Տիգրան Ավինյանը ՀՀ-ում Վրաստանի դեսպանի հետ քննարկել է «Հյուսիս-հարավ» էներգետիկ միջանցքի ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+31.09 oC

Տիգրան Ավինյանը ՀՀ-ում Վրաստանի դեսպանի հետ քննարկել է «Հյուսիս-հարավ» էներգետիկ միջանցքի ծրագիրը

18:55 08.02.2021

Փետրվարի 8-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների ամրապնդումը ՀՀ արտաքին քաղաքական հիմնական ուղղություններից է: Հանդիսանալով միջկառավարական հանձնաժողովի նախագահ՝ Տիգրան Ավինյանն ընդգծել է հայ-վրացական բարեկամական փոխգործակցության հետևողական ամրապնդման կարևորությունը:

Դեսպան Սագանելիձեն նշել է, որ երկկողմ օրակարգի ուղղություններով համատեղ ու արդյունավետ աշխատանքի միջոցով հավակնոտ առաջընթաց կարելի է գրանցել:

Փոխվարչապետը հայ-վրացական հարաբերությունների առանցքային բաղադրիչներից է համարել առևտրատնտեսական համագործակցությունը, որի փոխշահավետ ընդլայնման համար բոլոր անհրաժեշտ պայմաններն առկա են: Այս համատեքստում կարևորվել է 2019-ին հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեության վերսկսումը:

Զրույցի ընթացքում Տիգրան Ավինյանը ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը, որը հանդիսանում է ՀՀ կառավարության առաջնահերթությունը:

Անդրադարձ է կատարվել «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքին վերաբերող հարցերին և դրա շրջանակում նոր հնարավորություններին: Երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության բարելավման համատեքստում քննարկվել է Բավրայի և Գոգավանի անցակետերից դեպի Վրաստանի խորք գնացող ճանապարհների վերանորոգման աշխատանքների ընթացքը:

Երկկողմ շփումներն ակտիվացնելու և զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով անդրադարձ է կատարվել նույնականացման քարտերով սահմանների հատման հնարավորությանը:

Կողմերը քննարկել են «Հյուսիս-հարավ» էներգետիկ միջանցքի ծրագիրը, դրա ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքները, ինչպես նաև նախատեսվող քայլերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արտաշատի խճուղում 34-ամյա վարորդը կորցրել է մոտոցիկլի կառավարումը և կողաշրջվել․ ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց

13:50 27.07.2025

Արտաշատի խճուղում 34-ամյա վարորդը կորցրել է մոտոցիկլի կառավարումը և կողաշրջվել․ ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Արտաշատի խճուղում Երևանի բնակիչ 34-ամյա Լևոն Ա․-ն իր վարած մոտոցիկլով կորցրել է կառավարումը և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 32-ամյա Ղևոնդ Հ․-ն տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել պարեկներն ու ոստիկանները: Վթարի փաստով Աբովյանի քննչական […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

13:34 27.07.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 28-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի, Բագրատունյաց, Արշակունյաց պողոտաների, Շիրակի, Շևչենկոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվել

13:16 27.07.2025

AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվել

Առնվազն 11 մարդ հոսպիտալացվել է շաբաթ օրը՝ ամերիկյան Տրավերս Սիթի (Միչիգան) քաղաքում Walmart սուպերմարկետի վրա անհայտ անձի հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Իր հերթին, նահանգային ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ «Կասկածյալը կալանքի տակ է, միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունն այս պահին սահմանափակ է», – նշվում է տեղական իրավապահ մարմինների X-ի գրառման […] ...

Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից

13:01 27.07.2025

Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...

Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը

12:49 27.07.2025

Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

12:34 27.07.2025

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP