16:11 08.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի 8-12-րդ դասարանների չափորոշչի նախագիծը: Չափորոշչում կատարված որակական փոփոխությունները պայմանավորված են ինչպես ռազմագիտության ոլորտում տեղի ունեցած զարգացումներով, համաշխարհային և տարածաշրջանային իրավիճակով, այնպես էլ ուսումնական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությամբ՝ անհատականից դեպի խմբային (ջոկային) պատրաստվածություն։ ՆԶՊ առարկայի ուսուցումը հավասարապես նախատեսված է թե՛ տղաների, թե՛ աղջիկների համար:
Ժամանակակից պատերազմները մեծ նշանակություն են տալիս գերճշգրիտ միջոցներին, մարտական ռոբոտներին, կապի և տեղեկատվության ժամանակակից համակարգերին, ինֆորմացիոն-հոգեբանական միջոցառումներին։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո ծրագիրը վերանայվել է, ավելացել են «Մոբիլ ջոկատների մասին» և «Աշխարհազորի և կամավորական ջոկատների նշանակությունը և դրանց համագործակցությունը կանոնավոր բանակի հետ» թեմաները։ «Պայքարը հակառակորդի ցածր թռչող ինքնաթիռների դեմ» թեման համալրվել է «Հակառակորդի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարը և դրանցից պաշտպանվելը» ենթաթեմայով:
Ծրագրում ներմուծվել են նոր բաժիններ.
Մարտավարաֆիզիկական պատրաստություն՝ 8-11-րդ դասարաններ (նպաստում է շարժողական ընդունակությունների, ֆիզիոլոգիական որակների ձևավորմանը, մարմնի հավասարակշռության ապահովմանը)
Իրավական պատրաստություն՝ 8-12-րդ դասարաններ (ապահովում է սովորողների ՀՀ ԶՈՒ կանոնադրային հիմունքների և միջազգային մարդասիրական իրավունքների իմացությունը)
Ինժեներական պատրաստություն՝ 9-11-րդ դասարաններ (ապահովում է անհատական պաշտպանական կառույցների, պատերազմից հետո մնացած և չպայթած զինմթերքի հետ վարվելու կանոնների իմացությունը)
Լեռնային հատուկ պատրաստության հիմունքներ՝ 10-րդ և 11-րդ դասարաններ (ապահովում է լեռնային ռելիեֆի, լեռնային վտանգների և դրանք հաղթահարելու եղանակների իմացությունը)
Կապ և տեղեկատվական անվտանգություն՝ 11-րդ և 12-րդ դասարաններ (ապահովում է ժամանակակից մարտական գործողությունների ընթացքում կապի և հեռահաղորդակցության ձևերի, միջոցների իմացությունը, պատկերացում է տալիս ՀՀ ԶՈՒ-ում տեղեկատվական անվտանգության հիմնախնդրի, ռազմական ոլորտի պետական և ծառայողական գաղտնիքի մասին)
Հոգեբանական պատրաստություն՝ 8-12-րդ դասարաններ (ապահովում է հասարակական գիտակցություն, արժեքներ, վարքականոն, զինվորական կոլեկտիվում միջանձնային կոնֆլիկտների պատճառների և դրանից եկող վտանգների մասին իմացությունը և դրանց հաղթահարման ուղիները, արտակարգ իրավիճակներում զգուշության, զգոնության, ուշադրության ձևավորումը և տագնապի հաղթահարումը):
ՆԶՊ առարկան զարգացնում է երիտասարդների որոշակի կարողություններ ու ձևավորում հմտություններ` հստակ գործելու այնպիսի ծայրահեղ իրավիճակներում, ինչպիսիք են՝ մարտական գործողությունները կամ արտակարգ այլ իրավիճակներ: Նման պատրաստությունը, նախնական փորձի շնորհիվ ձեռք բերած գիտելիքները հնարավորություն են տալիս սովորողներին հոգեբանորեն պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին, բարդ իրադրությունում ոչ միայն պահպանել սեփական կյանքն ու առողջությունը, այլև արագ ու արդյունավետ իրականացնել մարտական կամ այլ առաջադրանքներ։ ՆԶՊ առարկայի ուսուցումը ուղղված է նաև հատուկ վարժանքներով սովորողների բարոյահոգեբանական հատկանիշների ձևավորմանն ու ուժեղացմանը (հայրենասիրություն, կարգապահություն, պատասխանատվություն, ինքնավստահություն, կոլեկտիվիզմ), որոշակի ունակությունների զարգացմանը և նոր կարողությունների առաջացմանը (ֆիզիկական ունակություններ, ֆիզիոլոգիական հատկանիշներ, հիշողության, ուշադրության կենտրոնացում ու փոխատեղում, վերլուծական մտածողություն):
Ցածր դասարաններում ավելի շատ ուշադրություն է դարձվում անհատական պատրաստությանը, իսկ բարձր դասարաններում՝ խմբային (ջոկային) պատրաստվածությանը: Կարևորվում է ջոկի անդամների փոխգործողությունը:
