացման գործում, ինչը նրանց ոգևորում է: Նշվել է նաև, որ Արցախյան պատերազմի ընթացքում դպրոցն անվճար հիմունքներով հյուրընկալել է արցախցի 13 աշակերտի, որոնց մի մասն արդեն վերադարձել է մշտական բնակության վայր:

Հանդիպումից հետո հյուրերը գրառում են կատարել դպրոցի հուշագրքում: «Տպավորված եմ դպրոցի հարուստ ավանդույթներով, ինչը շատ կարևոր է ցանկացած կրթական հաստատության համար»,- իր տպավորություններով կիսվել է նախարար Վահրամ Դումանյանը:

Նշենք, որ «Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոց» հիմնադրամը գործում է 2007 թվականից և միակ հաստատությունն է, որն ունի Ֆրանսիայի Ազգային կրթության նախարարության լիցենզավորում և ճանաչված է Ֆրանսիայի ու Հայաստանի միջև կնքված միջպետական համաձայնագրով: Դպրոցում ուսուցումն իրականացվում է Ֆրանսիայի Հանրապետության կրթական ծրագրերին և իր կանոնադրությանը համապատասխան: Կրթական ծրագրերի իրականացումը (նախակրթարանի և տարրական դպրոցի մակարդակներում) վերահսկվում է հատուկ տեսուչի կողմից՝ Ֆրանսիայի կրթության նախարարության տված լիցենզիայի հիման վրա, իսկ միջին և ավագ դպրոցում՝ Ֆրանսիայի կրթության նախարարության պատասխանատվության ներքո գործող hեռակա դասավանդման ազգային կենտրոնի միջոցով:

2019 թվականին «Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոց» հիմնադրամը վերանվանվել է «Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիր» հիմնադրամի: 2020 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ նախկին N 16 դպրոցի շենքը հատկացվել է կրթահամալիրին՝ անհատույց օգտագործման: Դրանով ՀՀ կառավարությունն իր ներդրումն է ունեցել Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններում՝ իրականացնելով նաև Ֆրանկոֆոնիայի հանդեպ հանձնառությունը: 2020 թվականին կրթահամալիրին տրվել է լիցենզիա՝ գրական հայերենով միջնակարգ հանրակրթական ծրագրով գործունեություն իրականացնելու համար: Դպրոցում գործում է 2 բաժին՝ ֆրանսիական և հայկական։ Ֆրանսիական բաժինն ապահովում է ամբողջական և համապարփակ կրթական ծրագիր՝ 2-18 տարեկան երեխաների և աշակերտների համար։ Ֆրանսիական բաժնի աշակերտները ստանում են միջազգայնորեն ընդունված Բակալորեա դիպլոմը։ Հայկական բաժինն ապահովում է ավագ դպրոցի ծրագիր։

Նշենք նաև, որ դպրոցի նոր շենքը շահագործման կհանձնվի 2021 թվականի ընթացքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայում երեխաների 92%-ը չունի հիմնական սնունդ

09:50 01.05.2025

ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայում երեխաների 92%-ը չունի հիմնական սնունդ

Գազայի հատվածում 6 ամսականից մինչև 2 տարեկան նորածինների ավելի քան 90%-ին հասանելի չէ հիմնական սնունդը: Այս մասին, ինչպես հաղորդում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը, հայտարարել է պաղեստինյան տարածքներում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։ Ըստ այդմ՝ Իսրայելի շարունակվող շրջափակման և անցակետերի փակման հետևանքով Գազայի հատվածում թերսնվածության պատճառով բուժվող երեխաների թիվը 2025 թվականի մարտի համեմատ աճել է […] ...

ԱՄՆ-ը և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել Վերակառուցման ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասին

09:40 01.05.2025

ԱՄՆ-ը և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել Վերակառուցման ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասին

ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի կնքումը նպատակ ունի ցույց տալ Վաշինգտոնի հավատարմությունը ուկրաինական ճգնաժամի կարգավորման խաղաղ գործընթացին։ Այս մասին ասված է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հայտարարության մեջ։ «Այս համաձայնագիրը հստակ ուղերձ է ուղարկում Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է խաղաղ գործընթացին, որը կենտրոնացած է ազատ, ինքնիշխան և երկարաժամկետ բարգավաճ Ուկրաինայի վրա։ […] ...

