17:35 08.02.2021
Փետրվարի 2-ի գիշերը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց, որ Սարի թաղի 27-րդ փողոցում կրակոցներ են հնչել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերն ու փորձաքրեագետները փողոցի թիվ 41 տան մոտ հայտնաբերեցին 5,45 մմ տրամաչափի 17 փամփուշտ. կրակոցներն արձակվել էին ինքնաձիգից։ Վնասվել էր հարևանությամբ անցնող գազատարը։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Էրեբունու քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը։ Արդեն լուսադեմին նրանց հայտնի էր կրակոցներն արձակած անձի ինքնությունը։ Սարի թաղում բնակվող 53-ամյա տղամարդուն հայտնաբերելու միջոցառումներին միացան ՔՈ գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության, Մարտունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները։ Համատեղ միջոցառումների արդյունքում դեպքի հաջորդ օրը կասկածվողը հայտնաբերվեց Մարտունի քաղաքում և, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին։ «ՎԱԶ-2113» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերվեց գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ։ Բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ էլ հայտնաբերվեց «Մակարով» ատրճանակ՝ դարձյալ գործարանային համարով։ Տղամարդը ոստիկանությունից ներկայացվեց տարածքային քննչական բաժին, որտեղ տվեց խոստովանական ցուցմունք ու ձերբակալվեց։ Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, նույն օրը ոստիկանության ծառայողներն ու քննիչները խուզարկեցին նրա բնակության վայրն ու օժանդակ շինությունները։ Հայտնաբերվեցին սվին-դանակներ, դաշույն, ինքնաձիգի պահեստատուփ, նռնակ՝ պայթուցիչով, մեկնարկային ատրճանակ՝ երկու փամփուշտով, ինչպես և տարբեր հրազենների ու տրամաչափի փամփուշտներ և այլն։ Հայտնաբերվածն առգրավվել է: Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները, այդ թվում՝ կրակոցների շարժառիթը և ապօրինի զենք-զինամթերքի ձեռքբերման աղբյուրը նախաքննությամբ պարզվում են։
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել13:01 27.07.2025
Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...
12:49 27.07.2025
Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտըԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...
12:34 27.07.2025
Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունըՍևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
12:22 27.07.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվելՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել«Բարսելոնան» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի հետ նոր պայմանագիր ստորագրելու հարցում համաձայնության է հասել, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Սպասվում է, որ կողմերը հաջորդ շաբաթ 5 տարվա պայմանագիր կստորագրեն: 26-ամյա Կունդեն 2022 թվականի հուլիսից հանդես է գալիս Իսպանիայի չեմպիոնի կազմում: ...
11:51 27.07.2025
Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղելՀուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցի Աղվեսասարի հարևանությամբ գտնվող լճին հարակից տարածքում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի […] ...