13:27 29.01.2021
Երևանի «Արարատի» պատվիրակությունն այսօր մեկնեց Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք, որտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի մինչև փետրվարի 12-ը: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Թիմի կազմում հավաքին մեկնել են 23 ֆուտբոլիստներ.
Դարպասապահներ
Վսեվոլոդ Երմակով
Գրիգոր Մելիքսեթյան
Պողոս Այվազյան
Պաշտպաններ
Հրայր Մկոյան
Իվան Սպիչկա
Մարկո Պրլևիչ
Քրիստիան Խիմենես
Խուան Բրավո
Ժիրայր Մարգարյան
Արթուր Դանիելյան
Արտակ Եդիգարյան
Յուրի Մաղաքյան
Կիսապաշտպաններ
Դավիթ Մանոյան
Կարեն Մուրադյան
Էդգար Մալաքյան
Դիմիտրիյե Պոբուլիչ
Աղվան Պապիկյան
Դավիթ Խուրձիցե
Սերոժ Թիթիզյան
Գրիգոր Մուրադյան
Զավեն Բադոյան
Հարձակվողներ
Ուրոշ Նենադովիչ
Մորի Կոնե
Հիշեցնենք, որ այս կազմի զգալի մասը ընթացիկ մրցաշրջանից առաջ գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի հետ երևանյան ակումբ տեղափոխվեց Գյումրիի «Շիրակից»: Նշենք նաև, որ Դուբայում այս օրերին հավաք է անցկացնում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան»: Առաջիկայում ԱՄԷ կմեկնեն նաև Երևանի «Նոան» ու «Փյունիկը»:
16:00 06.06.2025
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողները ձերբակալվեցին Կամարիս գյուղումՈստիկանության կարևորագույն գործառույթներից է հետախուզվողների հայտնաբերումը: Գործունեության այս ոլորտում հաջողությունը կյանքի է կոչում պատժի անխուսափելիության գաղափարը, ինչը հանցագործությունների կանխման որոշիչ գործոն է և էականորեն բարելավում է հանրապետության քրեածին իրավիճակը: Օրերս նման հերթական կարևոր խնդիրն են լուծել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները` համագործակցելով Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության գործընկերների հետ: Համատեղ խմբերը […] ...
15:58 06.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՏԿԵ նախարար Դավիթ ԽուդաթյանինՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին։ Հանդիպման ընթացքում նախարարը նախագահին է ներկայացրել նախարարության կողմից իրականացվող և ընթացիկ ծրագրերը ենթակառուցվածքների զարգացման, հատկապես՝ ճանապարհաշինության և հարակից ոլորտներում։ Դավիթ Խուդաթյանը նշել է, որ ակտիվ աշխատանքներ են իրականացվում Հյուսիս-Հարավ մայրուղու տարբեր հատվածներում՝ հատկապես Սյունիքի մարզի բնակավայրերում, այդ թվում՝ Քաջարան-Մեղրի հատվածում, ինչպես […] ...
15:55 06.06.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված անկանխիկ գործառնությունների խթանման հարցերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անկանխիկ գործառնությունների խթանմանը միտված միջոցառումները։ Ներկայացվել են վերլուծություններ՝ ուղղված տնտեսության մեջ անկանխիկ գործառնությունների կիրառման և ընդլայնման հնարավորություններին։ Այդ շրջանակում առաջարկվել է ներդնել ճկուն խթանման մեխանիզմ, որը նախատեսում է քաղաքացիներին վերադարձ տրամադրել իրականացված անկանխիկ վճարումների հիման վրա։ Քննարկման ընթացքում ընդգծվել է նման համակարգի ներդրման […] ...
15:51 06.06.2025
Թոմ Քրուզը Գինես նոր ռեկորդ է սահմանելՀոլիվուդյան կինոաստղ Թոմ Քրուզը Գինես նոր ռեկորդ է սահմանել: Նա գրանցվել է գրքում որպես այրվող պարաշյուտով ամենաշատ ցատկեր կատարած անձ: Այս մասին հայտնել են Գինեսի ռեկորդների գրքից: Ռեկորդը գրանցվել է «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի վերջին 8-րդ մասում նրա կատարած հնարքից հետո։ 62-ամյա Քրուզն, ընդհանուր առմամբ, կատարել է 16 նման ցատկ։ Գինեսի ռեկորդների գլխավոր խմբագիր Քրեյգ […] ...
15:44 06.06.2025
Մոսկվայի Բոլշոյ թատրոնը Երևանում էԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Մոսկվայի Բոլշոյ թատրոնը Երևանում է։ Թումանյանի անվան զբոսայգում վերջին փորձերն են: Այսօր և վաղը՝ 20:00-ին, Բոլշոյ թատրոնի արտիստները կներկայանան «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումներով: Մուտքն ազատ է։ ...
15:38 06.06.2025
Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենայինՀունիսի 6-ին, ժամը 13։02-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով […] ...