Թրամփը հայտնել է, որ ավելի քան 100 երկրներ բանակցում են ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքների շուրջ

09:35 01.05.2025

Թրամփը հայտնել է, որ ավելի քան 100 երկրներ բանակցում են ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքների շուրջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ավելի քան 100 երկրներ, այդ թվում՝ Հնդկաստանը, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը, քննարկում են Միացյալ Նահանգների հետ առևտրային գործարքները։ Այս թվերը նա հայտնել է չորեքշաբթի NewsNation հեռուստաալիքի եթերում։ «Մենք արդեն ունենք հարյուրից ավելի երկրներ, որոնք մեզ զանգահարում են առավոտյան, կեսօրին և գիշերը՝ հույս ունենալով գործարք կնքել»,-ասել է ամերիկացի առաջնորդը։ […] ...

Աշխատանքն այն հիմնաքարն է, որի վրա կառուցվում է ինչպես մեր անձնական, ընտանեկան բարեկեցությունը, այնպես էլ պետության առաջընթացն ու բարգավաճումը․ ՀՀ նախագահ

09:33 01.05.2025

Աշխատանքն այն հիմնաքարն է, որի վրա կառուցվում է ինչպես մեր անձնական, ընտանեկան բարեկեցությունը, այնպես էլ պետության առաջընթացն ու բարգավաճումը․ ՀՀ նախագահ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ, որում ասված է․ «Սիրելի հայրենակիցներ, Հարգելի աշխատավորներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվա կապակցությամբ: Այս օրը մեզ հնարավորություն է տալիս գնահատելու և արժևորելու աշխատանքի դերը մեր կյանքում, հասարակության զարգացման մեջ և պետականության ամրապնդման գործում: Աշխատանքն այն հիմնաքարն է, որի վրա […] ...

Հնդկաստանը հայտնել է Պակիստանի կողմից վերահսկողության գծում կրակային ռեժիմի հերթական խախտման մասին

09:30 01.05.2025

Հնդկաստանը հայտնել է Պակիստանի կողմից վերահսկողության գծում կրակային ռեժիմի հերթական խախտման մասին

Հնդկաստանը հաղորդել է Պակիստանի կողմից կրակային ռեժիմի հերթական խախտման մասին հսկողության գծի երկայնքով Հնդկական միության Ջամու և Քաշմիրի տարածքի սահմանային տարածքում: Այս մասին հայտնել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ, փոխգնդապետ Սունիլ Բարթվալը։ «2025 թվականի ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը Պակիստանի բանակի դիրքերը փոքր զենքերից կրակ են բացել վերահսկողության գծի վրայով […] ...

Մեծ Բրիտանիայում տեղի կունենան տարածաշրջանային ընտրություններ

09:20 01.05.2025

Մեծ Բրիտանիայում տեղի կունենան տարածաշրջանային ընտրություններ

Մայիսի 1-ին Մեծ Բրիտանիայում տեղի կունենան տարածաշրջանային ընտրություններ՝ ցույց տալով Մեծ Բրիտանիայի քաղաքական կուսակցությունների իրական ժողովրդականությունը համընդհանուր ընտրություններից գրեթե ութ ամիս անց: Ընտրատեղամասերը կբացվեն տեղական ժամանակով 07:00-ին և բաց կլինեն մինչև 22:00-ը, իսկ առաջին արդյունքները կհրապարակվեն ուրբաթ երեկոյան: Ընդհանուր առմամբ, ընտրությունների արդյունքը, որին մասնակցելու իրավունք ունի 13,7 միլիոն բրիտանացի, կորոշի 1600 մանդատի ճակատագիրը Անգլիայի 23 […] ...

BACK_TO_TOP