18:50 03.02.2021
Փետրվարի 3-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսին:
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է Երևանում Նիդեռլանդների դեսպանության բացումը և բարձր գնահատել դեսպան Սխերմերսի անձնական ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սխերմերսը շեշտել է իր պատրաստակամությունը՝ ջանք չխնայելու հայ-նիդեռլանդական հարաբերությունների ամրապնդման և խորացման ուղղությամբ:
Կողմերը քննարկել են Արցախի հիմնահարցն ու Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ձևավորված իրավիճակը՝ մանրամասն անդրադառնալով ռազմագերիների վերադարձի խնդրին: Փոխվարչապետը ներկայացրել է գերիների փոխանակման գործընթացի ներկայիս փուլը՝ հարցը համարելով Հայաստանի կառավարության առաջնահերթությունը: Նա շնորհակալություն է հայտնել Նիդեռլանդների խորհրդարանին Արցախի հարցում ցուցաբերած դիրքորոշման, ինչպես նաև Արցախի բնակչությանը մարդասիրական աջակցություն ցուցաբերելու մասին բանաձևի ընդունման համար:
Հանդիպման օրակարգում են եղել նաև հայ-նիդեռլանդական տնտեսական համագործակցության և Հայաստանի տնտեսական բարեփոխումների հարցերը: Փոխվարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները տնտեսական կյանքի վերականգնման ուղղությամբ:
Տիգրան Ավինյանը խոսել է տնտեսական դիվանագիտությունը զարգացնելու Հայաստանի մտադրության մասին, որը պետք է կենտրոնանա օտարերկրյա ներդրումների ներգրավման, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման, նորարարությունների ու գիտության ոլորտում համագործակցության վրա: Այս համատեքստում կարևորվել է հայ-նիդեռլանդական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսների և այլ ոլորտներում:
Կողմերը միաժամանակ բարձր են գնահատել միջազգային ֆինանսական հաստատություններում, այդ թվում՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի շրջանակներում երկու երկրների արդյունավետ համագործակցությունը:
17:35 08.05.2025
ՊՍԺ-ի պատմական ցուցանիշըՊՍԺ-ն 21-րդ դարում ֆրանսիական առաջին ակումբն է, որին հաջողվել է 2 անգամ դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Այս մասին հայտնում է Opta-ն: Փարիզյան ակումբը առաջին ֆրանսիական թիմն է, որը նման ցուցանիշ է գրանցել մրցաշարի անվանափոխությունից հետո: ՊՍԺ-ն եզրափակիչ էր հասել նաև 2020-ին, երբ թիմը գլխավորում էր Թոմաս Տուխելը: Այդ ժամանակ նրանք 0-1 հաշվով պարտվել էին […] ...
17:25 08.05.2025
Քննարկվել են Հայաստանում մայրական և վերարտադրողական առողջությանը, հանրային առողջապահությանը վերաբերող թեմաներԱռողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ընդունել է Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ Միշել Ռուբիրոլայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում մայրական և վերարտադրողական առողջությանը, հանրային առողջապահությանը և արտակարգ իրավիճակներին առողջապահության պատրաստվածությանը վերաբերող թեմաներ: Կողմերն անդրադարձել են Հայաստանում և Ֆրանսիայում մայրական և վերարտադրողական առողջությանը, ներկայացրել ոլորտի բարեփոխումները: «Հայաստանում վերջին տարիներին ընդլայնվել են հղիների նախածննդյան հետազոտության պարտադիր ծավալները, […] ...
17:18 08.05.2025
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆՄայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, տուժածներ չկան: «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,-ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում: ...
17:14 08.05.2025
ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի լավարկման նպատակով կազմակերպվել են աշխատանքային քննարկումներՀայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ և դրանից բխող գործողությունների ծրագրով որպես ինքնուրույն ռազմավարական նպատակ և ուղղություն նախատեսվել է սնանկության ունիվերսալ օրենսդրության մշակումը, որի շրջանակներում Արդարադատության նախարարությունը՝ Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ, մշակել և շրջանառել է ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերը: ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի լավարկման, առաջարկների […] ...
17:05 08.05.2025
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՌԴՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին: ...
17:01 08.05.2025
Արարատի մարզում բախվել են մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարն ու «BMW»-նԱյսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում՝ Մասիս քաղաքի մուտքի մոտ, բախվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «BMW»-ն գլխիվայր շրջվել է, իսկ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը՝ կողաշրջվել: 2 ավտոմեքենաները հայտնվել են ճանապարհի երթևեկելի գոտում, […] ...