18:57 12.02.2021
Կայացել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին կից խորհրդակցական աշխատանքային խմբի բժշկական սպասարկման և հիգիենիկ, սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային վերահսկողության բնագավառների 2021 թվականի անդրանիկ նիստը։
Օրակարգում՝ 2020 թվականի ստուգումների ծրագրով նախատեսված բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և բժշկական սպասարկման վերահսկողության բնագավառներում իրականացված ստուգումների ընթացքում ի հայտ եկած խնդիրների քննարկումն էր։
Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ներկայացրել է նախորդ նիստում բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Օրակարգում ընդգրկված հարցերի ներկայացմանը հետևել է հարց ու պատասխան, ձևավորվել են առաջարկներ, որոնք կներկայացվեն քաղաքականություն մշակող մարմին։
Խորհրդակցական խմբի անդամները բարձր են գնահատել համագործակցություն այս հարթակի ստեղծումը, ձեռք բերված պայմանավորվածություններն և պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ աշխատանքը։
Հաջորդ նիստը կլինի արտագնա։ Այն կանցկացվի «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում»։
Նիստին մասնակցել են նաև ՀՀ ԱԱՏՄ պետի տեղակալ Սուրեն Ամիրյանը, ԱԱՏՄ հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը, ԱԱՏՄ բժշկական սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը, ԱԱՏՄ բժշկական սպասարկման վերահսկողության վարչության ավագ մասնագետ Աննա Կասպարյանը։
ՀՀ ԱԱՏՄ ղեկավարին կից խորհրդակցական աշխատանքային խմբում ընդգրկված մասնագետներից ներկա են եղել բժիշկ-համաճարակաբան Արշակ Պապոյանը, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ջրի որակի վարչության պետ Լևոն Ղուկասյանը, ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դասախոս, դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ընդհանուր հարցերով փոխտնօրեն Նատա Մելքիկյանը, «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի», Վիրաբուժական գինեկոլոգիայի բաժնի վարիչ Վահե Տեր-Մինասյանը, ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ, բաժանմունքի վարիչ Մելանյա Շմավոնյանը։
17:58 29.06.2025
Միխալ Չեշլյակը WBC-ի ծանր քաշային կարգի գոտու համար մենամարտում հաղթել է 42-ամյա Ժան ՊասկալինԿանադայում կայացած WBC-ի ծանր քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի կոչման համար մենամարտում լեհ բռնցքամարտիկ Միխալ Չեշլյակը հաղթել է 42-ամյա կանադացի Ժան Պասկալին (37-8-1, 21 նոկաուտ): Չեշլյակը նոկաուտի է ենթարկել վետերան մրցակցին չորրորդ ռաունդում: Սա լեհ բռնցքամարտիկի 28-րդ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում, 22-ը` նոկաուտով, նա նաև երկու պարտություն ունի: Չեշլյակը ժամանակավոր գոտու համար պետք է մենամարտեր Յամիլ […] ...
17:38 29.06.2025
Կուրիլյան կղզիների հարավում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿիրակի օրը Կուրիլյան կղզիների հարավային ափերի մոտ 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմենովան։ «Հունիսի 29-ին, ժամը 14:46-ին (Մոսկվայի ժամանակով 6:46) Խաղաղ օվկիանոսում տեղի է ունեցել 4.1 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվել է Իտուրուպ կղզու Ռեյդովո գյուղից 223 կիլոմետր արևելք, օջախը՝ 52 կիլոմետր խորության վրա», – ասել […] ...
17:18 29.06.2025
Նորվեգիան չի խոչընդոտում վարձկանների մուտքը Ուկրաինա․ դեսպանՆորվեգիայի իշխանությունները չեն խոչընդոտում վարձկանների Ուկրաինա մեկնելուն, նրանք սահմանափակվում են միայն ճանապարհորդությունից զերծ մնալու առաջարկություններով, նորվեգացի զինվորներից մի քանիսն արդեն մահացել են, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Օսլոյում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Կորչունովը։ «Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից մարտերին տարբեր կարգավիճակով կարող էին մասնակցել տասնյակ նորվեգացի զինվորներ, որոնցից մի քանիսն արդեն զոհվել են […] ...
17:05 29.06.2025
Հրդեհ Սեբաստիայի փողոցում․ կա տուժածՀունիսի 29-ին, ժամը 13:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:26-ին, մարվել՝ 13:36-ին: Այրվել է բնակարաններից մեկի ննջասենյակի (15 քմ) կահույքը՝ մասամբ, ջերմահարվել՝ շքամուտքի պատը […] ...
17:00 29.06.2025
Հայ սամբիստները 9 մեդալ են նվաճել ԿրասնոդարումԿրասնոդարում անցկացված «Սամբոյի Գրան Պրի» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները 9 մեդալ են նվաճել: Մարզական սամբոյում Կարեն Սարգսյանը (58 կգ) ոսկե մեդալակիր է դարձել, Կառլեն Շահինյանը (71 կգ) և Ալեքս Ստեփանյանը (79 կգ) արծաթե մեդալ են նվաճել, Դավիթ Աբրահամյանն (71 կգ) ու Արման Մանուկյանը (+98)՝ բրոնզե մեդալներ: Մարտական սամբոյում Մայիս Ներսիսյանը (64 կգ) և Արման Ավանեսյանը […] ...
16:49 29.06.2025
Գևորգ Պապոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) գլխավոր տնօրեն Չու Դոնյուի հետՀունիսի 29-ին Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Համաժողովի 44֊րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) գլխավոր տնօրեն Չու Դոնյուի հետ, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՊԳԿ միջև ներկայիս համագործակցության ընթացքը, ինչպես նաև դրա ընդլայնման հեռանկարները: Նախարար Պապոյանը նշել […] ...