13:23 04.02.2021
2020 թվականի արդյունքներով Թուրքիան առաջինն է այն պետությունների շարքում, որոնց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մեղավոր է ճանաչել իրավախախտումների մեջ։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ թեմային անդրադարձել է թուրքական «Hürriyet» թերթի սյունակագիր Սեդաթ Էրգինը։ «Նախորդ շաբաթ ՄԻԵԴ-ը հրապարակել է իր հիմնադրման 1959 թվականից ի վեր կայացված վճիռների վիճակագրությունն ըստ երկրների։ Թուրքիան իրավախախտումների տեսակետից կրկին պահպանել է իր առաջատար դիրքը։ Ընդ որում, եթե հաշվի առնենք, որ Թուրքիան անհատական դիմումները թույլատրել է 1987 թվականին, հետևաբար այդ խախտումները տեղի են ունեցել ընդամենը 34 տարվա ընթացքում»,- գրում է հեղինակը։
Ըստ հրապարակված տվյալների՝ ՄԻԵԴ-ը 1987-2020թթ․ Թուրքիայի դեմ ընդհանուր առմամբ 3․742 վճիռ է կայացրել, որոնցից 3․309-ի դեպքում Թուրքիան մեղադրվել է առնվազն մեկ իրավունքի ոտնահարման մեջ։ Այլ կերպ ասած՝ Թուրքիայի վերաբերյալ վճիռների 88․4 տոկոսի դեպքում այդ երկիրը մեղավոր է ճանաչվել իրավախախտում կատարելու մեջ։
Ուշագրավ է նաև, որ նշված ժամանակահատվածում Թուրքիան ամենից շատ մեղավոր է ճանաչվել արդար դատավարության սկզբունքը խախտելու համար։ Նման գործերի թիվը կազմել է 953։ Դրանցից 608 գործով ՄԻԵԴ-ը նաև եկել է այն եզրահանգման, որ Թուրքիայում դատավարությունները չափազանց երկար են ձգվում։ 787 դատական գործով ՄԻԵԴ-ը վճռել է, որ Թուրքիան ոտնահարել է դիմումատուի «ազատության և անվտանգության իրավունքը»։ 688 դեպքում իրավունքների ոտնահարումը վերաբերել է «ունեցվածքի իրավունքին», իսկ 387 դեպքում՝ «խոսքի ազատության իրավունքին»։
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...