Վահան Բիչախչյանի գոլը «Ժելեզիարնեի» դարպասը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Վահան Բիչախչյանի գոլը «Ժելեզիարնեի» դարպասը

11:26 29.01.2021

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սլովակիայի «Ժիլինան» ստուգողական հանդիպում է անցկացրել Պոդբրեզովայի «Ժելեզիարնեի» հետ և վստահ հաղթանակ տարել 7:2 հաշվով:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Ժիլինայի» կազմում մասնակցել է երկրորդ խաղակեսին և դարձել գոլի հեղինակ: 21-ամյա ֆուտբոլիստը խփել է «Ժիլինայի» 7-րդ գոլը:  Բիչախչյանը գոլի հեղինակ է դարձել երկրորդ խաղում անընդմեջ:

Հիշեցնենք, որ Վահան Բիչախչյանը 2017 թվականին Գյումրիի «Շիրակից» է տեղափոխվել «Ժիլինա»: Սլովակիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 15 խաղի և դարձել 9 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողները ձերբակալվեցին Կամարիս գյուղում

16:00 06.06.2025

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողները ձերբակալվեցին Կամարիս գյուղում

Ոստիկանության կարևորագույն գործառույթներից է հետախուզվողների հայտնաբերումը: Գործունեության այս ոլորտում հաջողությունը կյանքի է կոչում պատժի անխուսափելիության գաղափարը, ինչը հանցագործությունների կանխման որոշիչ գործոն է և էականորեն բարելավում է հանրապետության քրեածին իրավիճակը: Օրերս նման հերթական կարևոր խնդիրն են լուծել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները` համագործակցելով Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության գործընկերների հետ: Համատեղ խմբերը […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին

15:58 06.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին։ Հանդիպման ընթացքում նախարարը նախագահին է ներկայացրել նախարարության կողմից իրականացվող և ընթացիկ ծրագրերը ենթակառուցվածքների զարգացման, հատկապես՝ ճանապարհաշինության և հարակից ոլորտներում։ Դավիթ Խուդաթյանը նշել է, որ ակտիվ աշխատանքներ են իրականացվում Հյուսիս-Հարավ մայրուղու տարբեր հատվածներում՝ հատկապես Սյունիքի մարզի բնակավայրերում, այդ թվում՝ Քաջարան-Մեղրի հատվածում, ինչպես […] ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված անկանխիկ գործառնությունների խթանման հարցերին

15:55 06.06.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված անկանխիկ գործառնությունների խթանման հարցերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անկանխիկ գործառնությունների խթանմանը միտված միջոցառումները։ Ներկայացվել են վերլուծություններ՝ ուղղված տնտեսության մեջ անկանխիկ գործառնությունների կիրառման և ընդլայնման հնարավորություններին։ Այդ շրջանակում առաջարկվել է ներդնել ճկուն խթանման մեխանիզմ, որը նախատեսում է քաղաքացիներին վերադարձ տրամադրել իրականացված անկանխիկ վճարումների հիման վրա։ Քննարկման ընթացքում ընդգծվել է նման համակարգի ներդրման […] ...

Թոմ Քրուզը Գինես նոր ռեկորդ է սահմանել

15:51 06.06.2025

Թոմ Քրուզը Գինես նոր ռեկորդ է սահմանել

Հոլիվուդյան կինոաստղ Թոմ Քրուզը Գինես նոր ռեկորդ է սահմանել: Նա գրանցվել է գրքում որպես այրվող պարաշյուտով ամենաշատ ցատկեր կատարած անձ: Այս մասին հայտնել են Գինեսի ռեկորդների գրքից: Ռեկորդը գրանցվել է «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի վերջին 8-րդ մասում նրա կատարած հնարքից հետո։ 62-ամյա Քրուզն, ընդհանուր առմամբ, կատարել է 16 նման ցատկ։ Գինեսի ռեկորդների գլխավոր խմբագիր Քրեյգ […] ...

Մոսկվայի Բոլշոյ թատրոնը Երևանում է

15:44 06.06.2025

Մոսկվայի Բոլշոյ թատրոնը Երևանում է

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Մոսկվայի Բոլշոյ թատրոնը Երևանում է։ Թումանյանի անվան զբոսայգում վերջին փորձերն են: Այսօր և վաղը՝ 20:00-ին, Բոլշոյ թատրոնի արտիստները կներկայանան «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումներով: Մուտքն ազատ է։ ...

Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

15:38 06.06.2025

Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Հունիսի 6-ին, ժամը 13։02-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով […] ...

BACK_TO_TOP