ՊՆ փոխգնդապետը 700 դոլար կաշառք է վերցրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+21.09 oC

ՊՆ փոխգնդապետը 700 դոլար կաշառք է վերցրել

13:02 23.01.2018

Պաշտպանության նախարարության զորամասի հրամանատարի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրան կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի վերաբերյալ Քննչական կոմիտեում դեռևս 2017թ.-ի մայիսից քննվող քրեական գործը հանձնվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ:

2017թ.-ի մայիսի 26-ին Լ. Մ.-ն հաղորդում է տվել, որ որդուն`ժամկետային զինծառայող Ա. Մ.-ին  ՊՆ գումարտակի փոքր ստորաբաժանում տեղափոխելու և ծառայության նշանակելու համար  ինքն ու ամուսինը ՊՆ սպա, փոխգնդապետ Վ. Յ.-ի միջոցով 336.392 դրամին համարժեք 700 ԱՄՆ դոլար կաշառք են տվել նույն գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գ. Խ.-ին: Արդյունքում իրենց որդին ծառայության է տեղափոխվել իրենց նախընտրած ստորաբաժանում:

Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Յ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խարդախությամբ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ՊՆ զորամասի գումարտակի հրամանատար Գ. Խ.-ին, իբրև, կաշառք տալու միջոցով նույն գումարտակի ժամկետային զինծառայող Ա. Մ.-ին այլ ստորաբաժանում տեղափոխելու համար, վերջինիս ծնողներից խաբեությամբ հափշտակել է 336.392 ՀՀ դրամին համարժեք 700 ԱՄՆ դոլար գումար:

Այնուհետև Վ. Յ.-ն, օգտագործելով  գումարտակի հրամանատար, նախկինում իր ենթակայությամբ ծառայած Գ. Խ.-ի՝ հետ իր ունեցած ընկերական փոխհարաբերությունները, նրան համոզել է Ա. Մ.-ին տեղափոխել նույն գումարտակի` համեմատաբար թեթև պայմաններում ծառայություն իրականացնող ստորաբաժանում: Գ. Խ.-ն իր նախկին հրամանատարի խնդրանքին ընդառաջելու անձնական շահագրգռվածությունից դրդված` չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, ժամկետային զինծառայողին տեղափոխել է այլ ստորաբաժանում:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ՝ թվայնացված փաստաթղթի տեսքով

20:22 20.05.2024

Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ՝ թվայնացված փաստաթղթի տեսքով

Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ: Այն կլինի թվայնացված փաստաթուղթ՝ ապահովելու մայրաքաղաքի համաչափ ու հարաճուն զարգացումը: Երևանի քաղաքապետարանում անցկացված գործակարգավարական հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ նյութերը հավաքելու և նախագծային լուծումները մշակելու գործընթացներն ընթանում են բնականոն հունով: Երևանի մետրոպոլիտենում տեղադրվել են նոր անցարգելներ: Հասարակական տրանսպորտի տոմսային համակարգի ամբողջական ներդրման շնորհիվ մետրոն ևս ժետոնների փոխարեն կանցնի QR կոդով […] ...

Մեկնարկում են երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի միջոցառումները

19:50 20.05.2024

Մեկնարկում են երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի միջոցառումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 22-ին մեկնարկում են երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի 2024 թվականի միջոցառումները: Ծրագրի կարևոր նպատակն է ապահովել երաժշտական և արվեստի դպրոցների միջև փորձի փոխանակումը, ստեղծագործական համագործակցության հարթակների ձևավորումը, գեղարվեստական կրթության բնագավառի շահառուների միասնական նպատակների սահմանումն ու իրագործումը՝ մշակութային կրթության ոլորտի, ինչպես նաև տարածքային համաչափ […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ

19:46 20.05.2024

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ: Հանդիպումը կայացել է նախարարի՝ Վիեննա աշխատանքային այցի շրջանակներում։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և ԱԷՄԳ միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունն ու ակտիվ դինամիկան, որին նպաստում են նաև պարբերական բարձրաստիճան այցերն ու հանդիպումները։ Քննակվել են Հայաստան-ԱԷՄԳ […] ...

Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստի արարողություն

19:35 20.05.2024

Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստի արարողություն

Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում մայիսի 23-ին՝ հինգշաբթի օրը, ժամը 18:30-ին տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների։ Այս մասին հայտնում են Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնից, նշելով, որ բոլոր ցանկացողները կարող են այցելել Կապույտ մզկիթ՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակներին։ ...

Կայացել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Ազգային ֆիլհարմոնիկի երևանյան և մարզային համերգաշարը

19:26 20.05.2024

Կայացել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Ազգային ֆիլհարմոնիկի երևանյան և մարզային համերգաշարը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, աննախադեպ համերգային շրջագայություն է ունեցել Հայաստանի մարզերում՝ Գյումրիում, Մեղրիում, Կապանում և Գորիսում: Մարզային շրջագայությունից առաջ՝ մայիսի 5-ին, Սերգեյ Խաչատրյանը ելույթ է ունեցել Երևանում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ազգային ֆիլհարմոնիկի կատարմամբ հնչել է Դմիտրի Շոստակովիչի թիվ 13 («Բաբի Յառ») […] ...

Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի

19:05 20.05.2024

Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի

Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման, ինժեներական հագեցվածության, մարտական դիրքեր տանող ճանապարհների կառուցման, վերակառուցման աշխատանքներին: Պատասխանատու պաշտոնյաները և շինարարությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչները պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել են իրականացվող մեծածավալ աշխատանքների մասին, հավաստիացրել, որ ստանձնած պարտավորությունները կկատարվեն սահմանված ժամկետում: Պաշտպանության նախարարը ստորաբաժանումների հրամանատարներին հանձնարարել է լիարժեքորեն ստուգել […] ...

BACK_TO_TOP