2020-ին Թուրքիայում ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է շուրջ 30 տոկոսով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+22.09 oC

2020-ին Թուրքիայում ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է շուրջ 30 տոկոսով

16:17 05.02.2021

Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունը (TÜİK) հրապարակել է 2020 թվականին Թուրքիայի բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալներ, որոնք մշակվել են ըստ բնակության հասցեների։

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, հրապարակված տվյալների համաձայն՝ Թուրքիայում բնակություն հաստատած օտարերկրացիների թիվը՝ ի տարբերություն նախորդ տարվա, 2020-ին նվազել է 197 հազար 770 մարդով (13 տոկոսով)՝ այն կազմելով 1 միլիոն 333 հազար 410։

Ինչպես նախկինում, 2020-ին նույնպես Թուրքիայում բնակություն հաստատած օտարերկրացիների թվով Իրաքի քաղաքացիները առաջատար են: Նրանց թիվը 281 հազար 74 է: Իրաքցիներին հաջորդում են Աֆղանստանի քաղաքացիները՝ 158 հազար 252 բնակչությամբ: Ցանկում երրորդն են Գերմանիայի քաղաքացիները (92 հազար 284):

Թուրքիայում զգալի թիվ են կազմում նաև Թուրքմենստանի, Սիրիայի, Իրանի և Ադրբեջանի քաղաքացիները:

Նշվում է, որ 2020-ին ամենից շատ բնակություն են հաստատել Աֆղանստանի քաղաքացիները: Աճել է նաև Գերմանիայի, Ավստրալիայի, Բուլղարիայի, Անգլիայի, Հունաստանի, Դանիայի, Ռուսաստանի, Կանադայի, Շվեյցարիայի, Քուվեյթի և Սոմալիի քաղաքացիների թիվը: Իսկ ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Մոլդովայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Իտալիայի, Ռումինիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Սիրիայի, Իրաքի և Իրանի քաղաքացիների թիվը նվազել է:

Հատկանշական է, որ Կատարի քաղաքացիների թվի աճի ցուցանիշը, չնայած թուրք-կատարական հարաբերությունների անընդմեջ զարգացման ֆոնին, սակավ է, ընդամենը 711: Նախորդ տարի հիշյալ քաղաքացիների թիվը 676 էր:

2020-ին Թուրքիայում բնակություն հաստատած ՀՀ քաղաքացիների թիվը զգալիորեն նվազել է՝ 1760-ից դառնալով 1257:

Կտրուկ նվազել է Կուբայի քաղաքացիների թիվը՝ 528-ից  դառնալով 261:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP