ՈւԵՖԱ-ն փորձում փոխել Չեմպիոնների լիգայի ձևաչափը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

ՈւԵՖԱ-ն փորձում փոխել Չեմպիոնների լիգայի ձևաչափը

19:11 29.01.2021

ՈւԵՖԱ-ն դիտարկում է Չեմպիոնների լիգայի ձևաչափի փոփոխության հարցը Սուպերլիգայի ստեղծման նորության համատեքստում: Այս մասին հաղորդում է AS-ը։

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը բանակցություններ է վարում եվրոպական ասոցիացիայի ակումբների ներկայացուցիչների հետ։ Խոսքը մասնավորապես «Ռեալի», «Յուվենտուսի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Պարի Սեն Ժերմենի» և «Ֆեներբախչեի» մասին է։ Մրցաշարի հնարավոր բարեփոխումների շրջանակներում կարող է նոր ընկերություն ձևավորվել, որը կազմված կլինի ՈւԵՖԱ-ի և ակումբների ներկայացուցիչներից։

Չեֆերինը պատրաստ է թոփ-ակումբներին ավելի մեծ ազդեցության հնարավորություն տալ նոր մրցաշարում ու փոխել եկամուտների բաժանումը՝ հօգուտ թոփ-ակումբների։

Բանակցություններ են ընթանում 9 տարվա նախագծի համար։ Ձևափոխված մրցաշարի մեկնարկը նախատեսված է 2024 թվականին։ Եթե թիմերը արագ գան համաձայնության, նախագիծը կարող է սկսվել 2022 կամ 2023 թվականին։

Ավելի վաղ ՖԻՖԱ-ն զգուշացրել էր, որ այն թիմերն ու ֆուտբոլիստները, որոնք կմասնակցեն Եվրոպայի սուպերլիգային, կզրկվեն ՖԻՖԱ-ի ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

17:30 06.06.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանի հեռախոսազրույցը։ Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Մասուդ Փեզեշքյանին Զոհաբերության տոնի՝ Էյդ-է Ղորբանի առիթով։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ ...

Էսսեների մրցույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

17:22 06.06.2025

Էսսեների մրցույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Ուրուգվայի հանրային կրթության ազգային վարչությունը և ՀԲԸՄ Ուրուգվայի մասնաճյուղը հայտարարում են էսսեների մրցույթ Հայաստանի և Ուրուգվայի ավագ դպրոցի աշակերտների համար՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Հայաստանի և Ուրուգվայի՝ առաջին տեղը զբաղեցրած աշակերտներն իրենց մենթոր ուսուցիչների հետ կուղևորվեն ԱՄՆ, որտեղ «Genocide Education Project»-ի հետ համագործակցությամբ իրենց էսսեները կներկայացնեն ԱՄՆ-ի տարբեր դպրոցներում և կմասնակցեն […] ...

ՆԳՆ ՓԾ-ի և ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

17:14 06.06.2025

ՆԳՆ ՓԾ-ի և ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հունիսի 5-ին ՆԳ նախարարության փրկարար ծառայության և Հայաստանում Միավորված Ազգերի Կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը և Հայաստանում Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին: Կամո Ցուցուլյանն ընդգծել է, որ հուշագրի ստորագրումը Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ ակտիվ […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի վարչապետին

17:07 06.06.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության վարչապետ Լուիշ Մոնտենեգրուին՝ պաշտոնում վերանշանակվելու առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Պորտուգալիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր կառավարման ներքո Պորտուգալիան նորանոր ձեռքբերումներ կգրանցի՝ շարունակելով իր զարգացման վերընթաց ուղին: Վերահաստատում եմ Հայաստանի անկեղծ ցանկությունը՝ զարգացնելու և խորացնելու Պորտուգալիայի հետ փոխշահավետ […] ...

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ֆրանսիայի Գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի միջև ստորագրվել է հուշագիր

17:00 06.06.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ֆրանսիայի Գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի միջև ստորագրվել է հուշագիր

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ֆրանսիայի Գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի (AMRF) միջև հունիսի 6-ին ստորագրվել է «Մտադրությունների մասին հուշագիր»՝ ուղղված գյուղատնտեսության և տեղական ինքնակառավարման ոլորտներում ապակենտրոնացված համագործակցության զարգացմանը։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը և Ֆրանսիայի գյուղական համայնքների միության նախագահ Միշել Ֆուղնիեի լիազորված անձ՝ Կոտ դ’Օր դեպարտամենտի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի նախագահ Բրունո […] ...

Հարցում՝ Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների կազմակերպման նպատակով

16:54 06.06.2025

Հարցում՝ Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների կազմակերպման նպատակով

Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում նախատեսվում են իրականացնել մի շարք նախաձեռնություններ և միջոցառումներ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության և Ապարանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ իրականացնում է առցանց հարցում: Հարցման նպատակն է կարևորել երիտասարդների ներգրավվածությունը և կարծիքը՝ այդ օրը կայանալիք միջոցառումները նրանց ցանկություններին և […] ...

BACK_TO_TOP