Դաշտային (ճամբարային) պարապմունքներ: Այս պարապմունքները հնարավորություն են տալիս իրականին մոտ պայմաններում մատուցել նյութը, ցուցադրել պահանջվող գործողությունները, իսկ սովորողներին` գործնական վարժանքներով յուրացնել թեման: Բացի երկարաժամկետ ճամբարային փորձաշրջանից, նպատակահարմար է կազմակերպել դաշտային պարապմունքներ շաբաթ կամ կիրակի օրերին՝ աշակերտների և ծնողների համաձայնությամբ, դպրոցի ղեկավարության գիտությամբ: Ճամբարային պայմանները առավել մեծ հնարավորություններ են ստեղծում պարապմունքներն անցկացնել ինչպես ցերեկային, այնպես էլ երեկոյան ժամերին, ուսուցանել առանձին թեմաներ («Կողմնորոշում աստղերով», «Տեղաշարժ մթության մեջ», «Պահակային ծառայության անցկացում», «Քողարկված կրակատեղի պատրաստում» և այլն): Ճամբարային պատրաստության և ռազմամարզական խաղերի ընթացքում կարող են լուծվել հետևյալ խնդիրները՝ բնական միջավայրում տեսական գիտելիքների փորձնական ստուգում և ամրապնդում, հմտությունների և կարողությունների զարգացում անհատական և խմբային վարժանքներով, իրավիճակների մոդելավորում և իրական պայմաններում սովորողների խմբային համագործակցության զարգացում, հոգեբանական կայունության ապահովում, սեփական ունակությունները ճանաչելու և ինքնադրսևորվելու հնարավորություն։
«Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանի աշակերտների ռազմամարզական ճամբարի կարգն» արդեն ներկայացվել է հանրային քննարկման: Ճամբարի ծրագիրը համարվում է ՆԶՊ առարկայի 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների առարկայական ծրագրի գործնական և կիրառական մասը:
Շեֆ-զորամաս այցելությունը: Սա հնարավորություն է տալիս սովորողներին անմիջականորեն ծանոթանալ բանակային առօրյային, մարտական տեխնիկային, սպառազինության տեսակներին և անձնակազմի մարտական պարապմունքներին:
Արտադասարանական խմբակների կազմակերպումը։ Շատ արդյունավետ է դպրոցներում արտադասարանական «Պատանի հետախույզ», «Պատանի լեռնագնաց» և այլ խմբակների ձևավորումը, որոնք հնարավորություն են տալիս ապահովել ինտենսիվ ուսուցում և կարգապահություն։
Ներառական կրթությունը «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի շրջանակում կազմակերպվում է՝ ելնելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների շահերից, ֆիզիկական և մտավոր ընդունակություններից ու կարողություններից:
Նախագծում կարևորվել է նաև միջառարկայական կապերի զարգացումը, ուսուցողական նյութերի պարզեցումը, արդիական ու կարևոր թեմաներ ներմուծելն ու ոչ պրոֆիլայիններից ձերբազատվելը, ինչպես նաև ավելի արդյունավետ մեթոդական մոտեցումների, տեղեկատվական նոր տեխնոլոգիաների կիրառումը։
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել13:34 27.07.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 28-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի, Բագրատունյաց, Արշակունյաց պողոտաների, Շիրակի, Շևչենկոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
13:16 27.07.2025
AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվելԱռնվազն 11 մարդ հոսպիտալացվել է շաբաթ օրը՝ ամերիկյան Տրավերս Սիթի (Միչիգան) քաղաքում Walmart սուպերմարկետի վրա անհայտ անձի հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Իր հերթին, նահանգային ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ «Կասկածյալը կալանքի տակ է, միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունն այս պահին սահմանափակ է», – նշվում է տեղական իրավապահ մարմինների X-ի գրառման […] ...
13:01 27.07.2025
Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...
12:49 27.07.2025
Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտըԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...
12:34 27.07.2025
Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունըՍևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
12:22 27.07.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվելՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...